Սանդեյ (դեսերտ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սանդեյ
Սանդեյի բաղադրիչները
Տեսակսննդատեսակ
Ենթատեսակսառեցված աղանդեր
Առաջացման երկիր ԱՄՆ
ՀիմնականՊաղպաղակ
 Sundaes and ice cream parfaits Վիքիպահեստում

Սանդեյ (անգլ.՝ sundae, անգլ.՝ Sunday ՝«կիրակի» բառի աղճատումից), աղանդեր պաղպաղակից։ Սովորաբար պատրաստվում է պաղպաղակի գնդիկներից, զարդարված մրգային օշարակով կամ դոնդողով, մանրացված ընկույզով, շոկոլադով, հարած սերուցքով և հատապտուղներով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն «Օքսֆորդի անգլերեն բառարան»-ի՝ Սանդեյ անունով «կիրակի» բառի ուղղագրության խեղաթյուրման պատճառը հայտնի չէ։

ԱՄՆ-ի տարբեր քաղաքներն ու նահանգները հակված են այն վարկածին, որ հենց այնտեղ է հորինվել այդ աղանդերը՝ Նյու Յորք, Բուֆֆալո, Օհայո, Քլիվլենդ, Նոր Օռլեան, Լուիզիանա և շատ ուրիշներ։

Սանդեյի գյուտի մասին բազմաթիվ պատմությունների շարքում կա բացատրություն, որ այն ԱՄՆ-ում հայտնի ice cream soda՝ «պաղպաղակով սոդայաջուր», աղանդերային խմիչքի հետագա էվոլյուցիան է։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ սանդեյը ստեղծվել է, քանի որ հրուշակագործների մոտ անհրաժեշտություն է առաջացել սովորական պաղպաղակին, որը բավական տարածված է եղել կիրակի օրերին, գտնել փոխարինող։

Այդ անհրաժեշտությունը պայմանավորված էր ԱՄՆ-ում այսպես կոչված Կիրակնօրյա կամԿապույտ օրենքների Պատմական գոյությամբ, որոնք կիրակի օրերին արգելում էին որոշակի տեսակի աշխատանքներ և զվարճանքներ, ի սկզբանե, որպեսզի Միացյալ Նահանգների քաղաքացիները չշեղվեն եկեղեցի այցելելուց։ Ժամանակին որոշ նահանգներում կապույտ օրենքների թվում էր կիրակի օրերին պաղպաղակի օգտագործման արգելքը։ Պիտեր Բյորդը «Սննդային առաջին կայսրություն» (the First Food Empire) գրքում (2000 թվական) գրել է, որ Սանդեյ անունը հորինվել է Իլինոյս նահանգում, որտեղ գոյություն է ունեցել նման օրենք․ այն դեպքում, երբ աղանդերի մեջ պաղպաղակը, այլ բաղադրիչների ավելացմամբ այլևս պաղպաղակ չէր համարվում։

Սանդեյի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սանդեյ բաթերսքոտչ սոուսով

Դասական բատերսքոթչ տաք սոուսով սանդեյը պատրաստված է վանիլային պաղպաղակից, տաք շոկոլադե սոուսով, հարած սերուցքով, մանրեցված ընկույզով և մարասկինային կոկտեյլային բալով։ Վանիլային պաղպաղակի փոխարեն կարող է օգտագործվել այլ պաղպաղակներ։

Բաժակի մեջ շոկոլադով սանդեյ

Կրիայի Սանդեյ

Վանիլային պաղպաղակի, տաք իրիսի և տաք կարամելի սոուսի՝ տապակած կարիա պեկան ընկույզների հավելումով հայտնի համադրություն։

Սև և Սպիտակ

Սանդեյի այս տեսակը պատրաստված է վանիլային պաղպաղակից, շոկոլադե սոուսով և մարշմելոուով զարդարված շոկոլադե պաղպաղակի գնդիկով։

