Jump to content

Սևրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Սևրան
ֆր.՝ Sevran[1]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքՍենա և Ուազա, Սեն-Սեն-Դենի, arrondissement of Le Raincy? և Մեծ Փարիզ
Մակերես7,28 կմ²
ԲԾՄ55 մետր, 46 մետր, 66 մետր, 65 մետր
Բնակչություն51 640 մարդ (հունվարի 1, 2022)[2]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ93270[3]
Պաշտոնական կայքville-sevran.fr(ֆր.)
Սևրան (Ֆրանսիա)##
Սևրան (Ֆրանսիա)

Սևրան (ֆր.՝ Sevran. ֆրանսերեն արտասանութամբ՝  ( ). səvʁɑ̃), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ-դե-Ֆրանս երկրամասի Սեն-Սեն Դենի դեպարտամենտում։ Զբաղեցնում է 7,28 քառակուսի կիլոմետր տարածք։ 2020 թվականի հունվարի 1-ի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 51.778։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևրանը գտնվում է Ուրկի ջրանցքի ափերին։ Փարիզի արվարձանն է և ընկած է Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից՝ զրոյական կետից մոտավորապես 18 կիլոմետր դեպի հյուսիս-արևելք՝ Իլ դը Ֆրանսի չափազանց ուրբանիզացված տարածքում. համայնքի զբաղեցրած 7,28 քառակուսի կիլոմետր տարածքըը գործնականում ամբողջությամբ կառուցապատված է։ Սահմանակից համայնքներն են հյուսիսում՝ Վիլպենը, արևմուտքում ՝ Օլնե սու Բուան, արևելքում՝ Վոժուրը և հարավում ՝ Լիվրի-Գարգանը։

1865 թվականին Նապոլեոն III-ի կարգադրությամբ Սևրանում կառուցվել է վառոդի պատրաստման խոշոր գործարան՝ Poudrerie nationale de Sevran-Livry-ն, որը գործել է 1873-ից 1973 թվականներին՝ ունենալով 3.000-ից ավելի աշխատող։ 1982 թվականին ձեռնարկությունը վերածվել է թանգարանի, որի շուրջ ստեղծվել է 137 հեկտար տարածք զբաղեցնող Parc de la Poudrerie-ն ։[4]

1947 թվականից մինչև 1955 թվականը Poudrerie-ի մասնաճյուղ է գործել Ֆորտ դը Վոժուրի տարածքում, և այնտեղ պայթուցիկ նյութերով փորձարկումներ են կատարվել։

Բնակչության դինամիկան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".

51.778 բնակչով ( 1. 2020 թվականի հունվար ) Սևրանը Սեն-Սեն Դենի դեպարտամենտի խոշոր ագլոմերացիոն համայնքներից մեկն է։ 1962 թվականին համայնքն ընդամենն ուներ 17 969 բնակիչ։ Բնակչության զգալի աճ է գրանցվել հատկապես 1970-1980-ական թվականներին։

Փարիզի ծայրամասում գտնվող Սևրանում բնակչության միջին խտությունը բավականին բարձր է՝ մոտ 7000 մարդ / կմ²։ Ընդ որում՝ բնակչության ընդհանուր թվաքանակում օտարերկրացիների տեսակարար կշիռը միջինից զգալիորեն բարձր է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Le Patrimoine des Communes de la Seine-Saint-Denis. Flehic Editions, 2. Հրատարակություն, Փարիզ 2002, ISBN 2-84234-133-3, էջ 361–367:

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևրան» հոդվածին։