Սև սկյուռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սև սկյուռ
Սև սկյուռ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Կաթնասուններ
Կարգ Կրծողներ
Ընտանիք Սկյուռանմաններ
Ցեղ Սկյուռիկներ
Տեսակ Սև սկյուռ
Լատիներեն անվանում
nigrum sciurus
Հատուկ պահպանություն

Սև սկյուռ (լատ.՝ Nigrum sciurus), արևելյան գորշ սկյուռի և աղվեսանման սկյուռի մելանոս ենթատեսակը[1]:

Համարվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք նահանգների և քաղաքային բնակավայրերի խորհրդանիշը: Տարածված են բացառապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայի արևելքում և Մեծ Բրիտանիայի հյուսիսարևմուտքում:

Նկարագրություն և պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սև սկյուռները համարվում են սկյուռանմանների ընտանիքի ներկայացուցիչներ արևելյան գորշ սկյուռի և աղվեսանման սկյուռի մուտացիոն մելանոս ենթատեսակը:

Ապրում են այն արեալներում, որտեղ և ապրում են մոխրագույն և գազարագույն գունավորում ունեցող կրծողները: Ի տարբերություն արևելյան սկյուռերի, մոխրագույն սկյուռերը զուգավորման արդյունքում չեն կարող արտադրել սև մորթու գույն ունեցող առանձնյակ[2]:

Եթե առանձնյակի ծնողական երկու գեներն էլ բնորոշ են սև գունավորումը, ապա ծնված նոր տեսակին բնորոշ կլինի ռեակտիվ, ցայտուն սև մաշկի գունանյութը[3]: Սկյուռերը տարածված են բարձր կոնցենտրացիաներ ունեցող աշխարհագրական լայնություններում:

Մինչ 16-րդ դարը սև սկյուռերը գերիշխող էին Հյուսիսային Ամերիկայի անտառներում[4][5][6]: Ամեն ինչ փոխվեց, երբ Ամերիկայում հայտնվեցին եվրոպացիները (իսպանացիներ, անգլիացիներ, հոլանդացիներ): Դրանից հետո կենդանիների թիվը սկսեց մեծ քանակությամբ նվազել:

Դա պայմանավորված էր հիմնականում մեծ տեմպերով կատարվող որսորդություններով և անտառահատումներով: Սև սկյուռերը առավել մեծ քանակությամբ տարածված են մասնավորապես Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային հատվածում:

Բացի Կանադայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների արեալներից, որոշ քանակությամբ առանձնյակներ տարածված են նաև Մեծ Բրիտանիայի (Շոտլանդիայի) հյուսիսում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Black Squirrels»։ Վերցված է 26 April 2015 
  2. McRobie, H., Thomas, A., Kelly, J. (2009)։ «The genetic basis of melanism in the gray squirrel (Sciurus carolinensis)»։ Journal of Heredity 100 (6): 709–714։ PMID 19643815։ doi:10.1093/jhered/esp059 
  3. «Regions Black Squirrels Offer»։ Masslive.com։ Վերցված է 28 May 2009 
  4. Pille, Gayle։ «What About Those Black Squirrels?»։ Woodlandhabitat.com։ Վերցված է 7 January 2007 
  5. Black Squirrels. eNature.com. Retrieved 1 December 2008.
  6. Lawniczak, M. (2002). Sciurus carolinensis, Animal Diversity Web. Note especially entries for 'physical description' and 'Other comments'.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]