Jump to content

Օղակաձև բլիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
08:46, 6 Հունիսի 2024 տարբերակ, Մոնիկա Փաշիկյան (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Օղակաձև բլիթ
Ենթատեսակսննդամթերք

Օղակաձև բլիթ, բլիթների տեսակ է, որը ձևավորվում է խմորի փոքր կլոր կտորներից։ Բլիթը օգտագործվում է նաև որպես աղանդեր, հայտնի է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Պատմություն

Ծագում

Գոյություն ունեն մի քանի ենթադրական տարբերակներ, թե որտեղից են առաջացել բլիթի անցքերը և օղակաձև բլիթը։ Այս բլիթի գաղափարը տվել է կապիտան Հանսոն Գրեգորիին 1847 թվականին[1][2][3]։

Շատ վաղ բաղադրատոմսերում բլիթները պատրաստվում էին տորտիլայի տեսքով՝ կլոր թխվածքաբլիթ, որի կենտրոնում անցք կա։ Ենթադրվում է նաև, որ այն հորինվել է այն պատճառով, որ բլիթներն ավելի արագ են եփվում, երբ դրանց կենտրոնում անցք կա[4]։

Ժողովրդականություն

1973 թվականին «Dunkin' Donuts»-ն իր ճաշացանկում ավելացրեց «Մունչքինս»՝ վաճառելով դրանք բլիթների տարբեր համերով, որպեսզի օգտագործեն խմորի կտորներ, որոնք կտրված են իրենց օղակաձև բլիթների կենտրոնից։ Հաղորդվում է, որ անունը գալիս է 1939 թվականին նկարահանված Օզի կախարդը ֆիլմի «Մունչքին» մանրանկարչական կերպարներից[5]: Նախկինում այս ընկերութությունն անհաջող կերպով փորձում էր դրանք վաճառել որպես լցոնված բլիթներ, բայց փոխեց իր մարտավարությունը՝ ավելի երիտասարդ սպառողներ ներգրավելու համար[6]։ Այնուամենայնիվ, ընկերությունը 2021 թվականից ի վեր արտադրում է անցքերով բլիթներ՝ առանձին, բնական չափի բլիթներից[7]։ Սա բնորոշ է 21-րդ դարի բլիթ արտադրողների մեծամասնությանը[8]։ 1976 թվականին կանադական «Tim Hortons» սուրճի ցանցը իր ընտրացանկում ներառեց «Թիմբիթս» կոչվող անցքերով բլիթներ[9]։

Նկարագրություն

Ինչպես սովորական բլիթները, այնպես էլ անցքերով բլիթները կարող են լինել տարբեր տեսակի։ Խմորն ինքնին կարելի է պատրաստել ինչպես խմորիչով, այնպես էլ փխրեցուցիչով։ Սրանց տարբերությունն այն է, որ տորթի տեսքով բլիթները պատրաստվում են փխրեցուցիչի միջոցով, իսկ անցքավորը՝ խմորիչի[10]։

Ծանոթագրություններ

  1. Landrigan, Leslie (May 22, 2014). «The Maine Ship Captain Who Invented the Modern Donut». New England Historical Society.
  2. Magazine, Smithsonian; Taylor, David A. «The History of the Doughnut». Smithsonian Magazine (անգլերեն). Վերցված է 2023-07-11-ին.
  3. Sagon, Candy. «The Hole Story». The Washington Post.
  4. Galarza, Daniela (May 28, 2015). «Everything You Need to Know About the Great American Doughnut». Eater.
  5. «This Is Where Dunkin's Munchkins Got Their Iconic Name». Mashed. February 23, 2021.
  6. Retroist. «A History of Dunkin' Donuts Munchkins». www.retroist.com (անգլերեն). Վերցված է 2023-07-11-ին.
  7. «How Dunkin' Munchkins Really Get Their Shape». 10 May 2022.
  8. Nelson, Brooke (2017-06-01). «Where Did the Donut Hole REALLY Come From?». Reader's Digest (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023-07-11-ին.
  9. «Those were the days». The Globe and Mail (կանադական անգլերեն). 2007-09-22. Վերցված է 2023-07-11-ին.
  10. «You're Either a Cake Doughnut Person or a Yeast One». Bon Appétit. April 26, 2016.