Վալդիս Կալնրոզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալդիս Կալնրոզե
լատիշ․՝ Valdis Kalnroze
Ծնվել էհունվարի 17, 1894(1894-01-17)[1][2]
ԾննդավայրԿուլդիգա, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն
Վախճանվել էապրիլի 16, 1993(1993-04-16)[1][2] (99 տարեկան)
Մահվան վայրՌիգա, Լատվիա
Քաղաքացիություն Ռուսաստան,  Լատվիա և  ԽՍՀՄ
ԿրթությունԼատվիայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Երեք աստղերի շքանշան

Վալդիս Կալնրոզե (լատիշ․՝ Valdis Kalnroze, հունվարի 17, 1894(1894-01-17)[1][2], Կուլդիգա, Կուրլանդիական գուբերնիա, Ռուսական կայսրություն - ապրիլի 16, 1993(1993-04-16)[1][2], Ռիգա, Լատվիա), լատվիացի և խորհրդային նկարիչ։ Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ։ Լատվիական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1980)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալդիս Կալնրոզեն (մինչև 1961 թվականը` Վոլդեմեր Ռոզենբերգս) ծնվել է 1894 թվականի հունվարի 17-ին, Ռուսական կայսրության Կուրլյանդս նահանգի Գոլդինգեն քաղաքում (այժմ` Կուլդիգա քաղաք, Լատվիա) հացթուխ Կարլիս Ռոզենբերգի ընտանիքում։

Սովորել է Լիեպայսկի հիմնական դպրոցում, Ա. Ստունդայի գեղարվեստի ստուդիայում, ավարտել է Լատվիայի գեղարվեստի ակադեմիան (Վիլհելմ Պուրվիտի բնանկարչական արվեստանոցում, 1932)։

Իր կյանքի սկզբում փոխել է շատ մասնագիտություններ և աշխատատեղեր։ Որոշ ժամանակ աշխատել է Լիեպայսկի թատրոնում։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նա ապրում էր որպես փախստական Սաարեմաա կղզում։ Վերադառնալով Լատվիա` նա մասնակցել է Անկախության պայքարին։

Եղել է Լատվիայի ստեղծագործական «Կանաչ ագռավ» միավորման գեղարվեստական բաժնի կազմում (1929)։ Եղել է Լատվիայի նկարիչների միության անդամ (1944-1952, վերականգնվել է 1957 թվականին)։ Լատվիական ԽՍՀ աևվեստի վաստակավոր գործիչ (1963) է, Լատվիական ԽՍՀ ժողովրդական նկարիչ (1970)։ Լատվիական ԽՍՀ պետական մրցանակակիր է (1980)[3]։

Մահացել է 1993 թվականի ապրիլի 16-ին, Ռիգայում։ Թաղված է Լեսնոյ գերեզմանատանը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցահանդեսների սկսել է մասնակցել 1928 թվականից։ Առարկաների պատկերման ժամանակ վիրտուոզ կերպով փոխանցել է նուրբ կոմպոզիցիաներ։ 1960-ական թվականներից աշխատել է մեծապես մարինայի ժանրում։

Առավել հայտնի աշխատանքներից են «Աշունը փոքրիկ քաղաքում», «Երեք եղբայր», «Աշնանը` գետի մոտ», «Հին Ռիգա», «Ծաղկման ժամանակ», «Վարդակակաչներ», «Վարդեր և կիտրոն», «Երեկոյան ժամ» կտավները[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. Māksla un arhitektūra biogrāfijās. — [Rīga] : Latvijas enciklopēdija : Preses nams, 1995-[2003]. — (Latvija un latvieši). 1.sēj. Kal-Rum / atb. red. Andris Vilsons; aut.: Vaidelotis Apsītis, Laila Baumane … [u.c.]. — Rīga : Latvijas enciklopēdija, 1996. — 239 lpp. : il. ISBN 5-89960-057-8 ISBN 5-89960-059-4
  4. Valdis Kalnroze // Latvijas Enciklopēdija. — Rīga: SIA «Valērija Belokoņa izdevniecība», 2007. — ISBN 9984-9482-0-X.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ņefedova I. Valdis Kalnroze. Rīga, 1980
  • Māksla un arhitektūra biogrāfijās. Atb. red. A. Vanaga — Rīga, 2000

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]