Մարիո Ստանիչ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Մարիո Ստանիչ | ||
Քաղաքացիությունը | , Հարավսլավիա, Խորվաթիա | ||
Ծննդյան ամսաթիվ | 1972, ապրիլի 12 | ||
Ծննդավայր | Սարաևո, Հարավսլավիա | ||
Հասակ | 187 սմ | ||
Քաշ | 82 կգ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | ավարտել է կարիերան | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1988—1992
1992—1993 1993—1994 1994-1995 1995-1996 1996-2000 2000-2004 1988-2004 | Արդյունք |
63 (12) 26 (11) 34 (7) 14 (5) 37 (27) 77 (19) 59 (7) 310 (88) | |
Ազգային հավաքական | |||
1991
1993 1995-2003 | Խորվաթիա |
2 (0) 2 (1) 49 (7) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Մարիո Ստանիչ (խորվ.՝ Mario Stanić, ապրիլի 10, 1972[1][2][3], Սարաևո, Բոսնիայի և Հերցեգովինայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), նախկին հարավսլավացի, խորվաթ ֆուտբոլիստ։ Խաղացել է կիսապաշտպանի դիրքում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստանիչը կարիերան սկսել է «Ժելեզնիչար» ակումբում։ 1992 թ., Բոսնիայում պատերազմի սկսումից հետո, տեղափոխվեց Զագրեբի Դինամո։ 1993 թ. տեղափոխվեց Խիխոնի Սպորտինգ, իսկ 1 տարի անց՝ Բենֆիկա։ 1995-1997 թթ. հանդես է եկել Բրյուգգեում, որի կազմում 1995 թ. դարձավ Բելգիայի առաջնության լավագույն ռմբարկու։ 1997-2000 թթ. հանդես է եկել Պարմայի կազմում, 2000-2004 թթ.՝ Չելսիի։ 2003/04 մրցաշրջանում Ստանիչը ստացավ ծնկի լուրջ վնասվածք, որի հետևանքով ավարտեց կարիերան։ Ֆուտբոլիստը Չելսի տեղափոխվեց 2000 թ. հունիս ամսին 5.6 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց։ 2000 թ. օգոստոսին Չելսիի կազմում անցկացրեց իր մեկնարկային հանդիպումը, երբ թիմը մրցում էր Վեսթ Հեմ Յունայթեդի հետ։ Այդ հանդիպումն ավարտվեց 4։ 2 հաշվով, իսկ Ստանիչն այդ խաղում դուբլ ձևակերպեց՝ օգնելով իր թիմին հաղթել տնային մրցավեճում։ Այդ գոլերից մեկը նա խփեց 35 յարդ հեռավորությունից։
Ազգային հավաքականի կազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում իր մեկնարկային հանդիպումն անցկացրել է 1995 թ. սեպտեմբերին, երբ թիմը մրցում էր Էստոնիայի ազգային հավաքականի հետ։ Հանդես է եկել 1996 թ. Եվրոպայի, 1998 թ. Աշխարհի առաջնությունների ժամանակ։ 1998 թ. Աշխարհի առաջնության ժամանակ, որը կայացավ Ֆրանսիայում, Ստանիչը կարողացավ նվաճել բրոնզե մեդալ։ Աշխարհի առաջնությունների ժամանակ կարողացել է դառնալ առաջին գոլի հեղինակը իր ազգային հավաքականի կազմում, երբ թիմը մրցում էր Յամայկայի ազգային հավաքականի հետ։ Ազգային հավաքականի կազմում իր վերջին հանդիպումն անցկացրել է 2003 թ. ապրիլին։
1991 թ. Ստանիչը ևս 2 հանդիպում անցկացրել է Հարավսլավիայի ազգային հավաքականի կազմում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]• Մարիո Ստանիչը www.footballplayers.ru կայքում Արխիվացված 2015-04-10 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարիո Ստանիչ» հոդվածին։ |
|
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ապրիլի 10 ծնունդներ
- 1972 ծնունդներ
- Սարաևո քաղաքում ծնվածներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Ապրիլի 12 ծնունդներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Խորվաթ ֆուտբոլիստներ
- Հարավսլավացի ֆուտբոլիստներ
- Չելսիի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