Ստեփան Մինասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մինասյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ստեփան Մինասյան
Ի ծնեՍտեփան Արմենակի Մինասյան
Ծնվել էնոյեմբերի 15, 1929(1929-11-15)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էփետրվարի 17, 2014(2014-02-17) (84 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1950) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1957)
Մասնագիտություննկարիչ

Ստեփան Արմենակի Մինասյան (նոյեմբերի 15, 1929(1929-11-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 17, 2014(2014-02-17), Երևան, Հայաստան), հայ գեղանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1943-1950 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարչության բաժնում, 1950-1957 թվականներին` Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտում։
Մինասյանի աշխատանքներում դոմինանտ է կյանքի իրատեսությունն ու աշխարհի մատերիալիստական և իդեալիստական երևույթների գերիդեալականացումը։

Ստեփան Մինասյանի անունն է կրում Գավառում գտնվող նկարչական դպրոցը, որի հիմնադրման գործում վերջինս մեծ ներդրում է ունեցել[1]։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է բազմաթիվ գրքերի ձևավորումների։
Որմնանկարներ է արել մշակույթի պալատների, գործարանների համար, հեռուստատեսության համար գրել է սցենարներ, լրագրերում, ամսագրերում հրապարակած գիտական հոդվածների հեղինակ է։ Նկարչի աշխատանքներից կան տարբեր թանգարաններում, մշակութային ֆոնդերում, դպրոցներում, արտերկրում, տարբեր անհատական հավաքածուներում։
Գեղանկարչի վրձնին են պատկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսների` Ներսես Աշտարակեցու, Գևորգ Չորեքչյան, Խորեն Առաջին, Մատթեոս Իզմիրյանի, Գևորգ Հինգերորդի յուղաներկ դիմանկարները, որոնք գտնվում են Էջմիածնի Մայր Աթոռի Վեհարանում։

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1957 - Երիտասարդության և ուսանողության հանրապետական 1-ին ցուցահանդես, Հայաստանի նկարչի տուն
  • 1959 - Խմբակային ցուցահանդես Կիրովականի քիմիական կոմբինատի մշակույթի պալատում, Կիրովական
  • 1960 - Անհատական ցուցահանդես Կիրովականի քիմիական կոմբինատի մշակույթի պալատում, Կիրովական
  • 1962 - «Հայ դպրության առաջին էջը» մրցանակաբաշխություն Հայաստանի նկարչի տանը, Երևան
  • 1962 - Հովվի տոնին նվիրված ցուցահանդես Մարտունու մշակույթի պալատում, Մարտունի
  • 1966 - Անհատական ցուցահանդես Լուսավորության աշխատողների տանը, Երևան
  • 1972 - Հանրապետական ցուցահանդես Հայաստանի նկարչի տանը, Երևան
  • 1974 - Անհատական ցուցահանդես Կեմերովոյի գործարանում, Կեմերովո
  • 1975 - Հանրապետական ցուցահանդես Հայաստանի նկարչի տանը, Երևան
  • 1976 - Ցուցահանդես-վաճառք Լոս Անջելեսում, ԱՄՆ
  • 1983-2009 - մասնակցություն Հայաստանի նկարիչների միությունում կազմակերպված ցուցահանդեսներին

Մեջբերումներ Ստեփան Մինասյանի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես որ հավերժ է արվեստը, այնպես էլ չի մահանում արվեստագետի հոգին, և նրա անունը միշտ վառ են պահում նրա գործերը։ Հզոր է արվեստը, և ուժեղ է արվեստագետի մղումը դեպի այն. ստեղծագործական ավյունը անսահման է ու անսպառ։ Երբ կոչումը տրված է ի վերուստ, ճանապարհն այլևս վճռված է, և անսահման մղումը դեպի արվեստը կյանքից վեր է և անկառավարելի։
- արվեստաբան Օֆելյա Զաքարյան

Մեջբերումներ Ստեփան Մինասյանից[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վազգեն Առաջինը մեծություն էր։ Իմ կյանքում դեռ այդքան մարդասեր, խորագիտակ ու տրամաբանող անհատականության չեմ հանդիպել։ Շատ եմ ափսոսում, որ նրան չեմ նկարել, սակայն մի կարևոր հանգամանք կար, ես ինձ իրավունք չէի վերապահում՝ մեծ վարպետից՝ Մարտիրոս Սարյանից հետո նրան նկարել։ Վազգեն Առաջինի հետ մենք անքուն գիշերներ ենք լուսացրել, երկար զրուցել հուզող հարցերի շուրջ։ Նա փայլուն երաժշտագետ էր»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. studio, 5165m. «Anunner.com - ՍՏԵՓԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ». www.anunner.com (ամհարերեն). Վերցված է 2021 թ․ օգոստոսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)