Վալենտինա Վարդուհի Կարախանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Վալենտինա Վարդուհի Կարախանյան
Valentina Vartui Karakhanian.jpg
Ծնվել է հունվարի 5, 1979
Մասնագիտություն հասարակական գործիչ, գրող, երգչուհի
Ազգություն հայ
Քաղաքացիություն Իտալիա Իտալիա
Կրթություն Հռոմի Ուրբանեան համալսարան, Հռոմի «Աուզիլիում» համալսարան, Վատիկանի պալեոգրաֆիայի, դիվանագիտության և արխիվիստիկայի բարձրագույն դպրոց
Թեմաներ «Սուրբ Աթոռը և Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումը՝ ըստ Վատիկանի գաղտնի արխիվի և Պետքարտուղարության պատմական արխիվի փաստաթղթերի»

Վալենտինա Վարդուհի Ալեքսանդրի Կարախանյանը (իտալ.՝ Valentina Vartui Karakhanian, հունվարի 5,1979, Սուխլիս (Սխվիլիսի), Ախալցխա, Վրաստան), հայազգի իտալաբնակ գիտնական[1], երաժիշտ[2], «Սուրբ Աթոռը և Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումը՝ ըստ Վատիկանի գաղտնի արխիվի և Պետքարտուղարության պատմական արխիվի փաստաթղթերի» գրքի[3] համահեղինակ, Վատիկանի գաղտնի արխիվում, ինչպես նաև Վատիկանի Պետքարտուղարության պատմական արխիվում հետազոտող, Իտալիայի հայ տաղանդների միության հիմնադիր ու թիմի ղեկավար, «Արտույտների ագարակը» ֆիլմի երգերի կատարող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենտինա Վարդուհի Կարախանյանը ծնվել է 1979 թվականինին Վրաստանի Ախալցխայի շրջանի Սուխլիս (Սխվիլիսի) գյուղում, Ալեքսանդր և Մարիամ Կարախանյանների ընտանիքում: Հասունության վկայականը ստանալուց հետո, Վալենտինան Հայաստանի, Վրաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկե առաջնորդ, Հայր Ներսես Արքեպիսկոպոս Տեր-Ներսիսեանի կողմից կրթաթոշակ է ստանում և սրբազան հայրեր Մանուել եպիսկոպոս Սեթյանի ու Նշան եպիսկոպոս Կարաքեհեյանի առաջնորդությամբ տեղափոխվում է Հռոմ՝ համալսարանական կրթություն ստանալու: Սովորել է Կաստել Գանդոլֆոյի Ուրբանեան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, ինչը թույլ է տվել հետագայում ընդունվել Հռոմի «Auxilium» համալսարանը, որտեղ սկզբում ստանում է փիլիսոփայության և աստվածանանության բակալավրի, այնուհետև՝ հոգեբանության մագիստրոսի աստիճան: Երկար տարիներ աշխատել է Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը՝ որպես դեսպանի օգնական: 2002 թվականից հանդիսանում է Իտալիայում Կամիլյանների միաբանության Սուրբ Կամիլլո բարեգործական հիմնադրամի Աշոցքի «Տիրամայր Նարեկ» (Redemptoris Mater) հիվանդանոցի ներկայացուցիչը: Մի շարք ֆիլմերում, այդ թվում Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակ» (La Masseria delle allodole)[4] և Մարկո Բելլոկկիոյի (Marco Bellocchio) «L’ora di religione» երգերի հեղինակ և կատարող է: 2014 թվականին ստացել է Վատիկանի պալեոգրաֆիայի, դիվանագիտության և արխիվիստիկայի բարձրագույն դպրոցի դիպլոմ, իսկ 2015 թվականին՝ Հռոմի Ուրբանյան վարժարանի Սրբերի կանոնականացման բարձրագույն փորձագետի որակավորում: Այժմ (2017) հետազոտող է Վատիկանի գաղտնի արխիվում, ինչպես նաև Վատիկանի Պետքարտուղարության