Ռաֆայել Ստամբոլցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Ռաֆայել Ստամբոլցյան
Ռաֆայել Ստամբոլցյան.jpg
Ծնվել էհուլիսի 22, 1922(1922-07-22)
Մահացել էհուլիսի 9, 2012(2012-07-09) (89 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
Մասնագիտությունսրտաբան
Գիտական աստիճանգիտությունների դոկտոր, պրոֆեսոր և ակադեմիկոս
ՊարգևներՀայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, «Պատվո նշան» շքանշան, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան, Մխիթար Հերացու մեդալ և Ս․ Բոտկինի անվան ոսկե մեդալ

Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյան (հուլիսի 22, 1922, Երևան - հուլիսի 9, 2012, Երևան[1]), հայ խորհրդային բժիշկ, թերապևտ-սրտաբան, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1973), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967), պրոֆեսոր (1964), ակադեմիկոս (1994)[1], Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը, 1952-1963 թվականներին աշխատել նույն ինստիտուտի հոսպիտալային թերապիայի ամբիոնում։ 1963-1972 թվականներին եղել է մանկաբուժական, սանիտարական և ստոմատոլոգիական ֆակուլտետների ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի, 1972 թվականից բուժական ֆակուլտետի սուբօրդինատորների թերապիայի ամբիոնների վարիչ, 1966-1968 թվականներին՝ միաժամանակ ռեկտոր[2][3]։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիտական աշխատանքները վերաբերում են ներքին հիվանդությունների կլինիկայում բուժական քնի (առաջին անգամ կիրառել է խոցային հիվանդության ժամանակ և մշակել էլեկտրաքուն առաջացնող ինքնատիպ սարք), սրտաբանության հարցերի ուսումնասիրություններին։ Ստամբոլցյանը ՀԽՍՀ-ում առաջինն է լայնորեն ներդրել էլեկտրասրտագրությունը, առաջարկել է սրտամկանի պսակային անբավարարության և ինֆարկտի վաղ ախտորոշման ու բուժման, էլեկտրասրտագրի քանակական վերլուծության մակերեսաչափական (1965) մեթոդներ։ Քանակական փոփոխությունների վերլուծության տվյալների հիման վրա Ստամբոլցյանը տվել է սրտամկանի ինֆարկտի ժամանակ նոր օջախների առաջացման տեսությունը, ներդրել դինամիկ էլեկտրասրտագրության նոր մեթոդ, որի շնորհիվ հնարավոր է որոշել սրտամկանի ինֆարկտի ընթացքի առանձնահատկությունները և ժամանակին կարգավորել բուժական միջոցառումները։ 1968 թվականին Ստամբոլցյանի նախաձեռնությամբ, թերապիայի ամբիոնին կից, ստեղծվել է գիտահետազոտական լաբորատորիա, ուր մշակվում և ստեղծվում են սրտի գործունեությանը հետևող նոր սարքեր ու համակարգեր, որոնք նպաստում են սրտաբանության նոր ճյուղի՝ մոնիտորակոմպյուտերային դինամիկ էլեկտրասրտաբանության զարգացմանը։ Ստամբոլցյանի մշակած նորույթները ներդրվել են Երևանի հանրապետական կլինիկական հիվանդանոցում (1970)[2]։

Ռաֆայել Ստամբոլցյանն ավելի քան 150 գիտական աշխատությունների, այդ թվում՝ 7 մենագրությունների հեղինակ է[3]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստամբոլցյանը ԽՍՀՄ թերապևտների համամիութենական գիտական ընկերության վարչության անդամ էր, ՀԽՍՀ առողջապահության մինիստրության սրտաբանության պրոբլեմային հանձնաժողովի նախագահը[2]։

«Արարատ» միջազգային ակադեմիայի (Փարիզ) իսկական անդամ[1]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խոցային հիվանդությունը քնով բուժելու մեթոդիկայի մասին (համահեղինակ), 1953
  • Կլինիկական էլեկտրասրտագրություն, 1978
  • Планиметрический метод количественного анализа электрокардиограмм, 1981

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Ռաֆայել Պարույրի Ստամբոլցյան»։ Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիա։ Վերցված է հոկտեմբերի 16, 2016 
  2. 2,0 2,1 2,2 ՀՍՀ գլխավոր խմբագրություն (1985)։ Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 11։ Երևան: Հայկական Հանրագիտարան Հրատարակչություն։ էջ 100 
  3. 3,0 3,1 А. П. Айриян (1998)։ Армянские учёные-медики։ Ереван: Амарас։ էջ 61։ ISBN 99930-1-001-7