Jump to content

Սևերինո Ռեյխա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևերինո Ռեյխա
Ծնվել էնոյեմբերի 25, 1938(1938-11-25)[1] (85 տարեկան)
ԾննդավայրԼուգո, Գալիսիա, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունֆուտբոլիստ

Սևրինո Ռեյխա (իսպ.՝ Severino Reija Vázquez; նոյեմբերի 25, 1938(1938-11-25)[1], Լուգո, Գալիսիա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ։ Նա խաղում էր պաշտպանի դիրքում։ 1964 թվականի Եվրոպայի չեմպիոն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեյխան իր ֆուտբոլային կարիերան սկսել է «Դեպորտիվո Լա Կորունյա»-ում։ Նա այնտեղ ելույթ է ունեցել 1957-1959 թվականներին։ Սրանից հետո Սեվերինոն տեղափոխվել է Սարագոսա, որտեղ անցկացրել է իր կարիերայի մնացած մասը։ 1959-1969 թվականներին նա անցկացրել է 253 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։ Նա երկու անգամ նվաճել է Իսպանիայի գավաթը և երկու անգամ էլ եղել է եզրափակչում։

Ռեյխին ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 1962 թվականին։ Մինչ այդ նա խաղացել է երիտասարդական թիմերում։ 1962 թվականին մասնակցել է աշխարհի առաջնությանը։ Այդ մրցաշարում նա մեկ հանդիպում է անցկացրել Չեխոսլովակիայի հետ[2]։ Երկու տարի անց Սեվերինոն մասնակցեց Եվրոպայի առաջնությանը, որտեղ նրա թիմը հասավ հաջողության՝ եզրափակչում հաղթելով ԽՍՀՄ հավաքականին։ Դրանից հետո 1966 թվականին նա երկրորդ անգամ դուրս եկավ աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցելու։ Այնտեղ անցկացրել է երկու հանդիպում՝ Շվեյցարիայի[3] և Գերմանիայի[4] հետ։ 1967 թվականին նա ավարտել է կարիերան ազգային հավաքականում։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տոնավաճառների գավաթակիր՝ 1963/64
  • Իսպանիայի գավաթակիր՝ 1964,1966

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Czechoslovakia - Spain 1:0» (անգլերեն). FIFA.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.
  3. «Spain - Switzerland 2:1» (անգլերեն). FIFA.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.
  4. «Germany FR - Spain 2:1» (անգլերեն). FIFA.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 3-ին.


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]