Jump to content

Ստեֆանիա Պրեստիջակոմո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեֆանիա Պրեստիջակոմո
 
Կուսակցություն՝ Ազատության ժողովուրդ, Առաջ, Իտալիա և Առա՜ջ, Իտալիա
Կրթություն՝ Libera Università Maria SS. Assunta?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և գործարար
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր դեկտեմբերի 16, 1966(1966-12-16) (57 տարեկան)
Ծննդավայր Սիրակուզա, Սիցիլիա, Իտալիա
Քաղաքացիություն  Իտալիա

Ստեֆանիա Պրեստիջակոմո (իտալ.՝ Stefania Prestigiacomo, դեկտեմբերի 16, 1966(1966-12-16), Սիրակուզա, Սիցիլիա, Իտալիա), իտալացի քաղաքական գործիչ, Բերլուսկոնիի երկրորդ և երրորդ կառավարման ընթացքում Հավասար հնարավորությունների նախարար (2001-2006), Բերլուսկոնիի չորրորդ կառավարման ժամանակ՝ շրջակա միջավայրի, հողերի և ծովերի պաշտպանության նախարար (2008-2011)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 16-ին, Սիրակուզայում, Սիցիլիայի նախկին նահանգապետ Սանտի Նիչիտայի զարմուհին է։ Որոշ ժամանակ աշխատել է Vetroresina Engineering Development (VED) ընտանեկան ընկերությունում[1][2]։ Երիտասարդության տարիներին քվեարկել է Քրիստոնեաժողովրդավարական կուսակցության օգտին, աջակցել է իտալական Ծայրահեղական կուսակցությանը, հանդես է եկել «Պայքար շարունակվում է» ձախակողմյա խմբակցության նախկին առաջնորդ Ադրիանո Սոֆրիին ներում շնորհելու համար։ Որպես ժյուրի մասկակցել է Miss Italia գեղեցկության մրցույթին և չի արտահայտել ֆեմինիստական համոզմունքներ։ Չի աջակցել ձախակողմյա քաղաքական տեսությունները, բայց ուսումնասիրել է դրանք, այդ թվում նաև` հանրապետական Իտալիայի մասին ուսումնասիրել է Պոլ Գինսբուրգի պատմության դասախոսությունները, ով Բերլուսկոնիի գաղափարական խիստ հակառակորդն է։

1993 թվականի դեկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը հեն Բերլուսկոնին Արկորեում «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության միջոցառումներից մեկի ժամանակ հանձնարարել է Ստեֆանիային Սիրակուզայում կազմավորել երիտասարդ ձեռնարկատերերի ընկերություն (Associazione giovani industriali di Siracusa), որը և նա գլխավորել է[3]։

Խորհրդարանի պատգամավոր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1994-2006 թվականներին Պատգամավորների պալատում «Առա՛ջ, Իտալիա» կուսակցության 12, 13, 14 և 15-րդ գումարումների անդամ էր, իսկ 2008 թվականից 2013 թվականները` Պալատի 16-րդ գումարման ժամանակ եղել է «Ազատության ժողովուրդ» կուսակցության կազմից[4]։ 2013 թվականի փետրվարի 24-25-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում որպես «Ազատության ժողովուրդ» կուսակցության անդամ ընտրվել է Պատգամավորների պալատի 17-րդ գումարման պատգամավոր[5]։ 2013 թվականի նոյեմբերի 19-ին Կուսակցության պառակտումից և Բերլուսկոնիի դեմ հանդես եկող կուսակցությունից դուրս գալուց հետո նրա անցած ուղին կրում է «Առաջ, Իտալիա - Ազատության ժողովուրդ - Բերլուսկոնի Նախագահ» անվանումը[6]։

2001 թվականի հունիսի 11-ից 2005 թվականի ապրիլի 23-ը Ստեֆանիա Պրեստիջակոմոն Բերլուսկոնիի երկրորդ կառավարման ժամանակ զբաղեցրել է Հավասար հնարավորությունների նախարարի պաշտոնը[7], 2005 թվականի ապրիլի 23-ից 2006 թվականի մայիսի 17-ը` Բերլուսկոնիի երրորդ կառավարման ընթացքում զբաղեցրել է վերոհիշյալ պաշտոնը[8], 2008 թվականից 2011 թվականները Բերլուսկոնիի չորրորդ կառավարման ընթացքում զբաղեցրել Շրջական միջավայրի, հողերի և ծովերի պաշտպանության նախախարի պաշտոնը[9]։

