Վազգեն Թևանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վազգեն Արմենի Թևանյան
Vazgen Tevanyan.jpg
Անձնական տեղեկություն
Սեռ`արական
Ազգություն`հայ
Մասնագիտացում`ազատ ոճի ըմբիշ
Երկիր`Հայաստանի դրոշը Հայաստան
Ծննդյան ամսաթիվ`հոկտեմբերի 27, 1999(1999-10-27) (21 տարեկան)
Ծննդավայր`Փոքր Վեդի, Արարատի մարզ, Հայաստան
Մարզիչ(ներ)`Ռաֆիկ Գոլեցյան

Վազգեն Արմենի Թևանյան (ծնվ․ 1999 թ․ հոկտեմբերի 27, Փոքր Վեդի, Արարատի մարզ), ազատ ոճի հայ ըմբիշ, ազատ ոճի ըմբշամարտի 2018 թվականի Հայաստանի չեմպիոն[1], 2019 թվականի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն[2], 2018 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն[3] և նաև նույն տարվա աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մենդալակիր[4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազգեն Թևանյանը ծնվել է 1999 թվականի հոկտեմբերի 27-ին Արարատի մարզի Փորք Վեդի գյուղում։ Քանի որ Վազգենի ծննդյան օրը համընկել էր Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողության հետ, իսկ նրա հորեղբայրը Վազգեն Սարգսյան-ի մարտական ընկերներից էր, վերջինս Վազգենի հոր հետ որոշեցին իրենց ընտանիքի նորածին որդուն Վազգեն Սարգսյանի անունով կոչել, ի հիշատակ նրա։ Վազգենը ըմբշամարտով սկսել է զբաղվել Արտաշատում մարզիչ Ռաֆիկ Գոլեցյանի գլխավորությամբ։

Միջազգային ասպարեզում Վազգեն Թևանյանը իր առաջին լուրջ նվաճմանը 2015 թվականին հասավ, երբ Սերբիայի Սուբոտիցա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունում, հանդես գալով 54 կգ․ քաշային կարգում, տիրացավ չեմպիոնի կոչմանը[5], մեկ տարի անց Ստոկհոլմում ընթացթող 2016 թվականի պատանիների Եվրոպայի առաջնությունում Վազգեն Թևանյանը հանդես գալով 58 կգ․ քաշային կարգում նվաճեց արծաթե մեդալը[6]։

2018 թվականի օգոստոսին Հռոմում ընթացող ըմշամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Վազգեն Թևանյանը 61 կգ. քաշային կարգի եզրափակիչում 5:2 հաշվով հաղթանակ տանելով ադրբեջանցի Ինտիհամ Վալիզադայի նկատմամբ դարձավ ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական չեմպիոն։ Նույն տարվա սեպտեմբերին Սլովակիայի Տրնավա քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության 61 կգ քաշային կարգում Վազգենը բրոնզե մեդալի համար պայքարում 9:3 հաշվով հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբոս Ռախմոնովին: 2018 թվականի դեկտեմբերին Վազգեն Թևանյանը դարձավ Հայաստանի չեմպիոն 65 կգ․ քաշային կարգում, իսկ 2019 թվականի մարտին Սերբիայի Նովի Սադ քաղաքում ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում, հանդես գալով 65 կգ քաշային կարգում, եզրափակիչում 2:1 հաշվով հաղթելով վրացի Էդեմի Բոլկվաձեին նվաճեց չեմպիոնի կոչումը։

Վազգեն Թևանյանը 1994 թվականի Եվրոպայի չեմպիոն, 1995 թվականի աշխարհի բրոնզե մեդալակիր, Ատլանտայի 1996 թվականի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ինչպես նաև ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ՝ Արմեն Մկրտչյանի հորաքրոջ թոռն է։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 թվականի Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոն 54 կգ․ քաշային կարգում
  • 2016 թվականի Եվրոպայի պատանիների առաջնության փոխչեմպիոն 58 կգ․ քաշային կարգում
  • 2018 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության չեմպիոն 61 կգ․ քաշային կարգում
  • 2018 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության բրոզե մեդալակիր 61 կգ․ քաշային կարգում
  • 2018 թվականի Հայաստանի չեմպիոն 65 կգ․ քաշային կարգում
  • 2019 թվականի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոն 65 կգ․ քաշային կարգում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]