Ստոգաստուլպիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստոգաստուլպիս
Լիտվացի ճանապարհորդ Մատաս Շալչիուսի քանդակով ստոգաստուլպիս (1986)
ծննդավայրում` Չուկիշկի գյուղում[1]
Ստեղծման երկիրԼիտվա Լիտվա
ԲնակավայրԺեմայտիյա (Սամոգիտիա)
Աուկշտայտիյա
Ձուկիյա
Ծանոթագրություններ
 Stogastulpis Վիքիպահեստում

Ստոգաստուլպիս կամ ծածկով սյուն ( անգլ.՝ stogastulpis ), ճամփեզրի փայտե ազգագրական սյուն դեկորատիվ տանիքով[2], զոհասեղան, ավանդական փայտե սուրբ կառույց կամ փայտե հուշակոթող Լիտվայում։ Նրա մեջ փորագրված են արևի, երկնքի և բնության տարբեր մոտիվներ, ինչպես նաև առասպելական արարածներ, թագավորներ և նույնիսկ գրական կերպարներ։

Հիմնականում հանդիպում են Լիտվայի ազգագրական շրջաններում` Ժեմայտիյայում (Սամոգիտիա), Աուկշտայտիյայում, Ձուկիյայում։ Ստոգաստուլպիսի բարձր, բարակ սյուներն իրենց ազգային փորագրություններով աշխուժացնում են լանդշաֆտը, հատկապես աչքի են ընկնում խրճիթների մոտ կամ նույնիսկ ծառերի կողքին։ Հանդիպում են նաև եկեղեցիների բակերում, լիտվական գերեզմանոցներում[3]։

Ստուգաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոգաստուլպիս անվանումը առաջացել է երկու լիտվերեն բառերից՝ stogas, որը նշանակում է տանիք և stulpas, որը նշանակում է սյուն։

Ծագում և զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանդական փայտե քանդակներ «փայտե լեռան վրա». ալկակալնիս (ալկաներով բլուր), նախաքրիստոնեական լիտվական աստվածների բնակավայր, զոհաբերությունների վայր, սրբավայր Կրաժիայում (լիտ.՝ Kražiai, ռուս.՝ Кроже, Крожи[4])
Խաչերի բլուր Շյաուլայի մոտակայքում

Նախաքրիստոնեական Լիտվայի հեթանոսական զոհասեղանի քրիստոնեական վերամարմնավորումն է։ Լիտվայի ժողովրդական ճարտարապետության որոշ հետազոտողներ դրանց ծագումը կապում են ցածր (1-3 մ բարձրությամբ) տապանաքարերի՝ մկրտության ավազանի հետ։ Բնօրինակ, ցածր տապանաքարերն ունեցել են զանազան դեկորատիվ ձևավորումով պրոֆիլավոր պատվանդաններ։

Ժամանակի ընթացքում ստոգալտուլպիսի բարձրությունը և հատկապես տանիքների ձևը փոխվել է։ Դրանք վերածվել են բարձր, բազմահարկ տանիքով սյուների՝ բոլոր կողմերից բաց, հաճախ զարդարված փոքր մատուռներով կամ հովանոցներով, նրբագեղ պրոֆիլներով կամ զարդարված հենարաններով։

Խորհրդային շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս սյուները, որոնք մեկ կամ մի քանի ազգագրական ոճավոր հովանոցներով ծածկում են սրբերի արձանները կամ խաչերը, շարունակվել են կառուցվել խորհրդային տարիներին, բայց պաշտամունքից դարձել են աշխարհիկ. հովանոցների տակ այլևս խաչեր ու սրբեր չեն փորագրվել։ Նրանց փոխարինել են ոճավորված արևները, թագերը, զանգերը, առասպելական զանազան արարածները, արքաները և գրական կերպարները։

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժեմեպատիս աստծո քանդակը գլխին լիտվական Սաուլե աստվածուհուն խորհրդանշող մետաղական արև

