Ռաֆայել Ստամբոլցյան
| Ծնվել է | հուլիսի 22, 1922[1] |
|---|---|
| Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ |
| Մահացել է | հուլիսի 9, 2012 (89 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան |
| Մասնագիտություն | սրտաբան |
| Կոչում | պրոֆեսոր |
| Գիտական աստիճան | գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս և բժշկական գիտությունների դոկտոր |
| Անդամակցություն | ՀՀ ԳԱԱ[2] |
| Պարգևներ | |
Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյան (հուլիսի 22, 1922[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ - հուլիսի 9, 2012, Երևան, Հայաստան[3]), հայ խորհրդային բժիշկ, թերապևտ-սրտաբան, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1973), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967), պրոֆեսոր (1964), ակադեմիկոս (1994)[3], Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1946 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, 1952-1963 թվականներին աշխատել նույն ինստիտուտի հոսպիտալային թերապիայի ամբիոնում։ 1963-1972 թվականներին եղել է մանկաբուժական, սանիտարական և ստոմատոլոգիական ֆակուլտետների ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի, 1972 թվականից բուժական ֆակուլտետի սուբօրդինատորների թերապիայի ամբիոնների վարիչ, 1966-1968 թվականներին՝ միաժամանակ ռեկտոր[4][5]։
Գիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիտական աշխատանքները վերաբերում են ներքին հիվանդությունների կլինիկայում բուժական քնի (առաջին անգամ կիրառել է խոցային հիվանդության ժամանակ և մշակել էլեկտրաքուն առաջացնող ինքնատիպ սարք), սրտաբանության հարցերի ուսումնասիրություններին։ Ստամբոլցյանը ՀԽՍՀ-ում առաջինն է լայնորեն ներդրել էլեկտրասրտագրությունը, առաջարկել է սրտամկանի պսակային անբավարարության և ինֆարկտի վաղ ախտորոշման ու բուժման, էլեկտրասրտագրի քանակական վերլուծության մակերեսաչափական (1965) մեթոդներ։ Քանակական փոփոխությունների վերլուծության տվյալների հիման վրա Ստամբոլցյանը տվել է սրտամկանի ինֆարկտի ժամանակ նոր օջախների առաջացման տեսությունը, ներդրել դինամիկ էլեկտրասրտագրության նոր մեթոդ, որի շնորհիվ հնարավոր է որոշել սրտամկանի ինֆարկտի ընթացքի առանձնահատկությունները և ժամանակին կարգավորել բուժական միջոցառումները։ 1968 թվականին Ստամբոլցյանի նախաձեռնությամբ, թերապիայի ամբիոնին կից, ստեղծվել է գիտահետազոտական լաբորատորիա, ուր մշակվում և ստեղծվում են սրտի գործունեությանը հետևող նոր սարքեր ու համակարգեր, որոնք նպաստում են սրտաբանության նոր ճյուղի՝ մոնիտորակոմպյուտերային դինամիկ էլեկտրասրտաբանության զարգացմանը։ Ստամբոլցյանի մշակած նորույթները ներդրվել են Երևանի հանրապետական կլինիկական հիվանդանոցում (1970)[4]։
Ռաֆայել Ստամբոլցյանն ավելի քան 150 գիտական աշխատությունների, այդ թվում՝ 7 մենագրությունների հեղինակ է[5]։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստամբոլցյանը ԽՍՀՄ թերապևտների համամիութենական գիտական ընկերության վարչության անդամ էր, ՀԽՍՀ առողջապահության մինիստրության սրտաբանության պրոբլեմային հանձնաժողովի նախագահը[4]։
«Արարատ» միջազգային ակադեմիայի (Փարիզ) իսկական անդամ[3]։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Պատվո նշան» շքանշան
- ՀԽՍՀ պետական մրցանակ (1980)
- «Հայրենական մեծ պատերազմի II աստիճանի շքանշան»
- Մխիթար Հերացու մեդալ
- Բոտկինի անվան մեդալ
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խոցային հիվանդությունը քնով բուժելու մեթոդիկայի մասին (համահեղինակ), 1953
- Կլինիկական էլեկտրասրտագրություն, 1978
- Планиметрический метод количественного анализа электрокардиограмм, 1981[6]
Մամուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հոդվածների մատենագիտություն[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 National Academy of Sciences of the Republic of Armenia
- ↑ https://www.sci.am/membersview.php?id=176&langid=1
- ↑ 3,0 3,1 3,2 «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.(չաշխատող հղում)
- ↑ 4,0 4,1 4,2 ՀՍՀ գլխավոր խմբագրություն (1985). Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 11. Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն. էջ 100.
- ↑ 5,0 5,1 А. П. Айриян (1998). Армянские учёные-медики. Ереван: Амарас. էջ 61. ISBN 99930-1-001-7.
{{cite book}}: Check|isbn=value: checksum (օգնություն) - ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Ռաֆայել Ստամբոլցյան». Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
- Հուլիսի 22 ծնունդներ
- 1922 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 9 մահեր
- 2012 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- Մխիթար Հերացու մեդալակիրներ
- ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի շրջանավարտներ
- Հայ թերապևտներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայ սրտաբաններ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