Jump to content

Կանանց մանկավարժական ինստիտուտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանանց մանկավարժական ինստիտուտ
Տեսակակադեմիական ինստիտուտ
Հիմնադրված է1903
Լուծարված է1918
Երկիր Ռուսական կայսրություն
ՏեղագրությունՍանկտ Պետերբուրգ
Կանանց մանկավարժական ինստիտուտ (Ռուսական կայսրություն)##
Կանանց մանկավարժական ինստիտուտ (Ռուսական կայսրություն)
Կանանց մանկավարժական ինստիտուտ, Ռուսական կայսրություն

Կանանց մանկավարժական ինստիտուտ (ռուս.՝ Женский педагогический институт, 1903-1918), Ռուսական կայսրության բարձրագույն ուսումնական հաստատություն Սանկտ Պետերբուրգում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինստիտուտը հիմնադրվել 1903 թվականի հունիսի 23-ին Սանկտ Պետերբուրգի կանանց գիմնազիային կից Մանկավարժական դասընթացների բազայի վրա[1], որը բացվել էր արքայադուստր Մարիայի Գերատեսչական հաստատությունների համակարգում (1859)։ Ինստիտուտի առաջին տնօրենը եղել է Սերգեյ Պլատոնովը։

Դասընթացների ինստիտուտի վերափոխման գաղափարը պատկանում էր դասընթացների տեսուչ Ալեքսանդր Ստրաննոլյուբսկուն։ Ինստիտուտի ստեղծման ծրագրում նշանակալի ավանդ է ունեցել Ալեքսանդր Պրեսնյակովը, ով գրում էր «Դասընթացներ, ինչպես դրանք ներկայումս գործում են, իրենցից ներկայացնում են մարգարինային հաստատություն, իսկ մենք այժմ ցանկանում ենք ստեղծել հատուկ տիպի բարձրագույն հաստատություն» (1898)։

Ինստիտուտի նպատակն էր պատրաստել ուսուցչուհիների կանանց կրթական հաստատությունների բոլոր դասարանների համար։ Ինստիտուտը գործում էր արքայադուստր Մարիայի Գերատեսչական հաստատությունների համակարգում։ Ուսանողների գործնական պարապմունքների կազմակերպման համար ինստիտուտին կից գործում են կանանց գիմնազիա, տարրական դպրոց և մանկապարտեզ։ Ինստիտուտը բաժանված էր երկու ֆակուլտետների, բանասիրապատմական և ֆիզիկամաթեմատիկական, յուրաքանչյուրը քառամյա դասընթացով։ Ուսումնառության առաջին երկու տարիները նվիրված էին տեսական պարապմունքներին, իսկ երրորդ տարվանից սկսվում էին մանկավարժական գործնական պարապմունքները։ Ինստիտուտում դասավանդում էին Աստծո օրենքը, փիլիսոփայական գիտություններ, մանկավարժություն, բանասիրապապատմական, ֆիզիկամաթեմատիկական բնապատմական առարկաներ և օտար լեզուներ։

Ինստիտուտ կարող էին ընդունվել միջնակարգ կրթություն ստացած և 16 տարեկանից բարձր տարիք ունեցող աղջիկները։ Ունկնդիրները անցումային քննություններ չէին հանձնում, նրանք փոխադրվում էին կոնֆերանսների որոշումներով, վերջնական էննությունները անցկացվում էին յուրաքանչյուր առարկայից, այն կուրսում, երբ առակայի ուսուցումն ավարտվում էր։ 1905 թվականի հունվարի 1-ի դրությամբ ինստիտուտում սովորում էին 300-ից ավելի ուսանողներ։

1918 թվականին իստիտուտը վերանվանվեց Առաջին Պետրոգրադյան պետական մանկավարժական ինստիտուտի, որը 1922 թվականին միավորվեց Ա. Ի Գերցենի անվան 3-րդ Պետրոգրադյան մանկավարժական ինստիտուտի հետ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Педагогические курсы при спб. женских гимназиях». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. «Женский педагогический институт // Историко-культурный интернет-портал «Энциклопедия Санкт-Петербурга»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 22-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]