Ստեփան Գինոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գինոսյան Ստեփան Եղիայի
հոկտեմբերի 27 (նոյեմբերի 9), 1900 - սեպտեմբերի 9, 1965(1965-09-09) (64 տարեկանում)
ԾննդավայրՍաթխա, Նինոծմինդայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
Մահվան վայրՄոսկվա
ԳերեզմանՀայկական գերեզմանատուն
ՔաղաքացիությունԽՍՀՄ
ԿոչումԳեներալ - Լեյտենանտ
Մարտեր/
պատերազմներ
Հայրենական մեծ պատերազմ
ՊարգևներԼենինի շքանշան, «Բանվորագյուղացիական Կարմիր բանակի 20 տարի» հոբելյանական մեդալ, Կարմիր դրոշի շքանշան, II աստիճանի Սուվորովի շքանշան, I աստիճանի Կուտուզովի շքանշան, II աստիճանի Կուտուզովի շքանշան, II աստիճանի Կուտուզովի շքանշան, I աստիճանի Բոգդան Խմելնիցկու շքանշան, «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ, «Քյոնիսբերգ գրավելու համար» մեդալ և «Օդրայի, Նիսի և Բալթիկայի համար» մեդալ

Գինոսյան (Կինոսյան) Ստեփան Եղիայի (հոկտեմբերի 27 (նոյեմբերի 9), 1900, Սաթխա, Նինոծմինդայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան - սեպտեմբերի 9, 1965(1965-09-09), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային բանակի գեներալ-լեյտենանտ (1945 թվականից)։ ԽՄԿԿ անդամ 1922 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Համառուսաստանյան Կենտգործկոմի անվան (1925 թ., Մոսկվա) և Անդրկովկասյան միացյալ ռազմական դպրոցները (1929 թ., Թիֆլիս), Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան (1936 թ.)։ Մասնակցել է Արևմտյան Բելառուսիայի ազատագրմանը (1939 թ.), Սովետա-ֆինական (1939-1940 թթ.) պատերազմին, Հայրենական մեծ պատերազմի (1941-1945 թթ.) տարիներին, որպես 33-րդ, այնուհետև 49-րդ բանակի շտաբի պետ՝ Մոսկվայի ճակատամարտին, Սմոլենսկի ազատագրմանը, Բելառուսական, Արևելապրուսական և Վիսլա-Օդերյան օպերացիաներին։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 5, Սուվորովի 2-րդ, Կուտուզովի 1-ին և 2-րդ, Բոգդան Խմելնիցկու 1-ին աստիճանի, լեհական երեք շքանշաններով։ Հետպատերազմյան տարիներին եղել է ռազմական օկրուգի շտաբի պետ։ 1950 թվականին ավարտել է Գլխավոր շտաբի ռազմական, ակադեմիան, ապա պաշտոնավարել նույն ակադեմիայում որպես օպերատիվ արվեստի ամբիոնի դասախոս։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 72 CC-BY-SA-icon-80x15.png