Սևաչյա երեխաներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սևաչյա երեխաներ
Black eyes by megamoto85 (cropped).jpg
Սևաչյա երեխա[1]
ՏեսակՔաղաքային լեգենդ
Սեռարական և/կամ իգական
Վայրհիմնական հայտնաբերման վայրերը՝
Մեծ Բրիտանիա Սաֆորդշիր
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Պորտլենդ, Աբիլին
ՀիշատակումներMSN, BuzzFeed
Բնորոշ գծերբաց գույնի մաշկ, վստահ և բավական սառը ձայն, սև աչքեր

Սևաչյա երեխաներ կամ Երեխաներ սև աչքերով, անգլալեզու երկրներում առաջացած քաղաքային լեգենդ, ի հայտ է եկել 20-րդ դարում։ Ըստ ականատեսների, դրանք տարօրինակ, ոչ բանական արարածներ են, որոնք վախ են առաջացնում իրենց լիովին սև աչքերի պատճառով[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքնապես այս արարածները սովորական երեխաներից կամ դեռահասներից ոչնչով չեն տարբերվում[3]։ Տարիքը կարող է տարբեր լինել` 6-ից մինչև 16 տարեկան։ Բայց եղել են ականատեսներ, ովքեր ասել են, որ այդ տղաները եղել են մի քիչ այլ,․ նրանց մաշկը սովորականից ավելի բաց գույնի է[4]։ Հաճախ այդ արարածները խոսում են բացարձակապես ոչ երեխայական ձայնով, նրանց ձայնը վստահ է, բավական սառը, որը մարդկանց մոտ առաջացնում է ահագնացող տագնապ և ներշնչում է վախ։ Վկաները պնդում են, որ ամենասարսափելին, նրանց կլոր, ամբողջովին սև աչքերի մեջ նայելն է։ Նրանց աչքերը չունեն ծիածանաթաղանթ, երևում է միայն աչքերի սև բիբը[5]։

Պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևաչյա երեխաների գոյության մասին ընդհանուր կարծիք չկա։ Ըստ տարբեր տվյալների այս լուրը սկսել է շրջանառվել 80-ական կամ 90-ական թվականներին[6][7][8][9]։

Առաջին հանդիպումը մարդու և նման սև աչքեր ունեցողի հետ, եղել է 1982 թվականին։ Այդ ժամանակ մի դեռահաս աղջնակ իր հասակակիցների հետ հանգստացել է Քեոկ Չեյզ անտառում։ Մթնշաղի մեջ աղջիկը լսել է մանկական ճիչեր։ Գնալով դեպի ձայնը, նա հայտնվել է մի գրունտային ճանապարհի վրա, որտեղ տեսել է վերացող հետքեր։ Հասնելով հետքերի վերջնակետին, նա տեսել է մի վեցամյա աղջկա, երբ նա շրջվել է, տեսել է սարսափելի մղձավանջ։ Աղջիկը անմիջապես շրջվել է և փախել անտառի խորքը։ Ոստիկանությունը հետաքննություն վարելուց հետո, ոչ մի եզրահանգման չի եկել[10]։

Առավել վառ հանդիպում է եղել մարդու և նման արարածի միջև 1998 թվականին, տեխասցի լրագրող Բրայան Բեթելի հետ։ Ըստ Բրայանի խոսքերի, նա իր ավտոմեքենան գիշերը կայանել է կինոթատրոնի մոտ։ Այդ ժամանակ ինչ որ մեկը հարվածել է մեքենայի ապակուն։ Բեթելը շրջվելով տեսել է 12-13 տարեկան տղաների։ Նրա հետ խոսել է միայն մեկը, մյուսները լուռ են եղել։ Տղաները նրան ասել են, որ մոռացել են կինոյի տոմսի գումարը տանը, և նրան խնդրել են իրենց հասցնել տուն։ Հանկարծ տղամարդը հասկացել է, որ այն ֆիլմը, որը նրանք ցանկանում էին դիտել, վաղուց է սկսվել և արդեն վերջացել է։ Բրայանը հասկացել է, որ այդտեղ ինչ որ բան այն չէ, և նայելով նրանց աչքերին սարսափած, մեքենան առաջ է վարել, քիչ անցնելով կանգնել է։ Նայելով շուրջը, նա նկատել է, որ տղաներից երկուսը արդեն չկային։ Նույն թվականին Բրայանն ստացել է հաղորդագրություններ Ամերիկայի տարբեր քաղաքներից, որոնք եղել են նման սարսափելի հանդիպումների մասին։ Բրայանը հրապարակել է նույնանման պատմությունների մի ամբողջ ցանկ[11]։

Նաև եղել են այնպիսի դեպքեր, երբ  տարօրինակ երեխաները ցանկացել են մտնել ոչ թե ավտոմեքենայի մեջ, այլ  բնակարան։ Եղել են ականատեսներ, ովքեր այնուամենայնիվ նրանց ներս են թողել։ Հաճախ անկոչ հյուրերին պետք էր լինում զանգահարել, ջուր խմել կամ գնալ զուգարան, դրանք նրանց տարածված պատճառներից են։ Սովորաբար մարդիկ  սարսափից խուճապի մատնված կամ տնից փախել են, կամ թաքնվել են սենյակում։ Որոշ ժամանակ անցնելուց հետո, նրանք վերադարձել են տուն և այնտեղ այլևս ոչ մի սևաչյա  արարածներ չեն եղել[12][13]։

