Վահագն Դեմիրճօղլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վահագն Դեմիրճօղլյան
Ծնվել էապրիլի 12, 1875(1875-04-12)
ԾննդավայրԱխալքալաք, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
Մահացել էհուլիսի 1, 1938(1938-07-01) (63 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԳևորգյան հոգևոր ճեմարան և Ներսիսեան դպրոց
Մասնագիտությունքիմիկոս, մանկավարժ և քանդակագործ

Վահագն Ստեփանի Դեմիրճօղլյան (ապրիլի 12, 1875(1875-04-12), Ախալքալաք, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան - հուլիսի 1, 1938(1938-07-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քիմիկոս, մանկավարժ, նկարիչ, քանդակագործ։

Դերենիկ Դեմիրճյանի հորեղբոր որդին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահագն Դեմիրճօղլյանը ծնվել է 1875 թվականի ապրիլի 12 (24)-ին, Ախալքալաքում: Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1896 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը: Դասավանդել է նույն դպրոցում: Շուրջ 10 տարի հոգևոր ծառայություն է իրականացրել Արդահանում: Վահագն Դեմիրճօղլյանը՝ (1875-1938)՝ ապագայի գիտնական, քիմիկոս-ատոմիստը, 1924 թվականից ապրել է Երևանում: «Արժեքականությունն ըստ քիմիական տարրերի առաջացման իմ տեսության» (1914 թվական, ռուսերեն, վիմատիպ) գրքում ներկայացրել է արժեքականության էլեկտրոնային բնույթի իր տեսակետը, համաձայն որի՝ քիմիական միացություն առաջացնելու ատոմի հատկությունը պայմանավորված է իներտ գազի ատոմի նման կայուն էլեկտրոնային կոնֆիգուրացիա ձեռք բերելու հակումով[1]:

Առաջարկել է իզոտոպիայի երևույթի մեկնաբանությունը, իզոտոպներն անվանել «տարատեսակ» կամ «Աննորմալ զարգացած» քիմիական տարրեր: «Արժեքականությունը և ատոմների կառուցվածքը» (1926 թվական, ռուսերեն) գրքում Դեմիրճօղլյանը ամբողջացրել է արժեքականության և ատոմի կառուցվածքի մասին պատկերացումները:

Դեմիրճօղլյանը թողել է քնարական բանաստեղծությունների մի քանի տետր, զբաղվել է նկարչությամբ, իսկ քանդակներից մեկը՝ հայ արքաների մարմարե խորաքանդակը պահվում է Լուվրի թանգարանում:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Այվազյան Հ., Վահագն Դեմիրճօղլյան (1875-1938), տես Նշանավոր ճեմարանականներ, Ս. Էջմիածին, 2005, էջ 233-241:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 350: