Սև Սուրբ ծնունդ (ֆիլմ, 1974)
Սև Սուրբ ծնունդ (նաև հայտնի է որպես Լուռ գիշեր, սատանայական գիշեր և Անծանոթը տան մեջ), 1974 թվականի Կանադական սարսափ ժանրի ֆիլմ, որի ռեժիսորն է Բոբ Քլարկը, իսկ սցենարիստը՝ Ա․ Ռոյ Մուրը։ Դերակատարներն են՝ Օլիվիա Հասսին, Քեիր Դյուլեան, Մերգոթ Քիդերը, Անդրեա Մարտինը, Մերիամ Ուոլդմենը և Ջոն Սաքսոնը։ Այն պատմում է կանացի կացարանի քույրերի մասին, ովքեր սպառնացող հեռախոսազանգեր են ստանում և ողջ արձակուրդների ընթացքում հերթով սպանվում են մարդասպանի կողմից, ով թաքնվում է նրանց կացարանի ձեղնահակում։
«Սև Սուրբ ծնունդը» նկարահանվել է սահմանափակ՝ $620,000 բյուջեով և Warner Bros.-ի կողմից թողարկվել է Միացյալ Նահանգներում և Կանադայում։ Ֆիլմի թողարկումից հետո, այն հավաքում է $4 միլիոն և ստանում խառը կարծիքներ։ Ֆիլմը ոգեշնչված է Մոնրեալ քաղաքի մոտակայքում գտնվող բնակավայրի սպանություններով և տեղի «Մանկաբարձը և վերևի հարկի մարդը» լեգենդից։
Տարիների ընթացքում ֆիլմի կարծիքները դառնում են դրական, հիմնականում նշելով դրա բնորոշ երաժշտությունը։ Այն համարվում է սլեշեր ժանրի առաջին ֆիլմերից մեկը[3]։ Համանուն ֆիլմի նոր էկրանավորումը, որը կրկին նկարահանվել է Քլարկի կողմից, թողարկվել է 2006 թվականի դեկտեմբերին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանացի կացարանը տոնում է Սուրբ Ծնունդը։ Այդ ժամանակ ձեղնահարկի բաց պատուհանից ներս է մտնում մի առեղծվածային անծանոթ մարդ։ Խնջույքի ժամանակ աղջիկներից մեկը՝ Ջեսը ստանում է տարօրինակ հեռախոսազանգ անհայտ մադուց։ Դրանում լսվում էին տհաճ ձայներ և սպառնալիքներ։ Աղջիկները վախենում են։ Դրանից հետո Քլերը բարձրանում է վերև, որպեսզի հավաքի իրերը և գնա տուն։ Իր սենյակում նա գտնում է տիկին ՄաքՀենրիի կատվին՝ Քլոդին և դուրս քշում նրան։ Մինչ Քլերը դասավորում է հագուստները, պահարանից սկսում է գալ կատվի մլավոցներ։ Նա գնում է այնտեղ և հենց այդ պահին իր վրա է հարձակվում տուն ներս խուժած մարդը։ Նա պոլիէթիլենային տոպրակով խեղդում է աղջկան։ Մարդասպանը դին տեղափոխում է ձեղնահարկ, դնում որորվող աթոռի վրա և ծնկներին շարում տիկնիկներ։
Հաջորդ օրը, պարոն Հարիսոնը՝ Քլերի հայրն անհանգստանալով, որ աղջիկը տուն չի վերադարձել, գալիս է կացարան։ Այդ ժամանակ Ջեսը հանդիպում է իր ընկերոջը՝ Փիթեր Սմիթին, ով սկսնակ դաշնակահար է և հայտնում է նրան, որ հղի և ցանկանում է աբորտ անել։ Փիթերը տխրելով նրա որոշումից, որոշում է դրա մասին խոսել ավելի ուշ։ Պարոն Հարիսոնը Բարբիի և Ֆիլի հետ գնում են ոստիկանական բաժանմունք, որպեսզի հայտնեն Քլերի անհետացման մասին։ Սերժանտ Նեշը որոշում է ընդունում և ասում, որ Քլերը հնարավոր է «թաքնվում է սիրեցյալի հետ»։ Հետո Ջեսը հայտնում է Քլերի ընկերոջը՝ Քրիսին և սերժանտին աղջկա անհայտացման մասին։ Նեշի չոր մերժումից հետո նրանք նորից շտապում են դեպի ոստիկանություն, որպեսզի դեպքը քննարկեն լեյտենանտ Քենեթ Ֆուլլերի հետ։ Հենց այդ ժամանակ բաժանմունք է գալիս մի կին, ով հայտնում է, որ կարել է իր տասներեքամյա դուստր Ջենիսը։
Այդ երեկոյան, պարոն Հարիսոնը, Քրիսը և կանացի կացարանի քույրերը միանում են՝ Ջենիսին և Քլերին գտնելու նպատակով։ Վերադառնալով տուն, տիկին ՄաքՀենրին՝ կացարանի ղեկավարը լսում է Քլոդի մլավոցը ձեղնահարկում։ Նա բարձրանում է աստիճաններով և տեսնում է Քլերի մարմինը։ Բայց մարդասպանը տիկին Մաքի գլխին է բաց թողնում կեռը և սպանում նրան։
Որոնողական խումբն այգում գտնում է անհետացած աղջկա մեռած մարմինը։ Ջեսը վերադառնում է տուն և կրկին ստանում անպարկեշտ հեռախոսազանգ։ Աղջիկը զանգահարում է ոստիկանություն, որպեսզի հայտնի դրա մասին։ Այդ ժամանակ գալիս է Փիթերը և վիճում Ջեսի հետ, որպեսզի նա աբորտ չանի։ Փիթերը հիասթափված դուրս է գալիս տանից այն ժամանակ, երբ ներս է մտնում լեյտենանտ Ֆուլլերը։ Աշխատակիցը հեռախոսի վրա է դնում ձայնագրման սարք, որպեսզի որոշվի, թե որտեղից է զանգում մարդասպանը։ Տան դռների մոտ մնում է մի ոստիկան, որը պետք է ապահովի աղջիկների անվտանգությունը։
Բարբին հարբած գնում է իր սենյակ քնելու։ Մարդասպանը սողոսկաում է նրա սենյակ և խոցում նրան արձանիկ-միաեղջույրի պոզով։ Ջեսը ոչինչ չի լսում, քանի որ տան դռների մոտ երգում է մանկական երգչախումբը։ Մի քիչ հետո նրան կրկին զանգում է մարդասպանը և միանգամից անջատում, և ոստիկանները չեն կարողանում որոշել, թե որտեղից է նա զանգում։ Դրանից անմիջապես հետո զանգում է Փիթերը։ Նա լացում է և խնդրում չսպանել երեխային։ Նա բնականաբար ի նկատի ուներ աբորտը, որը պատրաստվում էր անել Ջեսը։ Սակայն լեյտենանտի մոտ կասկած է առաջացնում նրա նյարդային վիճակը և «երեխային չսպանելու» խնդրանքը։ Ջեսը նույնպես սկսում է կասկածել Փիթերին։ Բայց նա ու Ֆիլը սկսում են հասկանալ, որ Փիթերը տանն էր նախկին հեռախոսազանգերից մեկի ժամանակ, և նշանակում է, որ նա չէ մարդասպանը։ Ֆիլը գնում է վերևում քնելու, բայց նախ որոշում է ստուգել Բարբիին։ Երբ Ֆիլը ներս է մտնում Բարբիի սենյակ՝ դուռը հանկարծ փակվում է։
Հաջորդ հեռախոսազանգից հետո ոստիկանությունը պարզում է, որ մարդասպանի զանգերը գալիս են հենց այն տնից, որտեղ որ ապրում են կացարանի քույրերը։ Աղջկան պարտադրում են շուտ լքել տունը, սակայն նա սկում է կանչել Ֆիլին և Բարբիին, այնտուհետև զինվում է կրակախառնիչով և բարձրանում վերև։ Նա գտնում է մահացած ընկերուհիներին։ Միանգամից իր վրա է հարձակվում մարդասպանը։ Նա ընկնում է աղջկա ետևից, սակայն Ջեսը փակվում է նկուղում։ Այնտեղ պատուհանից ներս է մտնում Փիթերը։ Վախեցած Ջեսը չի կողմնորոշվում վստահել նրան, թե ոչ։
Լեյտենանտ Ֆուլերը գալով բնակարանի մոտ, այնտեղ է գտնում պահակ կանգնած ոստիկանի դին։ Լսելով Ջեսի ճիչը նրանք միանգամից ներս են մտնում և նկուղում գտնում Ջեսին անգիտակից, իսկ Փիթերին՝ մեռած վիճակում։ Ջեսին տեղափոխում են սենյակի անկողնու վրա։ Ֆուլերը և ոստիկանները գալիս են այն եզրակացության, որ Փիթերն է եղել մարդասպանը։ Նրանք նաև քննարկում են այն փաստը, որ դեռ չեն գտել Քլերի մարմինը և դեռ չեն ստուգել ձեղնահարկը։ Ոստիկանները լքում են Ջեսին, որպեսզի թողնեն նա քնի, ասելով, որ իրենց մարդիկ կկանգնեն դռան առջև։ Բոլորը գնում են, մնում է միայն մի ոստիկան դրսում։ Երևում է, որ Քլերի և տիկին Մաքի մարմինները դեռ ձեղնահարկում են, իսկ մարդասպանը շշնջում է․ - Ագնեսա՞, դա ես եմ, Բիլին։ Տեսախցիկը ետ է գնում, ցույց տալով ամբողջ տունը, հեռախոսը շարունակում է զանգել և անջատվում է մինչև վերջնական տիտրերի երևալը։
Դերակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օլիվիա Հասսի - Ջեսիկա Բրեդֆորդ
- Քեիր Դյուլեա - Փիթեր Սմիթ
- Մերգոթ Քիդեր - Բարբարա Քոարդ
- Ջոն Սաքսոն - փոքրիկ Քենեթ Ֆյուլեր
- Մարիամ Ուոլդման - տիկին ՄաքՀենրի
- Անդրեա Մարտին - Ֆիլլիս Կարլսոն
- Ջեյմս Էդմոնդ - պարոն Հարիսոն
- Դուգլաս «Դուգ» ՄաքԳրեթ - սերժանտ Նեշ
- Արթուր «Արտ» Հինդլ - Քրիս Հեյդեն
- Լին Գրիֆին - Քլեր Հարիսոն
- Մայքլ Ռեպորտ Պատրիկ Քորնել
- Լեսլի «Լես» Կարլսոն - Բիլ Գրեհեմ
- Մարթա Գիբսոն - տիկին Քուեֆ
- Ջոն Ռութեր -ծիծաղող քննիչ
- Ռոբերտ Ուորներ - բժիշկ
- Սիդ Բրաուն - Ագարակատեր
- Ջեք Վան Էվերա - որոնողական խումբ
- Մարսիա Դայմոնդ - կին
- Փամ Բարնի - Ջին
- Ռոբերտ Հոքինս - Ուես
- Դևիդ Քլեմենթ - Քուգան
- Ջուլիան Ռիդ - ոստիկան Ջենինգս
- Դեյվ Մեն - ոստիկան
- Ջոն Սթոունհեմ - ոստիկան
- Դենի Գեին - ոստիկան
- Թոմ Ֆոուրմեն - ոստիկան
Տիտրերում չնշված
- Ջոն «Ֆրենչի» Բերգեր - ձյան մեքենայի վարորդ
- Բոբ Քլարկ - Թափառականի ստվեր / հեռախոսային ձայն
- Նիք Մանկուսո - Ստվեր / հեռախոսային ձայն
- Դեբի Ուելդոն - կացարանի քույր
- Մայքլ Ջեյ Իթոն - Սանտայի ծնկներին նստած տղա
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սցենարը գրել է կանադացի Ռոյ Մուրը, ով հիմնվել է Քվեբեկ շրջանի Մոնրեալ քաղաքի սպանությունների վրա, որը կատարվել է սուրբծննդյան արձակուրդներին։ Չնայած լուրեր են պտտվում, որ սցենարի հիմք է հանդիսացել տեղական լեգենդը, այլ ոչ թե իրական դեպքերը։ Մուրը մահացավ 1980-ականների վերջերին և երբեք հարցազրույցներ չի տվել ֆիլմի վերաբերյալ։ Ֆիլմի սցենարային անվանումն էր «Կանգնեցրու ինձ» (անգլ.՝ Stop Me), և մի մասը տպագրված էր, իսկ մյուսը՝ ձեռագիր գրված[4]։ Մուրը սցենարը ներկայացրեց ռեժիսոր Բոբ Քլարկին։ Քլարկը մի քանի փոփոխություններ կատարեց երկխոսությունների մեջ, աշխատեց տեսախցիկների տեղադրման վրա և ավելացրեց եևս մի քանի պահեր։ Վերջին էջում Քլարկն ասել էր, որ սցենարը «սարսափելի հրաշք է»։ Օրիգինալ սցենարը թողարկվեց DVD սկավառակների վրա՝ որպես DVD-ROM-ի ֆունկցիա։
Թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Սև Սուրբ ծնունդը» առաջինը թողարկվեց Կանադայում, 1974 թվականի հոկտեմբերի 11-ին՝ Ambassador Film-ի, իսկ ԱՄՆ-ում՝ 1974-ի դեկտեմբերի 20-ին՝ Warner Bros.-ի տեղայնացմամբ[5]։ Հենց առաջին օրերին ֆիլմը հավաքեց $4,053,000։ 1975 թվականի հոկտեմբերին ֆիլմը թողարկվեց Նյու Յորքում և Չիկագոյում[6]։ Իսկ Վիրջինիայում այն թողարկվեց նույն տարվա հունիսին, սակայն «Լուռ գիշեր, սատանայական գիշեր» անվան ներքո[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Black Christmas — 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 https://www.imdb.com/title/tt0071222/releaseinfo
- ↑ Հին սարսափ ֆիլմերի հաճույքն ու ցավը․ պատմական ակնարկ. McFarland. 2009 թ․ մարտի 8. էջեր 135–136. ISBN 9780786436958.
- ↑ «Գիտե՞ք, որ». Internet Movie Database. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Թողարկման ամսաթվեր». Internet Movie Database. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.
- ↑ ««Սև Սուրբ ծնունդը» տեղի էկրաններին». New York Times. 1975 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.
- ↑ «Horror Cliches: Up from the Dead, and Still Fun». The Free Lance–Star. 1975 թ․ հուլիսի 14. Վերցված է 2012 թ․ հունիսի 4-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Սև Սուրբ ծնունդ»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Սև Սուրբ ծնունդ»(անգլ.) ֆիլմը Allmovie կայքում:
- «Սև Սուրբ ծնունդ»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սև Սուրբ ծնունդ (ֆիլմ, 1974)» հոդվածին։ |
|