Վադիմ Վերխովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վադիմ Վերխովսկի
Ծնվել էնոյեմբերի 12, 1873(1873-11-12)
Մահացել էհունվարի 6, 1947(1947-01-06) (73 տարեկան)
ԳերեզմանԼիտերատորսկիե մոստկի
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Գերցենի անվան ռուսական պետական մանկավարժական համալսարան
Գործունեության ոլորտքիմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարան
Պարգևներ
ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Վադիմ Նիկանդրովիչ Վերխովսկի (ռուս.՝ Вадим Никандрович Верховский, նոյեմբերի 12, 1873(1873-11-12) - հունվարի 6, 1947(1947-01-06)), խորհրդային քիմիկոս։ Հեղինակ է 1907-1975 թվականներին հրատարակված քիմիայի դասագրքերի, այդ թվում՝ անօրգանական քիմիայի առաջին խորհրդային ​​դասագրքի (1933), պրոֆեսոր (1922), մանկավարժական գիտությունների դոկտոր (1933), ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1940), ՌԽՖՍՀ մանկավարժական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1944)։ Յուրի և Լիդիա Վերխովսկիների եղբայրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Սմոլենսկի նահանգի Բելի քաղաքում 1873 թվականի նոյեմբերի 12-ին ազնվական ընտանիքում։ Նրա հայրը՝ Նիկանդր Իվանովիչը, երդվյալ փաստաբան էր Սմոլենսկում, նրան է պատկանել Շչելկանովոյի կալվածքը։

Ավարտել է Սմոլենսկի գիմնազիան (1893) և Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը (1899, 1-ին աստիճանի դիպլոմով)[1]։

1906 թվականից եղել է Տենիշևի ուսումնարանի քիմիայի ուսուցիչ։ Գիմնազիայի համար հրատարակել է «Քիմիայի վերաբերյալ առաջին աշխատանքները» ուսումնական գիրքը (1907), որն անցել է 10 հրատարակություն և «Քիմիայի դասագիրք»-ը (1915), վերահրատարակվել է 11 անգամ։ Իր առաջին՝ «Քիմիական փորձերի անցկացման տեխնիկա» (1911) մենագրական աշխատության նախաբանում Վերխովսկին գրել է․

Անձամբ ես ստիպված էի զբաղվել դասախոսական փորձարկումների կատարմամբ ոչ թե համալսարանն ավարտելուց անմիջապես հետո, այլ գիտատեխնիկական լաբորատորիաներում վեց տարի աշխատելուց հետո և դեռ հաճախ էի բախվում մեծ դժվարությունների։ Որոշ փորձեր ինձ մոտ ստացվում էին բավականին լավ և ես սկսել եմ անսխալ աշխատել միայն իմ լաբորատոր աշխատանքի երրորդ կամ չորրորդ տարում։

Նա համահեղինակ էր (Լեոնիդ Սմորգոնսկու և Յակով Գոլդֆարբի հետ) 10-րդ դասարանի օրգանական քիմիայի դասագրքի, որը 1932-1948 թվականներին անցել է 13 հրատարակություն և թարգմանվել 24 լեզուներով։

Դասավանդել է նաև Կանանց կայսերական մանկավարժական ինստիտուտում։ 1918 թվականից եղել է Պետրոգրադի մանկավարժական ինստիտուտի քիմիայի ամբիոնի վարիչ։ 1922 թվականին ստացել է պրոֆեսորի կոչում, իսկ 1933 թվականին նրան շնորհվել է մանկավարժական գիտությունների դոկտորի գիտական ​​աստիճան։ Ղեկավարել է քիմիայի համակարգված դասընթացի առաջին խորհրդային ծրագրի մշակումը (1932), ստեղծել է անօրգանական քիմիայի առաջին խորհրդային ​​դասագիրքը (1933) և մշակել քիմիայի դասավանդման մեթոդիկան (1934)։

