Ստեփան Քոչարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քոչարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Քոչարյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 14, 1928 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 18, 1997 (69 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1951) |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1970) |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Ստեփան Աշոտի Քոչարյան (ապրիլի 14, 1928, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 18, 1997, Երևան, Հայաստան[1]), հայ փիլիսոփա, միջազգայնագետ, քաղաքական մեկնաբան, գիտնական։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1970), պրոֆեսոր (1974):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեփան Քոչարյանը ծնվել է 1928 թվականի ապրիլի 14-ին, Երևանում։ 1951 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը։ 1951-1954 թվականներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության բաժնի ասպիրանտուրայում։ 1970 թվականին Երևանում պաշտպանել է դոկտորական թեզը՝ «Պատերազմի և խաղաղության դիալեկտիկան և արդիականությունը» թեմայով։ Շուրջ 40 տարի ղեկավարել է Հայաստանի տարբեր բարձրագույն հաստատությունների հասարակական գիտությունների ամբիոնները։ 1986-1989 թվականներին ղեկավարել է Հայաստանի բարձրագույն կրթության նախարարության հասարակական գիտությունների դասավանդման վարչությունը, փիլիսոփայություն և միջազգային հարաբերություններ է դասավանդել Հայաստանի բաց համալսարանում։ Մինչև 1990 թվականը Հայաստանի հեռուստատեսության 1-ին ծրագրով վարել է «Միջազգային համայնապատկեր» հաղորդումը։ Երիտասարդ տարիներին հանդես է եկել նաև ֆուտբոլային մեկնաբանի դերում։ Մեկ տարի աշխատել է Կուբայի Սանտյագո դե Կուբա քաղաքի համալսարանում, դասախոսություններ կարդացել իսպաներեն և ռուսերեն լեզուներով։ Վարել է մեծածավալ հասարակական աշխատանք «Գիտելիք» ընկերությունում, Հանրապետության շրջաններում[2]։
Աշխատությունները վերաբերում են պատերազմի և խաղաղության, ինչպես նաև գաղափարախոսական պայքարի խնդիրներին։ Բազմաթիվ մենագրությունների, միջազգային հարաբերությունների, մասնավորապես՝ պատերազմի և խաղաղության խնդիրներին նվիրված գիտական հոդվածների և աշխատությունների հեղինակ է[3]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արժանացել է մի շարք պարգևների և մեդալների Խորհրդային Հայաստանի իշխանությունների կողմից։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ժողովուրդների ժամանակակից շարժումը խաղաղության համար։ Քոչարյան Ստեփան Աշոտի, Երևան, Հայպետհրատ, 1956, 112 էջ[4]։
- Հակասությունները իմպերիալիստական երկրների միջև ժամանակակից էտապում։ Քոչարյան Ստեփան Աշոտի, Երևան, Հայպետհրատ, 1957, 149 էջ[5]։
- Բանականությունը թելադրում է։ Քոչարյա Ստեփան Աշոտի, Երևան, Հայպետհրատ, 1961, 63 էջ[6]։
- Կոմունիզմ կառուցողի բարոյական կերպարը։ Պետրոսյան Սամվել Մկրտիչի, Քոչարյան Ստեփան Աշոտի, Երևան, Հայպետհրատ, 1962։
- Պատերազմները վերացնելը կոմունիզմի պատմական միսիան է։ Քոչարյան Ստեփան Աշոտի, Պետրոսյան Սամվել Մկրտիչի, Քաղաքական և գիտական գիտելիքների տարածման ընկերություն, Երևան, Ա. հ., 1962:
- Պատերազմի ու խաղաղության դիալեկտիկան և արդիականությունը, Քոչարյան Ստեփան Աշոտի, Երևան, «Հայաստան», 1969, 407 էջ[7]։
- Սոցիալիզմ և խաղաղություն։ Քոչարյան Ստեփան Աշոտի, Երևան, «Հայաստան», 1974, 94 էջ[8]։
- Խաղաղության Սովետական ծրագիրը։ Քոչարյան Ստեփան Աշոտի, Երևան, «Հայաստան», 1980, 100 էջ[9]։
- О проблемах войны и мира. Ереван, Айастан, 1985, 218 с.[10]
- Սիոնիզմը առանց դիմակի։ Քոչարյան Ստեփան Աշոտի, Երևան, «Հայաստան», 1988, 96 էջ[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Աշխատանքի և հայրենիքի հանդեպ պատասխանատու և նվիրյալ. Ստեփան Քոչարյանը կդառնար 90 տարեկան». armenpress.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 670։
- ↑ «Koha online catalog › Entry». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ մայիսի 29-ին.
- ↑ Քոչարյան, Ստեփան Աշոտի (1956). Ժողովուրդների ժամանակակից շարժումը խաղաղության համար. Երևան: Հայպետհրատ.(չաշխատող հղում)
- ↑ Քոչարյան, Ստեփան Աշոտի (1957). Հակասությունները իմպերիալիստական երկրների միջև ժամանակակից էտապում. Երևան: Հայպետհրատ.(չաշխատող հղում)
- ↑ Քոչարյան, Ստեփան Աշոտի (1961). Բանականությունը թելադրում է. Երևան: Հայպետհրատ.(չաշխատող հղում)
- ↑ Քոչարյան, Ստեփան Աշոտի (1969). Գևորգյան, Ա Ն (ed.). Պատերազմի ու խաղաղությանդիալեկտիկան և արդիականությունը. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
- ↑ Քոչարյան, Ստեփան Աշոտի (1974). Սոցիալիզմ և խաղաղություն. Եր: Հայաստան.(չաշխատող հղում)
- ↑ Քոչարյան, Ստեփան Աշոտի (1980). Խաղաղության Սովետական ծրագիրը. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
- ↑ Քոչարյան, Ստեփան Աշոտի (1985). О проблемах войны и мира. Ереван: Айастан.(չաշխատող հղում)
- ↑ Քոչարյան, Ստեփան Աշոտի (1988). Սիոնիզմը առանց դիմակի. Երևան: Հայաստան.(չաշխատող հղում)
![]() | Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստեփան Քոչարյան» հոդվածին։ |
|