Որպես նախարար և պատգամավոր Ստեֆանիա Պրեստիջակոմոն աջակցել է կանանց մասին մի շարք օրենքների ներդրմանը, հասարակության մեջ նրանց դերի բարձրացմանը, այդ թվում՝ Իտալիայի Սահմանադրության 51-րդ հոդվածի փոփոխմանը (պետական պաշտոններում կանանց և տղամարդկանց դերերի հավասարություն), ստրկության ժամանակակից ձևերի վերացմանը, այլ սեռական կողմնորոշում ունեցող կամ հաշմանդամ անձանց հանդեպ խտրականության վերացմանը, ինչպես նաև` աշխատավայրում ոտնձգությունների վերացմանը[10]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին, 40 տարեկան հասակում, Ստեֆանիան ավարտել է Սուրբ Մարիայի անվան Պետական կաթոլիկ ազատ համալսարանը (LUMSA)՝ «Կառավարում» մասնագիտությամբ[11]։

2009 թվականին Պրեստիջակոմոն մեղադրվել է նախարարի կրեդիտ քարտը անձնական նպատակների համար օգտագործելու գործում, բայց 2010 թվականին գործը փակվել է դատարանի կողմից, իսկ մեղադրանքը հանվել է[10]։

Պրեստիջակոմոն ծնվել է ձեռներեցների ընտանիքում, որոնք զբաղվում էին խողովակների և ամրցուցիչների արտադրությամբ, սակայն դեռ վաղ տարիքից դեմ դուրս գալով ընտանիքին, ինքնուրույն ընդունվել է դպրոց, բայց հետագայում փախել է այդտեղից՝ չհարմարվելով հագուստի վերաբերյալ միանձնուհի դաստրիարակաների պահանջներին։ Ամուսնացել է նոտար Անջելո Բելուչիի հետ (Angelo Bellucci), ամուսինները ունեն որդի՝ Ջանմարիա անունով։ 2005 թվականին մամուլը բարձրաձայնել է Ստեֆանիայի և Ջանֆրանկո Ֆինիի հավանական կապի մասին, սակայն բոլոր կասկածները հերքվել են[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Prestigiacomo, Stefania». Enciclopedie on line (իտալերեն). [Treccani. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  2. «Stefania Prestigiacomo». Ministro per le Pari opportunità (իտալերեն). la Repubblica. 2001 թ․ հունիսի 10. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  3. 3,0 3,1 Giorgio Dell’Arti (2014 թ․ հուլիսի 11). «Stefania Prestigiacomo». Cinquantamila Giorni (իտալերեն). Corriere della Sera. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  4. «Stefania Prestigiacomo». Gruppi parlamentari (իտալերեն). Camera dei Deputati (Portale storico). Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  5. «PRESTIGIACOMO Stefania — FI-PDL» (իտալերեն). Իտալիայի պատգամավորների պալատ. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  6. «Composizione del gruppo FORZA ITALIA — IL POPOLO DELLA LIBERTA' — BERLUSCONI PRESIDENTE» (իտալերեն). Իտալիայի պատգամավորների պալատ. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  7. «Governo Berlusconi II» (իտալերեն). Իտալիայի նախարարների խորհուրդ. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  8. «III Governo Berlusconi (23.04.2005—17.05.2006)» (իտալերեն). Իտալիայի նախարարների խորհուրդ. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.
  9. «Governo Berlusconi IV (dall'8 maggio 2008 al 16 novembre 2011)» (իտալերեն). Governo Italiano. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  10. 10,0 10,1 «Stefania Prestigiacomo» (իտալերեն). il Sole 24 Ore. 2013 թ․ փետրվարի 11. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.
  11. «Ecco i politici "sfigati" e quelli no, secondo Michel Martone» (իտալերեն). Oggi. Վերցված է 2015 թ․ հունվարի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Stefania Prestigiacomo». Le biografie inglesi di Palazzo Chigi (անգլերեն). la Repubblica. Վերցված է 2015 թ․ հունվարի 2-ին.