Վահագն Դարբինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դարբինյան (այլ կիրառումներ)
Վահագն Դարբինյան
Ծնվել էօգոստոսի 12, 1950(1950-08-12)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 28, 2013(2013-08-28) (63 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի բժշկական ինստիտուտ
Մասնագիտությունբժիշկ, նյարդախտաբան
ԿոչումՊրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան

Վահագն Ժիրայրի Դարբինյան (օգոստոսի 12, 1950(1950-08-12), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 28, 2013(2013-08-28), Մոսկվա, Ռուսաստան), հայ բժիշկ, նյարդախտաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր (1992)։ Էպիլեպսիայի եվրոպական ակադեմիայի ակադեմիկոս (1999

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1974 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ Եղել է Երևանի բժշկական ինստիտուտի նյարդաբանության ամբիոնի վարիչը, Կլինիկական բժշկության ինստիտուտի տնօրենը, 1993 թվականից՝ «Էրեբունի» բժշկական էպիլեպսիաբանության հանրապետական կենտրոնի ղեկավար, 1998 թվականից՝ էպիլեպսիային ընդդեմ ազգային միության նախագահ, 2004 թվականից՝ Հայաստանի նյարդաբանների միության նախագահ, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր նյարդաբան[1]։

2000 թվականից եղել է ՌԴ էպիլեպսիայի և միջազգային էպիլեպսիայի միությունների վարչության անդամ։

2006 թվականից բնակվել և աշխատել է Մոսկվայում[2]։

Զբաղվել է նաև երաժշտությամբ (ջազ) ու գեղանկարչությամբ։

Մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է քաղցկեղից Մոսկվայում[3]։

Չեմ տեսել այդպիսի գիտակից պայքար հիվանդության դեմ։ Չափազանց լավ գիտակցելով իր հիվանդության բարդության մասին` նա շարունակում էր պայքարել, մինչև վերջ հույս ուներ, որ կկարողանա հաղթանակած դուրս գալ այդ անհավասար պայքարում։
- Նունե Եղիազարյան

Մեջբերումներ Վահագն Դարբինյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

Երջանկությունը երբեք կիսով չափ չի լինում. կամ երջանիկ ես, կամ` ոչ։ Եթե երջանիկ ես կոլեկտիվում, արդեն երջանիկ ես, եթե երջանիկ ես ընտանիքում, ուրեմն՝ արդեն երջանիկ ես...

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են էպիլեպսիայի ախտորոշման և բուժման հարցերին։

  • Էպիլեպսիան և պարօքսիզմալ վիճակները։ Կլինիկան, ախտորոշումը և բուժումը, Երևան, 1995։
  • Նյարդային հիվանդություններ, ռուս. դասագիրք, 2002 (համահեղինակ)։
  • Абдоминальная боль. Неврологические и гастроэнтерологические дифференциально-диагностические аспекты : Учеб. пособие, 1885.
  • Современные методы терапии рассеянного склероза : Учеб. пособие, М., 1987.5:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  2. «Дарбинян Ваагн Жирайрович». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  3. Մոսկվայում 63 տարեկանում մահացել է հայտնի բժիշկ Վահագն Դարբինյանը