Ջեյմս Սքայլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջեյմս Սքայլեր
Ծնվել էնոյեմբերի 9, 1923(1923-11-09)[1][2]
ԾննդավայրՉիկագո, Իլինոյս, ԱՄՆ
Վախճանվել էապրիլի 12, 1991(1991-04-12)[1][2] (67 տարեկան)
Վախճանի վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Մասնագիտությունբանաստեղծ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունBethany College?
Ժանրերպոեզիա
ԱնդամակցությունNew York School?
Պարգևներ

Ջեյմս Սքայլեր (անգլ.՝ James Marcus Schuyler, նոյեմբերի 9, 1923(1923-11-09)[1][2], Չիկագո, Իլինոյս, ԱՄՆ - ապրիլի 12, 1991(1991-04-12)[1][2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի բանաստեղծ և արձակագիր, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր (1980)։

Նյու Յորքի պոեզիայի դպրոցի առաջատար ներկայացուցիչներից մեկը՝ Ջոն Էշբերիի, Ֆրենկ Օ'Հարայի, Քենեթ Կոխի և Բարբարա Գեստի հետ միասին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրագրողի որդի։ 1941-1943 թվականներին սովորել է Արևմտյան Վիրջինիայի Բեթանի քոլեջում։ Ուսման ժամանակի մասին մի անգամ նշել է, որ հաջողություններով առանձնապես աչքի չի ընկել՝ ժամանակ անցկացնելով բրիջ խաղալով։

1940-ականների վերջին տեղափոխվել է Նյու Յորք։ Աշխատել է «Էն-բի-սի» ընկերությունում, ընկերացել է Ուիսթեն Հյու Օդենի հետ։

1947-ին տեղափոխվել է Եվրոպա, ապրել Իտալիայում՝ Իսկիա կոմունայի բնակարաններից մեկում, որը վարձել էր Օդենը։ Քարտուղար է եղել իր ընկերոջ մոտ։ 1947-1948 թվականներին մասնակցել է դասախոսությունների Ֆլորենցիայի համալսարանում։

Վերադառնալով ԱՄՆ՝ Ջոն Էշբերիի և Ֆրենկ Օ'Հարայի հետ բնակություն է հաստատել Նյու Յորքում[5]։

Համասեռամոլ է եղել, երկար տարիներ տառապել է երկբևեռ աֆեկտիվ խանգարումով[6]։

Մահացել է 1991 թվականի ապրիլին Մանհեթենում՝ ուղեղի արյունազեղումից։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդամակցել է այսպես կոչված Նյու Յորքի պոեզիայի դպրոցին՝ ամերիկացի բանաստեղծների ոչ պաշտոնական խմբին, որը հիմնադրվել է 1950-ականներին Նյու Յորքում՝ որպես ընդդիմություն ամերիկյան դավանաբանական պոեզիայի գերակշռող միտմանը։ Նյու Յորքի պոեզիայի դպրոցի ներկայացուցիչների հիմնական գաղափարը ակադեմիզմը խարխլելն է, պոեզիան զանգվածային, սոցիալապես նշանակալի դարձնելը։

1958 թվականին հրատարակել է «Alfred and Guinevre» վիպակը, 1960 թվականին՝ «Salute»բանաստեղծությունների ժողովածուն։ Որպես բանաստեղծ՝ Ջեյմսի դեբյուտը համարվում է «Freely Espousing» (1969) պոեզիայի հատորը, որը հրատարակել է 46 տարեկանում։

Ջոն Էշբերիի հետ համահեղինակությամբ գրել է «A Nest of Ninnies» (1969) վիպակը, հետագայում հրատարակել բանաստեղծությունների ժողովածուներ․

  • The Crystal Lithium (1972),
  • Hymn to Life (1974),
  • The Home Book (1977),
  • The Morning of the Poem (1980)
  • A Few Days (1985)։

1980 թվականին դարձել Է Պուլիցերյան մրցանակի դափնեկիր «The Morning of the Poem» բանաստեղծությունների հատորի համար, որում տիտղոսային ստեղծագործությունը համարվում է պոստմոդեռնիզմի պոեզիայի ամենահայտնի օրինակներից մեկը։

Եղել է Գուգենհայմի հիմնադրամի և բանաստեղծների ամերիկյան ակադեմիայի կրթաթոշակառու[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. https://www.pulitzer.org/winners/james-schuyler
  4. https://poets.org/academy-american-poets/prizes/academy-american-poets-fellowship
  5. Academy of American Poets. «About James Schuyler» (անգլերեն). poets.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.
  6. «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 3-ին. American Literature: Gay Male, Post-Stonewall
  7. «James Schuyler». John Simon Guggenheim Foundation (անգլերեն). gf.org. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 18-ին.