Տարբեր հիշատակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Բրայան Բեթելի մասնակցությամբ  ցուցադրվել է մի հեռուստասերիալ նախագիծ, որը  կոչվել է  «Monsters and Mysteries in America»,  որտեղ շեշտը դրված է եղել  նրանց իրական գոյության վրա[14]։

Այդ նույն թվականին ցուցադրվել է ֆիլմ սևաչյա երեխաների մասին՝ «Sunshine Girl and the Hunt for Black Eyed Kids»[15]։

Ենթադրություններ ու եզրահանգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր մարդիկ այս  սև աչքերով արարածների մասին տարբեր եզրակացություններ են արել[16] նրանց համարելով զուգահեռ աշխարհից եկածներ։ Շատերը նրանց համարել են ուրվականներ, դեմոններ, դևեր[17][18]։ Ելնելով  տարբեր մարդկանց եզրակացություններից, այդ արարածները բոլորովին էլ երեխաներ չեն։

Սակայն կան նաև այլ բացատրություններ։ Հաճախ որոշ կատակասերներ աչքերում տեղադրում են հատուկ կոնտակտային սև լինզաներ և որպես կանոն օգտագործում տարբեր դիմակահանդեսներում։ Կա նաև մի հիվանդություն, ըստ որի աչքերում կարող է բացակայել ծիածանաթաղանթը, և աչքերը ամբողջությամբ կլինեն սև։

Չնայած դրան, շատ մարդիկ դեռ սարսափում են այդպիսի տղաների տեսնելիս։ Նրանք ընդհանրապես հայտնվում են  օրվա մութ ժամերին,  և առանց թույլտվության չեն մտել որևէ մեկի տուն, կամ մեքենայի մեջ, և նրանց հետ հանդիպումները տեղի են ունեցել այնպիսի վայրերում, որտեղ սովորաբար երեխաները չեն լինում։ Չնայած տարբեր եզրակացությունների, դա մնում է քաղաքային լեգենդ[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.thoughtco.com/black-eyed-kids-horror-or-hoax-2594476
  2. «Черноглазые дети » EcoWars.TV - Природные катаклизмы и причины глобального потепления»։ ecowars.tv (ru-RU)։ Վերցված է 2018-01-07 
  3. «Legend: Mysterious black-eyed children show up at the homes of unsuspecting residents»։ Snopes.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-05 
  4. «15 реальных историй про детей с черными глазами заставят кровь стынуть в жилах»։ http://tutkryto.su (ռուսերեն)։ Վերցված է 2018-01-05 
  5. «Дети с чёрными глазами»։ http://time-p.com (ռուսերեն)։ 2015-05-23։ Վերցված է 2018-01-05 
  6. «Дети с чёрными глазами»։ http://www.neveroyatno.info (ռուսերեն)։ 2015-08-08։ Վերցված է 2018-01-05 
  7. «Behind black eyes: Reports of spooky black-eyed kids»։ JREF (անգլերեն)։ 29 сентября 2014։ Վերցված է 2018-01-05 
  8. «Everything You Need To Know About Black-Eyed Ghost Children»։ BuzzFeed (անգլերեն)։ 2014-10-03։ Վերցված է 2018-01-05 
  9. «Black eyed children: Real, or just a creepy myth?»։ http://www.news.com.au (անգլերեն)։ 2013-11-19։ Վերցված է 2018-01-05 
  10. «Дети с чёрными глазами»։ http://www.neveroyatno.info (ռուսերեն)։ 2015-08-08։ Վերցված է 2018-01-05 
  11. «Black Eyed Kids - Городские легенды Америки»։ Americanlegends.livejournal.com (ռուսերեն)։ 2010-10-30։ Վերցված է 2018-01-05 
  12. «Дети с чёрными глазами»։ http://time-p.com (ռուսերեն)։ 2015-05-23։ Վերցված է 2018-01-05 
  13. «Black Eyed Kids - Городские легенды Америки»։ Americanlegends.livejournal.com (ռուսերեն)։ 2010-10-30։ Վերցված է 2018-01-05 
  14. Bethel, Brian (2015-12-08)։ «Brian Bethel recounts his possible paranormal encounter with BEK's»։ Abilene Reporter-News (անգլերեն)։ Վերցված է 2018-01-05 
  15. Vorenberg, Sue (2012-12-17)։ «Legend spurs local director's horror film»։ Columbian.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-05 
  16. «Here’s the actual story behind the ‘black-eyed ghost children’»։ Daily Edge (անգլերեն)։ 2014-10-03։ Վերցված է 2018-01-05 
  17. «Дети с чёрными глазами»։ http://time-p.com (ռուսերեն)։ 2015-05-23։ Վերցված է 2018-01-05 
  18. «Люди с чёрными глазами — кто они?»։ Мир тайн (ռուսերեն)։ 2017-01-10։ Վերցված է 2018-01-05 
  19. «Люди с чёрными глазами — кто они?»։ Мир тайн (ռուսերեն)։ 2017-01-10։ Վերցված է 2018-01-05 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]