Վադիմ Ցիգանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վադիմ Ցիգանով
ռուս.՝ Вадим Борисович Цыганов
Դիմանկար
Ծնվել էմայիսի 30, 1963(1963-05-30) (60 տարեկան)
ԾննդավայրՍտեռլիտամակ, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունգնչու
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Մասնագիտությունդերասան, երաժշտական պրոդյուսեր, երգերի հեղինակ, սցենարիստ, դիզայներ, բանաստեղծ, նկարիչ, քանդակագործ, կոլեկցիոներ և գրող
ԱմուսինՎիկտորյա Ցիգանովա
Պարգևներ և
մրցանակներ
Կայքtsiganov-style.ru
 Vadim Cyganov Վիքիպահեստում

Վադիմ Բարիսովիչ Ցիգանով (ռուս.՝ Вадим Борисович Цыганов, մայիսի 30, 1963(1963-05-30), Ստեռլիտամակ, Բաշկիրական Խորհրդային Սոցիալիստական Ինքնավար Մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), բանաստեղծ, պրոդյուսեր, դիզայներ, դերասան, երաժշտական պրոդյուսեր, երգի տեքստի հեղինակ, սցենարիստ, նկարիչ, քանդակագործ, գրող, հավաքորդ, տան ներքին ինտերիերի դիզայներ[1][2]։

Երգչուհի Վիկա Ցիգանովայի ամուսինը և պրոդյուսերը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականին ավարտել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։

Դերասան է աշխատել Մոսկվայի Մ. Երմոլովայի անվան դրամատիկական թատրոնում և Մոսկվայի պատանի հանդիսատեսի մարզային պետական թատրոնում, գրել է սցենարներ։

Աշխատել է որպես «Ласковый май» խմբի տնօրեն։

1990 թվականին սկսել է համագործակցել երգչուհի Վիկտորիա Ժուկովի և երգահան Յուրի Պրյալկինի հետ, 1991 թվականին Վիկա Ցիգանովայի անվան տակ թողարկվել է առաջին՝ «Гуляй, анархия» ալբոմը, Վադիմը դարձել է իր կնոջ պրոդյուսերը, նրա երգերի բառերի հեղինակն է[3]։

Իր զբոսանավի՝ 22 մետրանոց երկկայմ «Սուրբ Վիկտորիա» առագաստանավի վրա, որը կանգնած է Իմերետինկում, ստեղծել է Ռուս ծովային ճանապարհորդների թանգարանը։

Զբաղվում է տների և թանգարանների դիզայնով և ինտերիերով։ Նախագծեր է արել կառավարության առաջին դեմքերի՝ Վիկտորիա Վեքսելբերգի, Օլգա Դերիփակսի, Ռուս ծովային ճանապարհորդների թանգարանի (Սոչի) համար[4]։ Ունի «Դիզայն և կահույք» ցուցահանդեսների բարձրագույն մրցանակներ։

Վադիմ Ցիգանովը երգեր է գրել Ալեքսանդր Դոմոգարովի, Իգոր Սլուցկոյի համար, Միխայիլ Կրուգի համար գրել է ալբոմ՝ սկսելով «Եկեք իմ տուն» երգից[5]։ Ռուսաստանի գրողների միության անդամ է (գրքերն են՝ «Եկեք իմ տուն», «Մասլենիցա» և «Պեգաս»)։

2010 թվականին ճամփորդ Ֆյոդոր Կոնյուխովի և իր կնոջ՝ Վիկա Ցիգանովայի հետ Սուրբ Վիկտորիա զբոսանավով կազմակերպել է երեքշաբաթյա արշավ՝ Հնդկական օվկիանոսից Ատլանտյան օվկիանոս։ Սուրբ Վիկտորիայի արշավը թույլ է տվել սկսել Ֆեոդոր Ուշակովի տաճարի շինարարությունը[6][7]։

Ֆյոդոր Կոնյուխովի գեղարվեստական աշխատանքների ցուցահանդեսների կազմակերպիչն է․ 2019 թվականին Սանկտ Պետերբուրգի Ռուսական պետական թանգարանում, Խաբարովսկի երկրամասի Գեղարվեստի թանգարանում[8] և Կալինինգրադի Համաշխարհային օվկիանոսի թանգարանում[9]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինը՝ Վիկա Ցիգանովան, երգչուհի է, երեխաներ չունեն, զբոսանավը, որի վրա գործում է Ռուս ծովային ճանապարհորդների թանգարանը, անվանվել է կնոջ պատվին։ Կնոջ հետ ապրում է Զելենգրադից ոչ հեռու՝ Միշեցկոյ գյուղի սեփական տանը, որը գտնվում է Կլոր լճի մոտ[10]։

Հայտնի երգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Եկեք իմ տուն»
  • «Ռուսական օղի»
  • «Սեր և մահ»
  • «Калина красная»
  • «Հարբած ամառ»

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1983՝ «Սուտ երկար ոտքերի վրա» (ֆիլմ-ներկայացում)՝ հարևան

Մասնակցություն ֆիլմերում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Муж Вики Цыгановой отказал Алле Пугачевой | KM.RU
  2. Вадим Цыганов " Официальный сайт Вики Цыгановой
  3. Биография " Официальный сайт Вики Цыгановой
  4. «В Сочи на знаменитой яхте откроется музей морских путешествий» (ռուսերեն). Вести Сочи. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
  5. Муж Вики Цыгановой отказал Алле Пугачевой | KM.RU
  6. https://www.crimea.kp.ru/daily/24597.3/764182/
  7. Дьякон Федор Конюхов совершит благотворительный поход на яхте «Святая Виктория». Արխիվացված 2019-02-09 Wayback Machine Благовест-Инфо
  8. DVHAB.ru. «Выставка живописи и графики Федора Конюхова» (ռուսերեն). www.dvhab.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
  9. «Палитра пилигрима» (ռուսերեն). world-ocean.ru. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 7-ին.
  10. Где живет Вика Цыганова, загородный дом Вики Цыгановой в поселке Мышецкое
  11. https://www.kino-teatr.ru/kino/acter/m/sov/302595/works/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]