Jump to content

Սևանա Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևանա Պետրոսյան
Ծնվել էսեպտեմբերի 29, 1978 (44 տարեկան)
ԾննդավայրԹեհրան, Իրան
ՔաղաքացիությունԱՄՆ
Ազգությունհայ
Մայրենի լեզուանգլերեն, ֆարսի, հայերեն
Կրոնքրիստոնյա
Մասնագիտությունկոսմետոլոգ, գործարար
Գործունեությունգեղեցկության ոլորտ
ԱշխատատուSEV Laser
ԾնողներՀրայր Պետրոսյան և Էմմա Քեշիշի
Զբաղեցրած պաշտոններՀիմնադիր և տնօրեն
Պարգևներ և
մրցանակներ
2020 Patron of the Year (SOAR)
ԱնդամությունGrikor Der Petrossian Foundation
Կայքsevanapetrosian.com

Սևանա Պետրոսյան (անգլ․՝ Sevana Petrosian, ծնվել է սեպտեմբերի 29, 1978, Թեհրան, Իրան), ամերիկահայ գործարար, կոսմետոլոգ, “SEV Laser” գեղեցկության կենտրոնի հիմնադիր և տնօրեն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 29-ին Թեհրանում` Հրայր Պետրոսյանի և Էմմա Քեշիշիի ընտանիքում։ Սևանայի ընտանիքը տեղախոխվել է ԱՄՆ, երբ նա դեռ փոքր էր[1]։

Սևանան դեռ վաղ մանկուց հետաքրքվում էր գեղեցկությամբ և խնամքի միջոցներով։ Նա պատրաստում էր իր սեփական քսուքները՝ խառնելով և փորձարկելով տարբեր ընկերությունների նյութեր և նվիրում դրանք իր ծանոթներին և մտերիմներին[1]։

2010 թվականին Գլենդել քաղաքում Սևանան բացում է իր առաջին գեղեցկության սրահը[1]։ Դա փոքրիկ սենյակ էր մեկ այլ, ավելի մեծ, գեղեցկության սրահում։ Այդ ժամանակ սրահը կրում է “Գլենդելի Լազերային Կենտրոն[1]” (Glendale Laser Center) անվանումը։

Շուտով նրա մոտ են սկսում գալ անգամ հայտնի աստղերը և նա որոշում է ընդլայնել ցանցը և բացում է իր երկրորդ սրահը արդեն Վեսթ Հոլիվուդ համայնքի Մելրոզ Պլեյս փողոցի վրա և այդ ժամանակ արդեն փոխում է անվանումը և դարձնում SEV` իր անվան հակիրճ տարբերակը[1], որն առավել հիշվող էր և տպավորիչ։

Նրա գեղեցկության սրահ են այցելում այնպիսի հայտնիներ  ինչպիսիք են Քիմ Քարդաշյանը[2], Քենդալ Ջեները[2], Քլոյի Քարդաշյանը[3], Եվա Լոնգորիան, Լորի Հարվին և այլ շատ հայտնի աստղեր։

20 թվականի ապրիլին Սևանան պարգևատրվել է Patron of the Year[4] SOAR (Որբացած Հայ Օգնության Միություն) բարեգործական կազմակերպության կողմից[5]։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Meet Sevana Petrosian - SEV's Founder and CEO». SEV Laser (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ հոկտեմբերի 16. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  2. 2,0 2,1 «What Laser Hair Removal Do the Kardashians Use?». Ethos Spa (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  3. «You're Doing It Wrong: Laser Hair Removal». E! Online. 2016 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին.
  4. www.soar-us.org https://www.soar-us.org/press-releases/. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 18-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. «SOAR 17th Anniversary Attracts 250 Global Supporters to Philadelphia For Week-Long Celebrations – Asbarez.com» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 25-ին.