Սև թիթեռնիկներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև թիթեռնիկներ
անգլ.՝ Black Butterflies
Երկիր Գերմանիա
 Նիդերլանդներ
Ժանրդրամա[1]
ԹեմաԻնգրիդ Յոնկեր
Թվականփետրվարի 6, 2011[2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՊաուլա վան դեր Ուստ[1][3]
Սցենարի հեղինակԳրեգ Լատտեր[4]
ԴերակատարներՔարիս վան Հաութեն[3], Ռուտգեր Հաուեր[3], Լիամ Կանինգհեմ[3] և Ալբերտ Մարից[4]
ԵրաժշտությունՖիլիպ Միլլեր
ՄոնտաժՍանդեր Ֆոս
Պատմվածքի վայրՀԱՀ
Պաշտոնական կայքէջ

«Սև թիթեռնիկներ» (անգլ.՝ Black Butterflies), հոլանդացի ռեժիսոր Պաուլա վան դեր Ուստի կողմից 2011 թվականին նկարահանված ֆիլմ, որի հիմքում ընկած է բուրական ծագմամբ հարավաֆրիկացի բանաստեղծուհի Ինգրիդ Յոնկերի կյանքի իրական պատմությունը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվական, Քեյփթաուն, սկսնակ բանաստեղծուհի Ինգրիդը հեռանում է ամուսնուց և ծովափին պատահական ծանոթանում է բանաստեղծ և ապարտհեյդի դեմ պայքարող Ջեքսոն Կոուպի հետ, որը նրանից բավականին տարիքով էր։ Նրանց միջև սկսվում է բուռն և բարդ հարաբերություններ, որից չափազանց դժգոհ էր Ինգրիդի հայրը, որը համարվում էր իշխող Ազգային կուսակցության ակտիվիստներից մեկը։ Երեք ամսվա ուղևորությունների ընթացքում Կոուպ Ինգրիդը հանդիպում է գրող Յուջին Մարիտցի հետ, որն էլ հանգեցնում է Ջեքի հետ կապերի խզման։ Աղջիկը ապրում է անկայուն աշխատավարձով, շատ է խմում, հոր հետ վիճաբանում է քաղաքական և ընտանեկան շարժառիթներով և այդ ամենի հետ մեկտեղ ակտիվորեն շարունակում է բանաստեղծություններ գրել։

Անսպասելիորեն նա նամակ է ստանում իր ընկեր Նկոսիից, որը խնդրում է լուրը փոխանցել եղբորը։ Ջեքը համաձայնվում է Ինգրիդին տեղափոխել ռեզերվացիա, որտեղ նրանք ականատես են լինում սպիտակ ոստիկանի կողմից սևամորթ երեխայի սպանությանը։ Մինչև հոգու խորքը ցնցված բանաստեղծուհին գրում է իր ամենանշանավոր ստեղծագործությունը՝ «Երեխան չի մահացել»։ Սակայն Ինգրիդի նյութական վիճակը ավելի է վատթարանում, նրան վտարում են տանից, սիրահարները չեն ուզում շփվել նրա հետ և բանաստեղծուհին ստիպված վերադառնում է հոր մոտ։ Սակայն վերջինիս վրդովեցնում են աղջկա բանաստեղծությունները։

Կոուպի օգնությամբ Ինգրիդը փախչում է հոր տանից և հանգրվանում էժան հյուրանոցում։ Այստեղ նա հոգեկան խանգարում է ստանում, որից հետո բանաստեղծուհուն տեղափոխում են հոգեբուժարան։ Աղջկան այցելում է Ջեքը, որին նա խոստովանում է, որ ինքը գաղտնի աբորտ է արել իրենց ընդհանուր երեխայից ձերբազատվելու համար։ Կոուպը ցնցված է, բայց իր մեջ ուժ է գտնում ընթերցելու Ինգրիդի գրառումները։ Այդ ոչ ամբողջական տեքստերից Կոուպը և Էյս Կրիգեն կազմում են «Ծուխ և օխրա» ժողովածուն, որի համար Յոնկերը ստանում է գրական մրցանակ, ինչը հնարավորություն է տալիս նրան մեկնել Եվրոպա։ Սակայն Ամստերդամ և Փարիզ այցելությունը բացասական ազդեցություն է թողնում Ինգրիդի ընդհանուր վիճակի վրա, և նրան կրկին տեղափոխում են հոգեբուժարան։ Հայրենիք վերադառնալով՝ սկզբում բանաստեղծուհուն թվում է, թե ամեն ինչ կարգավորվում է, բայց իրականությունն այնքան էլ վարդագույն չէ։ Մի անձրևոտ գիշեր նա Ջեքին է հանձնում իր գրական մրցանակը և հեռանում։ Հաջորդ օրը նրա մարմինը հանում են ծովից։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քարիս Վան Հաուտեն՝ Ինգրիդ Յոնկեր
  • Ռուտգեր Հաուեր՝ Աբրահամ Յոնկեր
  • Լիամ Քաննիգեմ՝ Ջեք Կոուպ
  • Գրեհեմ Կլարկ՝ Էյս Կրիգե
  • Նիկոլաս Պոլինգ՝ Յուջին Մարիտց
  • Քենդիս Դ’Արսի՝ Աննա Յոնկեր
  • Գրանտ Սուենբի՝ Յան Ռաբի
  • Վալդեմար Շուլց՝ Էտյեն լե Ռու
  • Տերրին Փեյջ՝ Իրմա

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 թ.- Տրայբեկի մրցանակ - լավագույն դերասանուհի
  • 2011 թ.- Տաորմինի միջազգային կինոփառատոն - հանդիսատեսի համակրանքի մրցանակ
  • 2012 թ.- Ոսկե հորթ
    • Լավագույն ֆիլմ
    • Լավագույն դերասանուհի
    • Լավագույն մոնտաժ
    • Մրցանակ «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում
  • 2012 թ.- Ռեմբրանդտի մրցանակ
    • Լավագույն հոլանդացի դերասանուհի
    • «Լավագույն ֆիլմ» անվանակարգ
  • 2012 թ.- Նիդերլանդների Ոսկե ֆիլմ - լավագույն ֆիլմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]