Հեշտոցի քաղցկեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հեշտոցի քաղցկեղ
The diagnosis of diseases of women (1905) (14740364916).jpg
Տեսակհիվանդության կարգ
Վնասում էՀեշտոց
Բժշկական մասնագիտությունուռուցքաբանություն
ՀՄԴ-9184.0
ՀՄԴ-10C52
Commons-logo.svg Vaginal cancer Վիքիպահեստում

Հեշտոցի քաղցկեղ, քաղցկեղի տեսակներից է, որը առաջանում է հեշտոցում։ Քաղցկեղի գլխավոր տեսակը հազվադեպ է հանդիպում։ Մետաստազները ավելի տարածված են։ Հեշտողի քաղցկեղը ավելի հաճախ առաջանում է 50-ից բարձր կանանց մոտ, բայց կարող է առաջանալ ցանկացած տարիքում՝ նույնիսկ նորածինների մոտ։ Այն կարող են բուժել, եթե հայտնաբերեն ավելի վաղ փուլում։ Միայն վիրահատությամբ կամ ճառագայթումով այն կարելի է բուժել։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն ունի երկու հիմնական տեսակ՝ տափակ-բջջային կարցինոմա և ադենոկարցինոմա[1]։

  • Հեշտոցի տափակ-բջջային կարցինոմայի ժամանակ հեշտոցի շուրջը ձևավորվում են բարակ տափակ բջիջներ։ Սա առավել հաճապ հանդիպող տեսակն է։ Մեծամասնությամբ հայտնաբերվել է 60 և դրանից բարձր տաիրքի կանանց մոտ։
  • Հեշտոցային ադենոկարցինոման ձևավորվում է գեղձային բջիջներից՝ հեշտոցի կենտրոնում, որոնք արտադրում են հեշտոցային հեղուկ։ Այս տեսակը առավել տարածված է։ Հանդիպում է 30 և ավելի բարձր տարիքի կանանց մոտ։
  • Ադենոկարցինոմայի հատուկ տեսակը հայտնաբերվում է կանանց շատ քիչ տոկոսի մոտ։ Հայնտաբերվել են 1938-ից 1973 թվականների միջև ծնված մարդկանց մոտ, ովքեր օգտագործել են diethylstilbestrol (DES) տեսակի թմրանյութ հղիության ժամանակ։ DES դեղը նշանակվել է 5-10 մլն մայրերի, որոնք կանխում են հնարավոր վիժումը և վաղաժամ ծննդաբերությունը[2]։ Այդ դեղը օգտագործած կանայք կանգնել էին անպտղության խնդիրների և այլ ծննդաբերական բարդությունների առաջ։ Այդ կանանց աղջիկները մեծ ռիսկ ունեին գենետիկ ճանապարհով հիվանդանալ այդ քաղցկեղով[3][4]։

Ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաճախ ոչ մի նշաններ չկան և այն հայտնաբերվում է միայն գինեկոլոգիական հետազոտության ժամանակ։ Իսկ եթե լինում են, ապա դրանք անկանոն հեշտոցային արյունահոսություններն են[5]։ Դրան ավելի բնորոշ նշանները դժվար և ցավոտ միզումն է, կոնքոսկրի և սեռական հարաբերությունների ընթացքում զգացվող ուժեղ ցավն է։ Կանայք, ովքեր կասկածում են որ դա DES-ի ազդեցությունն է, ապա պետք է ավելի լայնածավալ գինեկոլոգիական հետազտություն անցնեն, քանի որ սովորական ստուգման ժամանակ դա չեն կարող բացահայտել և կանխարգելել։

Վերահսկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիրահատությունը հատկանշանական բուժում է հեշտոցի քաղկեղի դեմ։ Օգտագործվում է սառեցրած ասեղներ, որոնցով բուժում են քաղցկեղը։ Այս ասեղները տեղդրում են այդ հյուսվածքի մոտ և ախտորոշում ցավի կենտրոնը, որից հետո ճառագայթումով բուժում են քաղցկեղը։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Թագավորությունում հիվանդների միայն 1%-ն ունեն հեշտոցի քաղցկեղ։ 2011 թվականին 260 կնոջ մոտ հայտնաբերվել է հեշտոցի քաղցկեղ, իսկ 2012 թվականին 110 կին մահացել է այդ հիվանդությունից[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Vaginal Cancer Treatment - National Cancer Institute»։ Վերցված է 2009-12-29 
  2. http://www.cdc.gov/DES/consumers/about/index.html
  3. «About DES»։ Վերցված է 2009-12-29 
  4. http://www.cdc.gov/des/consumers/about/effects_daughters.html
  5. «Vaginal Cancer»։ Gynocologic Malignancies։ Armenian Health Network, Health.am։ 2005։ Վերցված է 2007-11-08 
  6. «Vaginal cancer statistics»։ Cancer Research UK։ Վերցված է հոկտեմբերի 28, 2014 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]