Մահացել է 1947 թվականի հունվարի 6-ին Լենինգրադում։ Թաղված է Վոլկովսկոե գերեզմանատան Գրական կամրջակի տարածքում՝ Դմիտրի Մենդելեևի գերեզմանից ոչ հեռու։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Химия обыденной жизни: В 2 ч. / Д-р Феликс Аренс, проф. ун-та в Бреславле; Под ред. [и с предисл.] П. П. Рубцова; Пер. с нем. В. Н. Верховского. — СПб.: тип. Акц. общ. Брокгауз-Ефрон, 1904. — [2], 232, IV с., 46 ил. — (Брокгауз-Ефрон. Библиотека самообразования).
  • Первые работы по химии (руководство для практических работ, параллельных элементарному курсу). — СПб., 1908, 175 с.;
  • Техника постановки химических опытов. — СПб., 1911. — 496 с.;
  • Верховский В. Н., Сергей Иванович Созонов Элементарный курс химии. — СПб., 1911. — 433 с.
  • Экскурсия на С.-Петербургскую фильтро-озонную станцию / В. Н. Верховский, преп. Имп. жен. пед. ин-та. — СПб.: тип. М. Волковича, 1914. — 12 с. : черт.
  • Верховский В. Н., Созонов С. И. Учебник химии. Курс средней школы. — Петроград, 1915. — 218 с.
  • Химическая лаборатория трудовой школы. Устройство помещений для преподавания химии и их обстановка. — М.: Гос. изд-во, [1922]. — 60 с.
  • Техника и методика химического эксперимента в школе. Ч. 1. — Л., 1924. — 255 с.; Ч. 2. — М., Л., 1926. — 410 с.; 7-е изд., перераб. и доп. — М.: Просвещение, 1973. — 2 т.
  • Химическая хрестоматия: Сборник статей / Под ред. В. Н. Верховского. — М., Л.: Гос. изд-во, 1928-1929 (Л.: тип. им. Н. Бухарина). — 2 т.;
  • Рабочая книга по химии. — М., Л.: Гос. изд-во, 1930. — 240 с.
  • Рабочая тетрадь по химии к рабочей книге. — М., Л.: Гос. изд-во, 1930. — 64 с.
  • Учебник по химии для 6 года ФЗС и 2 года ШКМ. — М., Л., 1932. — 144 с.
  • Верховский В. Н., Гольдфарб Я. Л., Сморгонский Л. М. Методика преподавания химии в средней школе. Пособие к стабильному учебнику (для преподавателей). — М., Л., 1934. — 376 с.
  • Химия. Учебник для 7 класса. — М., Л., 1935. — 120 с.
  • Неорганическая химия. Учебник для средней школы. — М., Л., Учпедгиз, 1935; 9-е изд., перераб. — М.: Гос. учеб.-пед. изд-во, 1943—1944. — 2 т.
  • Верховский В. Н., Сморгонский Л. М., Тернавский В. В. Химический анализ (учебник для 10 класса). — М., Л.: Гос. учеб.-пед. изд-во, 1935. — 88 с.;
  • Верховский В. Н., Гольдфарб Я. Л., Сморгонский Л. М. Органическая химия. — Л., 1937. — 152 с.; 13-е изд. — М., Л.: Учпедгиз, 1948. — 144 с.
  • Учебник для 8–10 классов средней школы. М., Л., 1947, 260 с.;
  • Техника химического эксперимента. Пособие для учителей / Верховский В. Н., Смирнов А. Д. — 7-е изд., перераб. — Т. 1. — М.: Просвещение, 1973. — 368 с.; Т. 2. — М.: Просвещение, 1975. — 384 с.
    • Tehnica şi metodica experienţelor de chimie in şcoli. Vol. 1 / V. N. Verhovschi. — [Bucureşti]: Ed. tehnică, 1950. — 580 с.
    • Техника химического эксперимента [Пер. с рус.] / В. Н. Верховский, А. Д. Смирнов. — Тбилиси: Ганатлеба, 1987.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ВЕРХОВСКИЙ Вадим Никандрович, фото, биография». persona.rin.ru. Վերցված է 2024 թ․ փետրվարի 21-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Российская педагогическая энциклопедия. Т.1. — М., 1993.
  • Биографический словарь деятелей естествознания и техники. Т. 1. — М.: БСЭ, 1958. — С. 159.
  • Методическое наследие Верховского: «Химическая азбука»Արխիվացված 2016-03-06 Wayback Machine
  • Грученко Г. И. Верховский Вадим Никандрович. К 130-летию со дня рождения (1873) // Знай и люби свой край: Библиографический указатель. — Смоленск, 2003. — С. 78–79.
  • Коковин А. Н. Памяти профессора В. Н. Верховского // Естествознание в школе. — 1947. — № 4.
  • Коковин А. Н. Биографический очерк о В. Н. Верховском. T. 1. — M.: Учпедгиз, 1953.
  • Пак М. С. Методическое наследие В.Н.Верховского и его современное значение (К 120-летию со дня рождения) // Химия в школе. — 1993. — № 5.
  • Пак М. С. Дидактика химии: Учебное пособие для студентов высших учебных заведений. — М.: Владос, 2004. — С. 37—42.
  • Парменов К. Я. Химия как учебный предмет в дореволюционной и советской школе. — М.: Изд-во АПН РСФСР, 1963. — 359 с.
  • Телешов С. В. От истоков до устья… Ч. 2. — СПб., 2002. — С. 9–10;
  • Фадеев Г. Н., Злотников Э. Г. О судьбе химии в школах России. Очерк второй: Рыцарь науки преподавать — В. Н. ВерховскийԱրխիվացված 2019-09-05 Wayback Machine // Химия (ИД «Первое сентября»). — 1999. — № 47. — С. 1—3.