Սվետլանա Անտոնովսկա
Սվետլանա Անտոնովսկա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 6, 1952 Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն |
Մահացել է | հոկտեմբերի 7, 2016 (64 տարեկան) Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա |
Մասնագիտություն | մաթեմատիկոս, վիճակագրագետ և հասարակական գործիչ |
Սվետլանա Անտոնովսկա (Светлана Антоновска, ապրիլի 6, 1952, Բելգրադ, Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետություն - հոկտեմբերի 7, 2016, Սկոպիե, Հյուսիսային Մակեդոնիա), մակեդոնացի հասարակագետ (սոցիոլոգ) և վիճակագրագետ, ով լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել որպես Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում ժամանակակից վիճակագրական գիտության հիմնադիր: Նա 1991 թվականին հիմնադրել և հիմնադրման օրից մինչև 2001 թվականը ղեկավարել է այդ երկրի վիճակագրական ծառայության գրասենյակը, զգալի ջանքեր է գործադրել նրա գործունեությունը բնականոն հունի մեջ դնելու, միջազգային վիճակագրական մի շարք խոշոր կազմակերպությունների հետ սերտ կապեր հաստատելու և պահպանելու համար: Սվետլանա Անտոնովսկան մեծ ավանդ է ներդրել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում առաջին մարդահամարը պատշաճ մակարդակով կազմակերպելու աշխատանքներում[1][2]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սվետլանան ավարտել է Վ. Ա. Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը: Սովորել է նաև Սկոպիեի համալսարանի բնական գիտությունների ու մաթեմատիկայի ֆակուլտետում, որտեղ նրան շնորհվել է հատուկ՝ Միխայլո Պետրովիչի անվան դիպլոմ (դա Հարավսլավիայի Դաշնային Սոցիալիստական Հանրապետությունում համարվում էր բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտողին տրվող ամենաբարձր գնահատականը)[3]:
Հետագայում՝ արդեն աշխատանքային գործունեության համար ևս Անտոնովսկան բազմաթիվ պարգևների է արժանացել: 1996 թվականին պարգևատրվել է «Արծաթե աստղ՝ վաստակի համար» շքանշանով, 1999-ին՝ ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից՝ Հազարամյակի ոսկե մեդալով՝ միջազգային վիճակագրագիտության բնագավառում ներդրած գնահատելի ավանդի համար:
2001 թվականին Սվետլանա Անտոնովսկայի անունը ներառվել է «21-րդ դարի 500 ստեղծարարների» ցանկում, այդ նույն տարում նա ճանաչվել է «Տարվա կին գործիչ», արժանացել է նաև աշխարհի առաջատար ինտելեկտուալներին շնորհվող մեդալի...
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Почина Светлана Антоновска,основоположник на современата статистика во самостојна Македонија» (macedonian), Ohrid News, October 7, 2016, https://www.ohridnews.com/pochina-svetlana-antonovska-osnovopolozhnik-na-sovremenata-statistika-vo-samostojna-makedonija/
- ↑ «Почина Светлана Антоновска, прв директор на ДЗС» (macedonian), Večer, October 7, 2016, https://vecer.mk/makedonija/pochina-svetlana-antonovska-prv-direktor-na-dzs
- ↑ Іван Антоновський, Світлана Антоновська - Македонська сталева леді, Іван Антоновський, Скоп'є, 2018, с. 3 -18.
|