Ստամբուլի ակվարիում
Ստամբուլի ակվարիում
թուրքերեն՝ İstanbul Akvaryumun | |
---|---|
![]() | |
Տեսակ | հանրային ակվարիում |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Բաքըրքյոյ |
Տեղագրություն | Şenlikköy? |
Հիմնվել է | ապրիլի 1, 2011 |
Անդամակցություն | Կենդանաբանական այգիների և ակվարիումների համաշխարհային ասոցիացիա[1] |
«Ակվարիում» (թուրքերեն՝ Istanbul Akvaryum` Իստանբուլ Ակվարիում), խոշոր օկեանարիում Ստամբուլում։ Բացվել է 2011 թվականի ապրիլին և համարվում է Կենդանաբանական այգիների և ակվարիումների համաշխարհային ասոցիացիայի անդամ։ Գտնվում է Ստամբուլի Ֆլորիա թաղամասում` Ստամբուլի հարավարևմտյան ափին։ Ակվարիումը գտնվում է Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանից 5 կմ հեռավորության վրա։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Օկեանարիումի կառուցումը սկսվել է 2003 թվականին և ավարտվել է 2011 թվականին[2]։ Ստամբուլի «Ակվարիումը» զբաղեցնում է առաջատար դիրք համաշխարհային օկեանարիումների մեջ` ի շնորհիվ իր ծավալների և կենդանատեսակների բազմազանության։ Այցելուները հետևում են աշխարհագրական երթուղուն, որը ներառում է տասնվեց թեմատիկ զոնաներ, որոնք ձգվում են Սև ծովից մինչև Խաղաղ օվկիանոս։ Օկեանարիումում կա նաև արևադարձային անտառ։ Բոլոր կենդանատեսակների կեցավայրը համապատասխանեցված է նրանց իրական բնակության պայմաններին։ Օկեանարիումը կառուցվել է OCEAN Projects համաշխարհային կազմակերպության կողմից[3]։
Թվերով[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ջրի ընդհանուր ծավալը` 6800 խորանարդ մետր; ընդհանուր ծանրության 64 բաք;
- Հսկա երկհարկանի պրոեկտ ընդհանուր 22 000 քառ. կմ տարածքով, որը մոտավորապես 100 հեկտար է կազմում;
- Ավտոկայանը զբաղեցնում է մոտ 32000 քառ. կմ և նախատեսված է մոտ 1200 տրանսպորտային միջոցի համար;
- Թեմատիկ այցելավայրերի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 6000 քառ. կմ;
- մոտ 1,2 կմ ճանապարհորդական երթուղի, որը ընթացքում կարելի է անցնել «Սև ծովից» մինչև «Խաղաղ օվկիանոս»;
- Մոտ 1500 տեսակ և ընդհանուր առմամբ մոտ 15000[4] ցամաքային և ծովային կենդանատեսակ, որոնք միանգամայն տարբեր են մեկը մյուսից;
- Հուշանվերների խանութ մոտ 470 քառ. մետր ընդհանուր տարածքով;
- 3 ճաշարան ըստ ճանապարհորդական երթուղու;
- 1 ռեստորան, որի մի կողմում տեսարան է բացվում դեպի «Պանամայի ջրանցք», իսկ մյուս կողմից` ծով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ https://www.waza.org/members/waza-members/
- ↑ Florya Akvaryumu tamamlanıyor…
- ↑ OUR DEVELOPMENTS
- ↑ «Bu akvaryumu dünya konuşur!»։ Արխիվացված է օրիգինալից 2015-01-08-ին։ Վերցված է 2016-07-02