պատմական արխիվում[5]: Համահեղինակ է «Սուրբ Աթոռը և Օսմանյան կայսրությունում հայերի բնաջնջումը՝ ըստ Վատիկանի գաղտնի արխիվի և Պետքարտուղարության պատմական արխիվի փաստաթղթերի» գրքի, որ լույս է տեսել 2016 թվականինին Իտալիայում, Գուերինի (Guerini) հրատարակչության կողմից[6][7]: Կարախանյանը Իտալիայի հայ տաղանդների միության հիմնադիրն ու թիմի ղեկավարն է[8]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 թվականին Ախալցխայում ստացել է երաժշտության և արվեստի մասնագիտական դպրոցի դաշնամուրի և երգչախմբի ղեկավարության դիպլոմ։
  • 1996 թվականին Սուխլիսի միջնակարգ դպրոցից՝ հասունության վկայական։
  • 1998 թվականին՝ Կաստել-Գանդոլֆոյի Ուրբանիան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի նախապատրասական գիտելիքների վկայական։
  • 1999 թվականին՝ Պավիայի պետական համալսարանի իտալերեն լեզվի բարձրագույն մակարդակի իմացության վկայական։
  • 2003 թվականին Հռոմի «Աուզիլիում» համալսարանից ստացել է բակալավրի աստիճան։
  • 2008 թվականին Հռոմի «Աուզիլիում» համալսարանում պաշտպանել է գիտական թեզ՝ «Մեղավորության զգացումից մեղքի զգացում. հոգեբանական հեռանկար» թեմայով և ստացել մագիստրոսի աստիճան։
  • 2014 թվականին ստացել է Վատիկանի պալեոգրաֆիայի, դիվանագիտության և արխիվիստիկայի բարձրագույն դպրոցի դիպլոմ։
  • 2015 թվականին ստացել է Հռոմի Ուրբանեան համալսարանի Սրբերի կանոնականացման բարձրագույն փորձագետի որակավորման դիպլոմ։

Աշխատանքային փորձ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1997-1998 թվականներին աշխատել է Հռոմի «Maria Ausiliatrice» տարրական դպրոցում, որպես ասիստենտ -դաստիարակ ։
  • 1998-1999 թվականներին՝ Պավիա քաղաքի «Nido d’infanzia» դպրոցում՝ ասիստենտ-դաստիարակ։
  • 1999-2001 թվականներին աշխատել է Հռոմի Քահանայապետական Լևոնյան Հայ վարժարանում,որպես Պատրիարքի քարտուղար և գրադարանի վարիչ:
  • 2002 թվականին՝ իտալացի ռեժիսյոր Մարկո Բելլոկկիոյի (Marco Bellocchio) «L’ora di religione» ֆիլմում երգերի կատարող:
  • 2004-2015 թվականներին եղել է Իտալիայի, Պորտուգալիայի, Սան Մարինոյի, Մալթայի, Սլովենիայի և Խորվաթիայի հանրապետություններում հավատարմագրված Հայաստանի Հանրապետության դեսպանի օգնական։
  • 2006 թվականին՝ իտալացի ռեժիսյոր Մարկո Բելլոկկիոյի «Regista di matrimoni» ֆիլմում համագործակից և երգչուհի:
  • 2007-2008 թվականներին եղել է Իտալիայում հայկական մշակույթի օրերի գլխավոր համակարգող:
  • 2007 թվականիի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին եղել է Հռոմում ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կենտրոնական գրասենյակի Երևանի Երիտասարդական էսթետիկայի կենտրոնի ցուցահանդեսի կուրատոր:
  • 2007 թվականին՝ Հռոմի Կաստել Սանտ Անջելոյում «Հայաստանի գույներ» ցուցահանդեսի կուրատոր և համակարգող:
  • 2007 թվականին՝ Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» ֆիլմում երգերի կատարող և «Հայրիկ ջան» հատվածի հեղինակ:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]