Յոնավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Քաղաք
Յոնավա
լիտ.՝ Jonava
Դրոշ Զինանշան
Flag of Jonava (Lithuania).svg Coat of arms of Jonava (Lithuania).svg

Jonava.png
ԵրկիրԼիտվա Լիտվա
ՆահանգԿաունասի նահանգ
ՇրջանՅոնավայի շրջան
Հիմնադրված է1740 թ.
Առաջին հիշատակում1740
Այլ անվանումներՅանովո
Մակերես13,6682 կմ²
ԲԾՄ≈ 60-80 մ
Բնակչություն34 056[1][2] մարդ (2010)
Խտություն3 201 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ(+370) 349[3]
Փոստային ինդեքսLT-55001, LT-55014[4]
Փոստային ինդեքսներ55000–55999
Ավտոմոբիլային կոդK
Պաշտոնական կայքjonava.lt/web/jonava/pradzia(լիտվ.) և jonava.lt/en/pradzia(անգլ.)
##Յոնավա (Լիտվա)
Red pog.png

Յոնավա[5] (լիտ.՝ Jonava), քաղաք Լիտվայի կենտրոնական մասում։ Հանդիսանում է Յոնավայի շրջանի վարչական կենտրոնը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղակայված է Ներիս գետի աջ ափին։ Գտնվում է Վիլնյուսից 106 կմ դեպի հյուսիս-արևմուտք և Կաունասից 32 կմ դեպի հյուսիս-արևելք։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1970 թվականին Յոնավայում բնակվում էր 14 563 մարդ, 1979 թվականին՝ 28 413 մարդ։ 1989 թվականին քաղաքի բնակչությունը կազմել է 36 520 մարդ, 2001 թվականին՝ 34 954 մարդ։

Յոնավայի բնակչության փվաքանակի փոփոխությունը
Տարի 1823 1897 1923 1939 1959
Բնակիչների թվաքանակ 600 5 000 4 115 5 500 5 000
Տարի 1970 1979 1989 2001 2007
Բնակիչների թվաքանակ 14 563 28 413 36 520 34 954 34 528

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը կոչվել է հիմնադրի որդու՝ Յանի անվամբ։

Զինանշան[խմբագրել | խմբագրել կոդը]

Յոնավայի զինանշանը, որի վրա պատկերված է սպիտակ կարապ, հաստատվել է 1996 թվականին Լիտվայի նախագահի հրամանագրով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է XVIII դարում, երբ Դոմինիկ Կոսակովսկու այրին՝ Մարիա Կոսակովսկայան, իր կալվածքում կառուցում է փայտե եկեղեցի։ Ավգուստ III թագավորը 1750 թվականին Մարիա Կոսակովսկայային թույլատրում է հիմնել գյուղ, որ կունենա շուկա, և այնտեղ բնակեցնել տարբեր կրոնների հետևորդ ազատ մարդկանց[6]:

Յոնավայում է ծնվել ու մանկությունն անցկացրել բանաստեղծ Ալեքսիս Խուրգինասը։

Վթար «Ազոտ» գործարանում[խմբագրել | խմբագրել կոդը]

1989 թվականի մարտի 20-ին «Ազոտ» արդյունաբերական ընկերությունում, որը տեղակայված էր քաղաքի արևելյան ծայրամասում՝ բնակելի տարածքից 4 կմ հեռավորության վրա, տեղի ունեցած վթարի ու դրան հետևած հրդեհի հետևանքով տեղի է ունեցել թունավոր նյութերի (ամիակ, քլոր և այլն) արտահոսք դեպի մթնոլորտ։ Նման արտահոսքն իր նմանօրինակը չի ունեցել ամբողջ աշխարհում[7]: Այդ վթարը պաշտոնապես համարվում է "ԽՍՀՄ տարածքում քիմիական թունավորման առաջին դեպքը"[8]:

Հայտնի բնակիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Авария на производственном объединении «Азот» в г. Ионава (1989) // Катастрофы конца XX века / Под общ. ред. д-ра техн. наук В. А. Владимирова. Министерство Российской Федерации по делам гражданской обороны, чрезвычайным ситуациям и ликвидации последствий стихийных бедствий. — М.: URSS, 1998. — 400 с. — ISBN 5-88417-167-6 (обл.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]