Կարկանդակով սանդեյ

Պատրաստված է շոկոլադե կարկանդակից՝ ընկույզով, վանիլային պաղպաղակով, շոկոլադե օշարակով, գետնանուշով, տաք իրիսով, հարած սերուցքով և հաճախ վերևից զարդարվում է կոկտեյլային բալերով։

Բանանե սպլիտ

Բանանով սպլիտ

Այս տեսակի սանդեյն իրենից ներկայացնում է երեք տեսակի սանդեյներ, որոնք գնդիկներով դասավորված են երկարությամբ կիսած բանանի մասերի միջև։ Բաղկացած է ելակի պաղպաղակից, ելակի օշարակից, շոկոլադե պաղպաղակից, շոկոլադե օշարակից, վանիլային պաղպաղակից, մանրացված գետնանուշից։ Յուրաքանչյուր պաղպաղակի գնդակը զարդարված է հարած սերուցքով և կոկտեյլային կեռասով։

Բանանե ֆոսթեր

Սանդեյի այս տեսակը պատրաստված է ռոմով, բանանի լիկյորով և համեմունքներով բանանե ֆլամբից։

Ամերկիակական պարֆե

Ամերիկական պարֆե

Այս տեսակի սանդեյը մատուցվում է բարձր բաժակով, լցված պաղպաղակի շերտերով, վարսակի փաթիլներով, օշարակով և լիկյորով։

  • Բրաունի Սանդեյ

Այս քաղցրավենիքը ներառում է բրաունի թխվածք, վանիլային պաղպաղակ, շոկոլադե սոուս, գետնանուշ, տաք իրիս և հարած սերուցք, հաճախ մարասկինի կեռաս։ Եթե Բրաունիի փոխարեն օգտագործվում է բլոնդի թխվածքը, ապա շոկոլադի փոխարեն օգտագործվում է կարամելային սոուս։

  • Դավիթ Հարում

Այս պաղպաղակը պատրաստված է վանիլային պաղպաղակից, մանրացված ելակից, մանրացված արքայախնձորից, հարած սերուցքից և կեռասից։ Այն անվանվել է «Դեյվիդ հարում կամ ամերիկյան կյանքի պատմություն» գրքի գլխավոր հերոսի պատվին, որը 1899 թվականին գրել է գրող Էդվարդ Վեթսքոթը[1]։

  • Կան նաև սանդեյի շատ այլ տեսակներ։

Ամենաթանկ պաղպաղակը աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև վերջերս աշխարհում ամենաթանկն էր համարվում «Ոսկե առատություն» (The Golden Opulence Sundae) կոչվող սանդեյը, որը ստեղծվել է Նյու Յորքի Serendipity 3 ռեստորանում։ Այս սանդեյի ստեղծումը նվիրված էր ռեստորանի բացման հիսուներորդ տարեդարձին՝ նրա ոսկե հոբելյանին[2]։ 2007 թվականին Սանդեյ «Ոսկե առատություն»-ը գրանցվել Է Գինեսի ռեկորդների գրքում որպես աշխարհի ամենաթանկը և արժեցել է 1000 ԱՄՆ դոլար[3]։

Այս ռեկորդի գրանցումից հետո Serendipity 3 ռեստորանի սեփականատեր Սթիվեն Բրյուսը հայտարարել է 25000 ԱՄՆ դոլար արժողությամբ «Frrozen Haute Chocolate» պաղպաղակ - սանդեյից նոր աղանդեր ստեղծելու մասին[4]։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. lindaseccaspina (2018 թ․ մայիսի 15). «What Was the David Harum Ice Cream Sundae Sold in Lanark County?». lindaseccaspina (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 31-ին.
  2. «Serious Food». Serendipity3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 4-ին.
  3. «World's Most Expensive Ice Cream — Golden Opulence Sundae». Elite Choice. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 04-07-2010-ին.
  4. New York’s $25,000 dessert sets Guinness record