Տանիքով սյուները կարելի է դասակարգել որպես մոնումենտալ կամ փոքր ճարտարապետություն։ Դրանք առանձնանում են մյուս սրբազան հուշարձաններից իրենց սյուների բարձրությամբ և պատվանդանով, և հատկապես քանդակազարդ սյունը ծածկող հովանոցների սկզբնական ձևերով. դրանցից մի քանիսը շրջանաձև են, դեպի վեր ուղղված (կոնաձև), մյուսները (մեծամասնությունը) քառանկյուն են, թեք, իսկ մյուսները բազմաթեք են։ Սովորաբար այդ հովանոցներն ասես հենված են պրոֆիլավորված և զարդանախշ հենարանների վրա, այլ դեպքերում այդ հենարանները (սյուները) նույնպես կազմում են մատուռներ, որոնք նույնպես պրոֆիլավորված են և սովորաբար զարդարված բուսական և երկրաչափական զարդանախշերով։

Ուղղահայաց են՝ մինչև 3-8 մ բարձրությամբ։ Ստոգաստուլպիսը կարող է լինել հասարակ կամ շքեղ։ Տանիքով սյուներից շատերի կառուցվածքը շատ պարզ է՝ մերկ փայտե սյան վերևում թեք քառակուսի տանիք[5]։

Ստոգաստուլպիսը կարող է ունենալ ոճավորված տանիքների մեկից երեք, երբեմն ավելի շերտեր։ Տանիքը կամ հովանոցը, որն ամրացված է 2-4 հենարաններով, լինում է տարբեր ձևերի։ Վերին հովանոցին տեղադրվում է ձևավոր մետաղական գագաթ (արև), իսկ հովանոցների տակ 1, 2 կամ 4 կողմից ամրացվում են փայտյա պոլիքրոմ քանդակներ։ Տանիքի առավել զարդարուն սյուների (երբեմն նաև հենարաններ, իրեր) հովանոցների եզրերը առատորեն զարդարված են ոճավորված երկրաչափական, բուսական մոտիվներով։

Տանիքի փայտե սյուները հիշեցնում են դեպի վեր ձգվող բույսեր։ Իրենց տեսքով նրանք շատ նման են բազմահարկ պսակներով ու ծաղիկներով ծառերին։ Նրանց սրածայր գագաթներով բուրգերը հիշեցնում են եղևնի կամ գետնից դուրս եկող բողբոջ։ Ամենատարածված զարդանախշը համարվում է քրիստոնեական սիմվոլիզմի և ավանդական արևային, դրախտային և բնական մոտիվների համադրությունը[6][7][8]։

Ստոգաստուլպիսը լիտվական ավանդական խաչերի հետ միասին տարածված է ամբողջ Լիտվայում և կարելի է գտնել եկեղեցիների բակերում, գյուղերի կամ քաղաքի հրապարակներում, գերեզմանատներում, ագարակներում, այգիներում, դաշտերում և անտառներում, խաչմերուկներում և որպես ճանապարհների փոքր մոնումենտալ ճարտարապետական կառույց։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mato Šalčiaus pėdsakų beieškant: nuo Čiudiškių iki Gvajaramerino – Sraigūnas Lėtūnas» (լիտվերեն). Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին.
  2. «литовский словарь, перевод слова: stogastulpis». zodynas.ru. Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին.
  3. «Stogastulpiai». ars.mkp.emokykla.lt. Վերցված է 2024 թ․ մայիսի 16-ին.
  4. «Крожи». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  5. «Senoji lietuvių skulptūra, kryžiai ir koplytėlės (Old Lithuanian sculpture, crosses, and shrines)». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.
  6. Gimbutas, Marija (1958). Ancient symbolism in Lithuanian folk art. Bloomington, IN: American Folklore Society. OCLC 1106451.
  7. Grinius, Jonas (1956). «Crosses». Lituanus. 8 (3). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 28-ին.
  8. «Algirdo Šalkausko stebuklai iš medžio». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստոգաստուլպիս» հոդվածին։