Ստանկա Զլատևա
Ստանկա Զլատևա | |
---|---|
![]() |
|
Անձնական տեղեկություն | |
Սեռ` | իգական |
Մասնագիտացում` | պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ (ռեստլեր) |
Երկիր` | ![]() |
Ծննդյան ամսաթիվ` | մարտի 1, 1983 (35 տարեկան) |
Ծննդավայր` | Կրուշարե, Բուլղարիա |
Ստանկա Զլատևա Խրիստովա (բուլղար․՝ Станка Златева Христова, մարտի 1, 1983, Կրուշարե, Բուլղարիա), բուլղարացի մարզուհի, ազատ ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի կրկնակի արծաթե մեդալակիր (2008 և 2012), աշխարհի, Եվրոպայի և Բուլղարիայի բազմակի չեմպիոն: Առաջին բուլղարացի կինն է, որը մասնակցել է Օլիմպիական խաղերի կանանց ըմբշամարտին 2004 թվականին Աթենքում:
Բովանդակություն
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1983 թվականի մարտի 1-ին Բուլղարիայի Սլիվեսնսկի շրջանի Կրուշարե գյուղում:
1997 թվականից զբաղվել է ազատ ըմբշամարտով: Ավարտել է Յամբոլ քաղաքի «Պեր դե Կուբերտեն» մարզադպրոցը: Նրա առաջին մարզիչը եղել է Դեմիր Դեմիրևը, հետո՝ հանրահայտ բուլղարացի մարզիչ Սիմեոն Շչերևը: Հանդես է եկել «Ըմբշամարտ և սամբա» (Յամբոլ), «Վասիլ Իլիև» (Կյուստենդիլ), «Լևսկի» (Սոֆիա) ակումբներում:
Ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի հնգակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն է: Պեկինի 2008 թվականի և 2012 թվականին Լոնդոնի Օլիմպիական խաղերում ստացել է արծաթե մեդալ[1]: 2012 թվականի Օլիմպիական խաղերի փակման արարողության ժամանակ տարել է Բուլղարիայի դրոշը:
2007, 2010 և 2011 թվականներին ճանաչվել է Բուլղարիայի տարվա մարզուհի: 2016 թվականին ավարտել է մարզուհու գործունեությունը և անցել է մարզչական աշխատանքի:
ԶԼՄ ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականին Զլատևան հաղթել է Բուլղարիայի VIP Brother տարբերակում[2]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Stanka Zlateva Hristova - Olympic Athlete | London 2012 (անգլ.)
- ↑ «Станка Златева спечели „Вип Брадър 2013", oлимпийската ни медалистка събра най-висок процент зрителски вот» (Bulgarian)։ topsport.bg։ 17 November 2013։ Վերցված է 2014-04-17
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Hristova, Stanka Zlateva (BUL) (անգլ.)
- Bulgaria's Top Wrestler Zlateva Deserved Olympic Gold - Coach (անգլ.)
- «Това е Станка Златева» (Bulgarian)։ Гонг։ 17 August 2008։ Վերցված է 17 August 2008
- «Жени категория 72 кг — Станка Златева» (Bulgarian)։ Българска федерация по борба։ Արխիվացված օրիգինալից-ից 15 June 2006-ին։ Վերցված է 17 August 2008