Վալդիվիա
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
իսպ.՝ Valdivia | |||||
| |||||
![]() | |||||
Երկիր | ![]() | ||||
Հիմնադրված է | 1552 թ. | ||||
Մակերես | 45,85 կմ² | ||||
ԲԾՄ | 5±1 մետր | ||||
Պաշտոնական լեզու | իսպաներեն | ||||
Բնակչություն | 150 048 մարդ (2017)[1] | ||||
Ժամային գոտի | UTC−4 և UTC−3 | ||||
Փոստային դասիչ | 5090000 | ||||
Պաշտոնական կայք | munivaldivia.cl(իսպ.) | ||||
| |||||
Վալդիվիա (իսպ.՝ Valdivia), քաղաք և նավահանգիստ Չիլիում։ Վալդիվիա նահանգի և Լոս Ռիոս տարածաշրջանի համանուն կոմունայի ադմինիստրատիվ կենտրոն։ 2017 թվականի տվյալներով բնակչությունը կազմել է 150,048 մարդ։ Քաղաքը և կոմունան մտնում են Վալդիվիա նահանգի և Լոս Ռիոս շրջանի մեջ[2]։
Վալդիվիան աշխարհի այն եզակի քաղաքներից է, որը ոչ միայն ցամաքային տարածք ունի երկրագնդի հակառակ կողմում, այլև՝ նույնիսկ բնակավայր[3]։
Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյից 745 կմ հարավ-արևմուտք։
Նավահանգիստը գտնվում է Վալդիվիա գետի վրա՝ գետաբերանից 20 կմ հեռավորության վրա։
Կոմունան սահմանակից է
- հյուսիսում՝ Մարիկինայի կոմունային
- հյուսիս-արևելքում՝ Մաֆիլ կոմունային
- արևմուտքում՝ Լոս-Լագոս կոմունային
- հարավ-արևելքում՝ Պաիլլյակո կոմունային
- հարավում՝ Կորրալ կոմունային
Խաղաղ օվկիանոսը գտնվում է կոմունայի արևմուտքում։
Առանձնահատկություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքով հոսում են երեք գետեր՝ Կաու-Կաուն հյուսիսում, Կրուսեսը՝ արևմուտքում և Վալդիվիան՝ հարավ-արևելքում։ Երեք գետերի մեջտեղում գտնվում է Թեհա կղզին, որն այժմ գտնվում է քաղաքի սահմաններում։ Սկզբում կղզին քաղաքի սահմանից դուրս էր գտնվում, սակայն այնտեղ սկսեցին բնակություն հաստատել գերմանացի ներգաղթյալները և 1939 թվականից կղզին քաղաքի կենտրոնին միացվեց «դե Վալդիվիա Պեդրո» կամրջով։ 1960 թվականին երկրաշարժից հետո կղզու արևմտյան հատվածի մեծ մասը հայտնվել է ջրի մակարդակից ներքև։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը հիմնադրել է Չիլիի առաջին նահանգապետ, կոնկիստադոր Պեդրո դե Վալդիվիան՝1552 թվականի փետրվարի 9-ին։ 1810-1811 թվականներին Չիլին դարձել է անկախ պետություն։
1954 թվականին քաղաքում բացվել է համալսարան։ 1960 թվականի մայիսի 22-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում էր քաղաքի մոտակայքում։ Երկրաշարժի հետևանքով քաղաքը զգալի վնասներ է կրել։
Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը գտնվում է հարավային լայնության 39-րդ զուգահեռականում, սակայն Հումբոլդտի ցուրտ օդային հոսանքի պատճառով կլիման զով է և խոնավ, զրոյից ցածր ջերմաստիճան և շոգ շատ հազվադեպ գրանցվում։ Միջին ջերմաստիճանը ամբողջ տարվա ընթացքում տատանվում է +8-ից + 16, + 17 ° C, իսկ տեղումները անձրևի տեսքով կազմում են տարեկան մոտ 2000 մմ, ինչը գրեթե երեք անգամ ավելի է, քան Լոնդոնում։ Ձյունը շատ հազվադեպ է տեղում և արագ հալչում է։
Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիճակագրության ազգային ինստիտուտի մարդահամարի ժամանակ հավաքագրված տվյալների համաձայն՝ կոմունայի բնակչությունը կազմել է 153 577 մարդ, որից 75239-ը տղամարդիկ են, 78338-ը՝ կանայք։
Կոմունայի բնակչությունը կազմում է Լոս Ռիոսի տարածքի ընդհանուր բնակչության 41,1%-ը։ 9,01%-ը կազմում է գյուղական բնակչությունը, 90,99%-ը՝ քաղաքային բնակչությունը։
Կոմունայի կարևորագույն բնակավայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]
- Վալդիվիա (քաղաք), բնակչությունը 127750 մարդ
- Նեբլա (ավան), բնակչությունը 2202 մարդ
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Censo chileno de 2017
- ↑ «Ciudades, pueblos, aldeas y caceríos 2019» (իսպաներեն)։ National Statistics Institute։ 2019։ Վերցված է November 1, 2020
- ↑ «The Defensive Complex of Valdivia»։ Entry on the UNESCO Tentative List։ Վերցված է 2007-08-15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Официальный сайт коммуны
- Вальдивия (город в Чили) հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
- Valdivia Guide, путеводитель по миграции в Вальдивию и Чили