Սրբուհի Քարամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Քարամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Սրբուհի Քարամյան
Ծնվել է1900
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1968
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԱնդամությունԽՄԿԿ

Սրբուհի Հովհաննեսի Քարամյան (1900, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - 1968, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայաստանում խորհրդային իշխանության համար պայքարի մասնակից, կուսակցական և պետական աշխատող։ ԽՄԿԿ անդամ 1919 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1920 թվականին Քարամյանն ընտանիքով տեղափոխվել է Զանգեզուրի գավառի Քարահունջ գյուղ։ Այստեղ նա ներգրավվել է տեղի ընդհատակյա կուսկազմակերպության աշխատանքներում, ընտրվել կոմբջջի քարտուղար։ Մասնակցել է Զանգեզուրում սովետական իշխանության համար մղված պայքարին։ 1920 թվականին կարմիր բանակի զորամասերի հետ Քարամյանը եկել է Բաքու, որպես պատասխանատու քարտուղար աշխատել քաղաքային կոմիտեի կինբաժնում։ 1921 թվականի հունիսից՝ Զանգեզուրի գավկոմի կինբաժնի վարիչ, 1924-1927 թվականներին՝ գավառային արհմբյուրոյի քարտուղար։ 1931 թվականին, Անդրկովկասյան կոմհամալսարանը ավարտելուց հետո, նշանակվել է ՀԿ(բ) կ ԿԿ կազմբաժնի հրահանգիչ։ 1933-1936 թվականներին կուսակցական աշխատանք է կատարել Վաղարշապատում, 1936-1938 թվականներին՝ ՀԿ(բ) կ ԿԿ ապարատում, 1939-1941 թվականներին՝ Երևանում։ 1943-1947 թվականներին եղել է ՀԽՍՀ տեքստիլ արդյունաբերության ժողկոմի տեղակալ, 1948-1956 թվականներին՝ ՀԱՄԽ-ի քարտուղար։ ՀԽՍՀ 2-4-րդ գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Ընտրվել է ՀԿԿ ԿԿ անդամ։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։