Սաուլե (աստվածուհի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սաուլե
Apeiginė saulė.png
ՏեսակԱրևապաշտություն
ԴիցաբանությունBaltic mythology?
Սեռիգական
Saulė Վիքիպահեստում

Սաուլե (լատիշ․՝ Saule, լիտ.՝ Saulė), բալթյան դիցաբանության մեջ արևի աստված: Սաուլե գոյականը լիտվերենում և լատիշերենում նաև արև է նշանակում և ծագում է նախաբալթյան Sauliā բառից[1]: Համարվում է, որ նման է վեդայականության Սուրյա աստվածությանը[2]:

Պատկերացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաուլեն միաժամանակ մոր ու երիտասարդ աղջկա կերպար է: Այն համարվում է ամենահզոր աստվածություններից մեկը, կյանքի և պտղաբերության, տաքության և առողջության աստվածուհին: Նա բեղմնավորում է դաշտերը, օգնում տառապյալներին, թողություն տալիս մեղավորներին: Նա հովանավորում է դժբախտներին, հատկապես որբերին: «Երկիր» նշանակող բառերը լիտվերենում ու լատիշերենում (pasaulis և pasaule) թարգմանվում են որպես «տեղ արևի տակ»:

Ինչպես բալթյան դիցաբանության մեջ աստվածների հայր Դիևասը, Սաուլեն նույնպես տեղ ունի Երկնային լեռան վրա: Երբեմն Դիևսն ու Սաուլեն պայքարի մեջ են մտնում իրար դեմ, և այդ պայքարը տևում է երեք օր: Սաուլեին նվիրված գլխավոր տոնը` Լիգոն, նշվել է ամառային արևադարձի օրը:

Լիտվական բանահյուսության համաձայն` Սաուլեն ամեն առավոտ բարձրանում է արծաթե հսկայական լեռան վրա: Նա գնում է կառքով, որոնք լծված են երբեք չհոգնող և չհանգստացող հրե ձիերով: Կա նաև հիշատակություն այն մասին, որ Սաուլեն արծաթե նավակով լողում է ծովով:

Սաուլեն հիշատակված է լիտվական դիցաբանության գրավոր ամենավաղ հիշատակարանում` Հովհաննես Մալալասի «Ժամանակագրության» մեջ (1261):

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևը (Սաուլե) և Լուսինը (լատիշ․՝ Mėnuo և լատիշ․՝ Mēness) եղել են ամուսիններ: Լուսինը սիրահարվել է առավոտյան աստղին` Աուշրինեին: Նրա դավաճանության համար ամպրոպի աստված Պերկունասը պատժել է Լուսնին: Կան պատժի տարբեր տարբերակներ: Դրանցից մեկի համաձայն` Լուսինը մասնատվել է երկու մասի, սակայն չի ուղղել իր սխալները, և այդ պատճառով պատիժը կրկնվում է ամեն ամիս: Մյուս տարբերակով Արևն ու Լուսինը բաժանվել են, սակայն երկուսն էլ ուզեցել են տեսնել իրենց դստերը` Ժեմինային (Երկիր): Այդ պատճառով էլ Արևը շրջում է ցերեկները, մինչդեռ Լուսինը դուրս է գալիս գիշերները: Երրորդ տարբերակի համաձայն Լուսնի դեմքը աղճատվել է կա'մ գերագույն աստված Դիևասի, կա'մ Սեուլեի կողմից:

Այլ առասպելներում առավոյան աստղը` Աուստրան, պատկերվել է Սաուլեի դստեր և ծառայի կերպարով: Նա կրակ է վառում Սաուլեի համար և պատրաստում հաջորդ օրվա նրա ճանապարհը: Վակարինյան (երեկոյան աստղ) պատրաստում է Սաուլեի մահիճը երեկոյան ժամերին: Լիտվական դիցաբանության մեջ Սաուլեն եղել է մնացած մոլորակների` Ինդրայայի (Յուպիտեր), Սելիյայի (Սատուրն), Ժիեզդրեի (Մարս), Վայվորայի (Մերկուրի) մայրը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]