Jump to content

Ստարոկորսունսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստանիցա
Ստարոկորսունսկայա
ռուս.՝ Старокорсунская
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Դաշնային սուբյեկտԿրասնոդարի երկրամաս
ՀամայնքԿրասնոդարի քաղաքային օկրուգ[1]
Հիմնադրված է1794 թ.
Մակերես19,982 կմ²
ԲԾՄ28 մետր
Պաշտոնական լեզուռուսերեն
Բնակչություն11 889 մարդ (2021)[2]
Ազգային կազմռուսներ, հայեր
Ժամային գոտիUTC+3
Հեռախոսային կոդ+7 861
Փոստային դասիչ350909
ՍՎՏԲՀԴ03 401 975 001
Ստարոկորսունսկայա (Ռուսաստան)##
Ստարոկորսունսկայա (Ռուսաստան)
Ստարոկորսունսկայա (Կրասնոդարի երկրամաս)##
Ստարոկորսունսկայա (Կրասնոդարի երկրամաս)

Ստարոկորսունսկայա (ռուս.՝ Старокорсунская), ստանիցա Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասում։ Մտնում է Կրասնոդարի համայնքային կազմավորման Կարասունսկի ներքաղաքային օկրուգի կազմի մեջ։ Գտնվում է Կուբան գետի աջ ափին, Կրասնոդարից 23 կմ հեռավորության և ծովի մակարդակից 22 մ բարձրության վրա։

Բնակչությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայն 2002 թվականի տվյալների, ստանիցան ուներ 10776 բնակիչ, հիմնականում հայեր և ռուսներ։ 2010 թվականին այնտեղ արդեն ապրում էր 12238 մարդ։

Ստանիցայում գործում են երկու միջնակարգ դպրոցներ, երկու մանկապարտեզ, մշակույթի տուն, արվեստի մանկական դպրոց, իսկ օժտված երեխաների համար գործում է ժողովրդական արվեստի հանրակրթական միջնակարգ դպրոցը։

Պատմությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստանիցան հիմնադրվել է 1794 թվականին՝ Կուբանի կազակների կողմից[3]։

1987 թվականին կառուցվել է Հայրենական մեծ պատերազմում զոհվածների հուշարձանը։ 2010 թվականին կանգնեցվել է հուշակոթող` նվիրված հայրենիքի պաշտպաններին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ОКТМО. 185/2016. Southern FD
  2. https://rosstat.gov.ru/storage/mediabank/tab-5_VPN-2020.xlsx (ռուս.)
  3. Азаренкова А.С., Бондарь И.Ю., Вертышева Н.С. Основные административно-территориальные преобразования на Кубани (1793-1985 гг.). — Краснодар: Краснодарское книжное издательство, 1986. — С. 267. — 395 с.