Jump to content

Ուռուցքագինեկոլոգիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
23:45, 14 Հունիսի 2024 տարբերակ, Նազելի19 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Ուռուցքագինեկոլոգիա, նաև գինեկոլոգիական ուռուցքաբանություն, բժշկության ճյուղ է, որը գտնվում է ուռուցքաբանության և գինեկոլոգիայի խաչմերուկում : Ուսումնասիրության առարկան գինեկոլոգիական քաղցկեղն է՝ կանանց վերարտադրողական համակարգի բարորակ և չարորակ ուռուցքների հավաքական անվանումը, որը ներառում է, մասնավորապես հեշտոցային քաղցկեղ, արգանդի վզիկի քաղցկեղ, էնդոմետրիումի քաղցկեղ, ձվարանների քաղցկեղ, կրծքագեղձի քաղցկեղ, վուլվայի քաղցկեղ: Գինեկոլոգ-ուռուցքաբանները ուսումնասիրում են այս հիվանդությունների պատճառաբանությունը, պաթոգենեզը, կանխարգելման, ախտորոշման և բուժման մեթոդները:

Կազմակերպություններ

Կան տարբեր գինեկոլոգիական ուռուցքաբանական կազմակերպություններ, օրինակ՝

  • Գինեկոլոգիական Ուռուցքաբանության Միություն, 1972 թվականից հրատարակում է Գինեկոլոգիական Ուռուցքաբանություն ամսագիրը։
  • Գինեկոլոգիական ուռուցքաբանության եվրոպական միություն, որը հիմնադրվել է 1983 թ–ին։
  • Բրիտանական գինեկոլոգիական քաղցկեղի միություն (BGCS):

Բուժման մեթոդներ

ուժման ամենատարածված մեթոդը համակցված թերապիան է, որը ներառում է ինչպես վիրաբուժական, այնպես էլ ոչ վիրաբուժական միջամտությունների համակցում ( ռադիոթերապիա, քիմիաթերապիա[1] Պետրովի անվան ուռուցքաբանության ազգային բժշկական գիտահետազոտական կենտրոնը առանձնացնում է բուժման հինգ մեթոդ՝ լապարոսկոպիա, լապարոտոմիա, համակցված ցիտորեդուկտիվ վիրահատություններ, վիրաբուժական էներգիա և հակասոսնձվող արգելքների կիրառում։[2]

Ռուսաստանում

Ուռուցքաբանության ԳՀԻ -ում (Ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտ), որը ստեղծվել է 1927 թվականին Նիկոլայ Նիկոլաևիչ Պետրովի կողմից, հատկացվել է գինեկոլոգիական բաժանմունք, որը հիմք է դրել Սանկտ Պետերբուրգի գինեկոլոգիական ուռուցքաբանության դպրոցին։[3]

Ծանոթագրություններ

  1. Sean Kehoe Treatments for gynaecological cancers // Best Practice & Research Clinical Obstetrics & Gynaecology. — 2006-12-01. — В. 6. — Т. 20. — С. 985–1000. — ISSN 1521-6934. — doi:10.1016/j.bpobgyn.2006.06.006
  2. «Отделение онкогинекологии». НМИЦ онкологии имени Н. Н. Петрова (ռուսերեն). Վերցված է 2023-10-31-ին.
  3. А. М. Беляев, Е. В. Бахидзе, И. В. Берлев, А. Ф. Урманчеева, Е. А. Ульрих Петербургская школа онкогинекологии: преемственность поколений отечественных онкогинекологов(ռուս.) // Опухоли женской репродуктивной системы. — 2020-03-11. — В. 4. — Т. 15. — С. 79–90. — ISSN 1999-8627. — doi:10.17650/1994-4098-2019-15-4-79-90

Խորհուրդ տրվող գրականություն