Ստրուգայի պոեզիայի երեկոներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստրուգայի պոեզիայի երեկոներ
Struga Poetry Evenings Festival Macedonia 1.jpg
Տեսակpoetry festival?
ՎայրՍտրուգա
Առաջինը1966
svp.org.mk
Struga Poetry Evenings Վիքիպահեստում

Ստրուգայի պոեզիայի երեկոներ (մակեդ.՝ Струшките вечери на поезијата, պոեզիայի միջազգային փառատոն, որն ամեն տարի անցկացվում է Մակեդոնիայի Հանրապետության Ստրուգա քաղաքում[1]: Փառատոնը Եվրոպայի ամենամեծ փառատոներից մեկն է[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ստրուգայի պոեզիայի երեկոները» փառատոնն առաջին անգամ Մակեդոնիայիմ անցկացվել է 1962 թվականին: Այն նվիրված է ծնունդով Ստրուգայից գրող, մակեդոնական գրականության հիմնադիր Կոնստանտին Միլադինովի հիշատակին: 1966 թվականին ձևավորվում է փառատոնի բարձրագույն պարգևը՝ «Ոսկե պսակ»-ը (մակեդ.՝ Златен венец): Առաջին անձը, որը պարգևատրվեց այս մրցանակով Ռոբերտ Ռոժդեստվենսկին էր: Մրցանակի դափնեկիր են Ուիսթեն Հյու Օդենը, Պաբլո Ներուդան, Իոսիֆ Բրոդսկին, Բուլատ Օկուջավան, Մահմուդ Դարվիշը և այլք:

2004 թվականին այս մրցանակին ավելանում է նաև մեկ ուրիշը՝ «Ստրուգայի կամուրջներ» (մակեդ.՝ Мостови на Струга) անվամբ: Այն շնորհվում է բանաստեղծությունների լավագույն գիրք անվանակարգի համար:

Փառատոնի շրջանակներում կատարվում է նաև գրքի հրատարակում: Ամեն տարի փառատոնին թողարկվում է ինչ-որ մի երկրի բանաստեղծությունների անթոլոգիա՝ մակեդոներեն թարգմանությամբ: Ինչպես նաև մակեդոնական պոեզիայի թեմատիկ հրատատարակում է տեղի ունենում անգլերենով: «Ստրուգայի պոեզիայի երեկոները» փառատոնի ժամանակ տեղի է ունենում Պոեզիայի միջազգային գրադարան միջոցառումը, որի ժամանակ փառատոնին մասնակցող բանաստեղծների գրքերը հավաքվում են փառատոնի գրադարանում:

2011 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն Մակեդոնիայի Հանրապետության կառավարության հետ համատեղ նշեց «Ստրուգայի պոեզիայի երեկոները» փառատոնի հիսնամյակը[3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]