Նիկոլայ Պետրով (վիրաբույժ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նիկոլայ Պետրով (այլ կիրառումներ)
Նիկոլայ Նիկոլաևիչ Պետրով ռուս.՝ Николай Николаевич Петров | |
|---|---|
![]() | |
| Ծնվել է | 1876 դեկտեմբերի 14 |
| Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ |
| Մահացել է | մարտի 2, 1964 (տարիքը 87) |
| Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Կիրովի անվան ռազմաբժկական ակադեմիա |
| Մասնագիտություն | բժիշկ |
| Գիտական աստիճան | բժշկության դոկտոր (1902) և list of corresponding members of the Russian Academy of Sciences throughout its history? (1939) |
| Աշակերտներ | Fyodor Uglov? |
| Աշխատավայր | Ս. Մ. Կիրովի անվան ռազմական բժշկական ակադեմիա, Վարշավայի համալսարան, Կուբանի պետական համալսարան, Ի․ Պավլովի անվան առաջին պետական բժշկական համալսարան և Նիկոլայ Պետրովի անվան ուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտ |
| Անդամակցություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա[1] |
| Ծնողներ | հայր՝ Նիկոլայ Պետրով |
| Պարգևներ | |
Նիկոլայ Նիկոլաևիչ Պետրով (դեկտեմբերի 2 (14), 1876, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - մարտի 2, 1964[2], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդային վիրաբույժ-ուռուցքաբան։ Հայրենական ուռուցքաբանության հիմնադիրներից։ ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1939) և ՍՍՀՄ ԲԳԱ ակադեմիկոս (1944), սոցիալիստական աշխատանքի հերոս (1957)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1899 թվականին ավարտել է Պետերբուրգի Ռազմաբժշկական ակադեմիան։ 1926 թվականին Պետրովի նախաձեռնությամբ հիմնվել է Լենինգրադի ուռուցքաբանության ինստիտուտը (1966 թվականից Լենինգրադի Նիկոլայ Պետրովի անվան ուռուցքաբանության ինստիտուտ)։ Գիտական աշխատանքները վերաբերում են փորձառական, տեսական և կլինիկական ուռուցքաբանության, ուռուցքային հիվանդությունների պատճառագիտության, կանխարգելման ու բուժման հարցերրն։ Հեղինակ է ուռուցքաբանության ռուսական առաջին կապիտալ աշխատության (1910), տրանսպլանտացիայի, վիրավորումների, տուբերկուլի, ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցային հիվանդության վիրահատական բուժման, բժշկական դեոնտոլոգիայի վերաբերյալ աշխատանքների, «Չարորակ ուռուցքներ» (հ․ 1-3, 1947-1962) դասական հրատարակության խմբագիրն ու հեղինակն է, վիրաբույժ-ուռուցքաբանների դպրոցի հիմնադիրը։ Եղել է վիրաբույժների միջազգային ընկերության պատվավոր անդամ (1957-ից)։
Պարգևներն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լենինյան (1963), ԽՍՀՄ պետական (1942) և ԽՍՀՄ ԳԱ Ի․ Մեչնիկովի անվան (1953) մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 3 և 2 այլ շքանշաններով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Летопись Российской академии наук. Т. VI. 1941—1945 (ռուս.) — М.: Архив Российской академии наук, 2021. — С. 487. — 592 с. — ISBN 978-5-6046932-0-9
- 1 2 3 Петров Николай Николаевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
| ||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 265)։ |
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Դեկտեմբերի 14 ծնունդներ
- 1876 ծնունդներ
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում ծնվածներ
- Մարտի 2 մահեր
- 1964 մահեր
- Սանկտ Պետերբուրգ քաղաքում մահացածներ
- Ռուս ուռուցքաբաններ
- Ռուս վիրաբույժներ
- Սոցիալիստական աշխատանքի հերոսներ
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Լենինյան մրցանակի դափնեկիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ գիտության վաստակավոր գործիչներ
- Ս.Մ. Կիրովի անվան ռազմաբժշկական ակադեմիայի շրջանավարտներ
- Խորհրդային գիտնականներ
