Սրճային ժելե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրճային ժելե
Ենթատեսակդոնդող
Առաջացման երկիր Ճապոնիա
 Coffee jelly Վիքիպահեստում

Սրճային ժելե (ճապ.՝ コーヒーゼリ), սուրճի համով և բույրով քաղցր ժելե[1][2]։ Սրճային ժելեն իր ժամանակներում տարածված էր բրիտանական և ամերիկյան խոհարարական գրքերում, բայց ներկայումս այն առավել հայտնի է Ճապոնիայում, որտեղ այն կարելի է գտնել գրեթե բոլոր ռեստորաններում և խանութներում։ Բացի այդ, սրճային ժելեն երբեմն ներառված է Ճապոնական հանրակրթական դպրոցների ճաշարանների դպրոցական ճաշերի ճաշացանկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Coffee jelly (2014-01-23)
Coffee jelly (2014-01-23)

Սրճային ժելեի բաղադրատոմսերը հայտնվել են Անգլիայում 1817 թվականին հրատարակված խոհարարական գրքերում[1][2]։ Ամենաառաջին բաղադրատոմսերում առաջարկվում էր խառնել սուրճը դոնդողանման հորթի ժելեի և իսինգլասի հետ[3]։ Փաթեթավորված ժելատինի վաճառքում հայտնվելուց հետո բաղադրատոմսերի մեծ մասում պարզապես նշվում էր, որ ժելատինը պետք է լուծվի տաք սուրճի մեջ, այնուհետև պետք է լցնել ֆորմայի մեջ[4]։

20-րդ դարի սկզբին սրճային ժելեն առաջարկվում էր որպես տաք սուրճի ավելի առողջ այլընտրանք, որպեսզի ժելատինը ներծծի ստամոքսի ավելցուկային թթուները[5]։

Jell-O ընկերությունը 1918 թվականին թողարկեց սրճային ժելեի շարք[6], բայց աղանդերն այդպես էլ չստացավ լայն տարածում Նոր Անգլիայի սահմաններից դուրս։ Այսօր սրճային ժելեն դեռ կարելի է գտնել Ռոդ-Այլենդում, Մասաչուսեթսում և Նոր Անգլիայի այլ նահանգներում։ Բոստոնի Durgin-Park ռեստորանը, որը բացվել է 1827 թվականին, դեռ առաջարկում է սուրճի ժելե, որը պատրաստվում է նախորդ օրվա մնացած սուրճից[7]։

Ճապոնական սրճային ժելեն մշակվել է Տայսոյի ժամանակաշրջանում (1912-1926 թվականներ)[8] որպես եվրոպական ժելեի տեսակների իմիտացիա։ Այն գրավել է ժամանակակից, արևմտյան նորաձևության ճաշակով երիտասարդներին և հայտնի է դարձել սուրճի մշակույթի հետ մեկտեղ[8]։ Սուրճի ժելեն չի զիջում դիրքերը Ճապոնիայում և լայնորեն հասանելի է ամբողջ երկրում։ 2016 թվականին Starbucks-ը Ճապոնիայում գործարկեց Ֆրապուչինո սրճային ժելեի տարբերակը[9][10]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնական սրճային ժելեն պատրաստվում է քաղցրացված սուրճից՝ ավելացվելով ջրիմուռներից ստացված ժելատինանման ագար-ագարան[8]։ Ճապոնիայում տարածված է նաև սրճային ժելեն վերևից հարած սերուցքով զարդարելը։ Եվրոպական և ամերիկյան բաղադրատոմսերում ագար-ագարի փոխարեն օգտագործվում է ավանդական ժելատին։

Սրճային ժելեն հաճախ կտրատում են խորանարդաձև և մատուցում տարբեր աղանդերի, ուտեստների և խմիչքների հետ։ Սրճային ժելեի խորանարդները երբեմն ավելացվում են միլքշեյք, զովացուցիչ ըմպելիքների կամ Սանդեյ պաղպաղակի մեջ։ Սուրճի դոնդողը հաճախ ավելացվում է նաև մի բաժակ տաք կամ սառը սուրճի մեջ՝ սերուցքով և օշարակով՝ ավելացված ըստ ճաշակի։ Խտացրած կաթը լցնում են սառեցված սրճային ժելեի խորանարդների վրա ամանի մեջ, և ուտում գդալով[11]։

Մշակույթի և արվեստի[խմբագրել | խմբագրել կոդը]

The Disastrous Life of Saiki K. մանգայի և անիմեի գլխավոր հերոս Սաիկի Կուսուոն ունի թուլություն սրճային ժելեի հանդեպ[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hughson, D. The New Family Receipt Book. — L.: W. Pritchard and J. Bysh, 1817. — С. 204.
  2. 2,0 2,1 Thomson, Julie R. (2016 թ․ սեպտեմբերի 21). «Coffee Jelly Is The Dessert That Just Won't Die». The Huffington Post. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  3. Jarrin, G.A. The Italian Confectioner. — Third. — L.: William A. Ainsworth, 1827. — С. 141.
  4. Kander, Simon The Settlement Cookbook. — Eleventh. — Milwuakee: The Settlement Cookbook Company, 1921. — С. 371.
  5. Coffee After Dinner(անգլ.) // The Lancet : journal. — Elsevier, 1903. — С. 177. — doi:10.1016/s0140-6736(01)46056-9
  6. Schlichenmeyer, Terri. «10 Food Products That (Thankfully) Flopped». Mental Floss. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  7. Pandolfi, Keith. «Boston Uncommon». Saveur. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  8. 8,0 8,1 8,2 «Coffee Life in Japan».
  9. «Starbucks Unveils Coffee Jelly Frappuccino». Time. 2016 թ․ հունիսի 27. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 26-ին.
  10. Chamlee, Virginia. «People Are Going Crazy for Starbucks Japan's Coffee Jelly Frappuccinos». Eater. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 1-ին.
  11. Macewan, Matthew. «The Delicious Road: a Japanese Dessert Journey». Tofugu. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
  12. The Disastrous Life of Saiki K. Ch. 27. — "Ch." is shortened form for chapter and refers to a chapter number of The Disastrous Life of Saiki K. manga. Chapters preceded with a P refer to the one-shots that were later collected in Volume 0.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]