Ջեյմս Սքայլեր
Ջեյմս Սքայլեր | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1923[1][2] |
Ծննդավայր | Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ |
Վախճանվել է | ապրիլի 12, 1991[1][2] (67 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | անգլերեն |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Bethany College? |
Ժանրեր | պոեզիա |
Անդամակցություն | New York School? |
Պարգևներ |
Ջեյմս Սքայլեր (անգլ.՝ James Marcus Schuyler, նոյեմբերի 9, 1923[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - ապրիլի 12, 1991[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի բանաստեղծ և արձակագիր, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր (1980)։
Նյու Յորքի պոեզիայի դպրոցի առաջատար ներկայացուցիչներից մեկը՝ Ջոն Էշբերիի, Ֆրենկ Օ'Հարայի, Քենեթ Կոխի և Բարբարա Գեստի հետ միասին։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լրագրողի որդի։ 1941-1943 թվականներին սովորել է Արևմտյան Վիրջինիայի Բեթանի քոլեջում։ Ուսման ժամանակի մասին մի անգամ նշել է, որ հաջողություններով առանձնապես աչքի չի ընկել՝ ժամանակ անցկացնելով բրիջ խաղալով։
1940-ականների վերջին տեղափոխվել է Նյու Յորք։ Աշխատել է «Էն-բի-սի» ընկերությունում, ընկերացել է Ուիսթեն Հյու Օդենի հետ։
1947-ին տեղափոխվել է Եվրոպա, ապրել Իտալիայում՝ Իսկիա կոմունայի բնակարաններից մեկում, որը վարձել էր Օդենը։ Քարտուղար է եղել իր ընկերոջ մոտ։ 1947-1948 թվականներին մասնակցել է դասախոսությունների Ֆլորենցիայի համալսարանում։
Վերադառնալով ԱՄՆ՝ Ջոն Էշբերիի և Ֆրենկ Օ'Հարայի հետ բնակություն է հաստատել Նյու Յորքում[5]։
Համասեռամոլ է եղել, երկար տարիներ տառապել է երկբևեռ աֆեկտիվ խանգարումով[6]։
Մահացել է 1991 թվականի ապրիլին Մանհեթենում՝ ուղեղի արյունազեղումից։
Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Անդամակցել է այսպես կոչված Նյու Յորքի պոեզիայի դպրոցին՝ ամերիկացի բանաստեղծների ոչ պաշտոնական խմբին, որը հիմնադրվել է 1950-ականներին Նյու Յորքում՝ որպես ընդդիմություն ամերիկյան դավանաբանական պոեզիայի գերակշռող միտմանը։ Նյու Յորքի պոեզիայի դպրոցի ներկայացուցիչների հիմնական գաղափարը ակադեմիզմը խարխլելն է, պոեզիան զանգվածային, սոցիալապես նշանակալի դարձնելը։
1958 թվականին հրատարակել է «Alfred and Guinevre» վիպակը, 1960 թվականին՝ «Salute»բանաստեղծությունների ժողովածուն։ Որպես բանաստեղծ՝ Ջեյմսի դեբյուտը համարվում է «Freely Espousing» (1969) պոեզիայի հատորը, որը հրատարակել է 46 տարեկանում։
Ջոն Էշբերիի հետ համահեղինակությամբ գրել է «A Nest of Ninnies» (1969) վիպակը, հետագայում հրատարակել բանաստեղծությունների ժողովածուներ․
- The Crystal Lithium (1972),
- Hymn to Life (1974),
- The Home Book (1977),
- The Morning of the Poem (1980)
- A Few Days (1985)։
1980 թվականին դարձել Է Պուլիցերյան մրցանակի դափնեկիր «The Morning of the Poem» բանաստեղծությունների հատորի համար, որում տիտղոսային ստեղծագործությունը համարվում է պոստմոդեռնիզմի պոեզիայի ամենահայտնի օրինակներից մեկը։
Եղել է Գուգենհայմի հիմնադրամի և բանաստեղծների ամերիկյան ակադեմիայի կրթաթոշակառու[7]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ https://www.pulitzer.org/winners/james-schuyler
- ↑ https://poets.org/academy-american-poets/prizes/academy-american-poets-fellowship
- ↑ Academy of American Poets. «About James Schuyler» (անգլերեն). poets.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 3-ին. American Literature: Gay Male, Post-Stonewall
- ↑ «James Schuyler». John Simon Guggenheim Foundation (անգլերեն). gf.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
- Նոյեմբերի 9 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Ապրիլի 12 մահեր
- 1991 մահեր
- Նյու Յորք քաղաքում մահացածներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ամերիկացի բանաստեղծներ
- Պուլիցերյան մրցանակակիրներ
- Ամերիկացի գրողներ
- Պոստմոդեռնիզմ
- Կաթվածից մահացածներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ գրողներ