Jump to content

Աննա Գրոձկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աննա Գրոձկա
լեհ.՝ Anna Grodzka
Դիմանկար
Ծնվել էմարտի 16, 1954(1954-03-16) (70 տարեկան)
ԾննդավայրՕտվոցկ, Otwock County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան
Քաղաքացիություն Լեհաստան
Կրոնաթեիզմ
ԿրթությունFaculty of Psychology, University of Warsaw?
Մասնագիտությունքաղաքական գործիչ և ակտիվիստ
Զբաղեցրած պաշտոններmember of the Sejm of the Republic of Poland?
ԿուսակցությունPalikot's Movement?, Լեհաստանի միացյալ աշխատավորների կուսակցություն, The Greens?, Polska Partia Socjalistyczna?, Social Democracy of the Republic of Poland? և Democratic Left Alliance?
Կայքannagrodzka.pl
 Anna Grodzka Վիքիպահեստում

Աննա Գրոձկա (լեհ.՝ Anna Grodzka, մարտի 16, 1954(1954-03-16), Օտվոցկ, Otwock County, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան) լեհ քաղաքական գործիչ։ Լինելով տրանս կին, ընտրվել է Սեյմի պատգամավոր 2011 թվականի Լեհաստանի խորհրդարանական ընտրություններում՝ որպես ձախ-լիբերալ: Լեհաստանի առաջին բացահայտ տրանսգենդեր պատգամավորն է[1] և երրորդ բացահայտ տրանսգենդեր անդամը։ Ազգային խորհրդարանի երրորդ բաց տրանսգենդեր անդամը ամբողջ աշխարհում՝ Ջորջինա Բեյերից (1999-2005 թվականներին) և Վլադիմիր Լուխուրիանից հետո (2006-2008 թվականներին):

2014 թվականի հունիսին Աննա Գրոձկան միացել է՝ Լեհաստանի Կանաչների կուսակցությանը[2] բայց մեկ տարի անց հեռացել։ 2019 թվականին դարձել է Լեհաստանի սոցիալիստական կուսակցության անդամ, սակայն նորից հեռացել է կուսակցության նախագահին քննադատելուց հետո[3][4]:

Կենսագրություն

Գրոձկան ծնվել է 1954 թվականին Վարշավայի մոտ գտնվող Օտվողկ քաղաքում։ Նախքան տրանս կին լինելը, նա ամուսնացած է եղել և ունեցել է մեկ որդի։ Տրանս կին է դարձել 2009 թվականին՝ 2007 թվականին ամուսնալուծվելուց հետ[5][6][7][8]:

Գրոձկան եղել է Վարշավայի համալսարանի Լեհաստանի միացյալ աշխատավորական կուսակցության անդամ, ինչպես նաև եղել է Լեհաստանի ուսանողների միության քաղաքական հրահանգիչը: Հետագայում եղել է ձեռներեց և աշխատել հրատարակչության, տպագրական արդյունաբերության և կինոարտադրության ոլորտում:

2008 թվականին համահիմնել և դարձել է Trans-Fuzja հիմնադրամի առաջին նախագահը, որն աշխատում է Լեհաստանում տրանսգենդերների կենսապայմանների բարելավման և անցումային գործընթացում նրանց ու նրանց հարազատներին աջակցելու ուղղությամբ: Հիմնադրամն առաջարկում է հոգեբանական աջակցություն և տրամադրում է իրավաբանական խորհրդատվություն դատական սեռի փոփոխության և անցման այլ իրավական ասպեկտների համար[9]:

Ծանոթագրություններ

  1. «Anna Grodzka Becomes Poland's First Openly Transgender Member Of Parliament». The Huffington Post. 11 October 2011. Արխիվացված օրիգինալից 17 May 2014-ին. Վերցված է 16 May 2014-ին.
  2. "Anna Grodzka odchodzi z Twojego Ruchu" Արխիվացված 20 Հոկտեմբեր 2014 Wayback Machine (in Polish) (retrieved 28 July 2014)
  3. "Nieczarzaści, czyli buntownicy z lewicy. Kim są, czego chcą?" (in Polish)
  4. "Anna Grodzka: Domagam się usunięcia Koniecznego z funkcji przewodniczącego PPS" (in Polish)
  5. Konarski, Leszek. «Krakowski test tolerancji». Przegląd (Polish) (39/2011). Արխիվացված օրիգինալից 2 April 2013-ին. Վերցված է 11 October 2011-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «To nie moje ciało» (Polish). kobiecyporadnik.pl. Արխիվացված օրիգինալից 13 January 2013-ին. Վերցված է 11 October 2011-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Pacewicz, Piotr (12 April 2010). «Skazana na płeć» (Polish). Gazeta.pl. Արխիվացված օրիգինալից 22 December 2017-ին. Վերցված է 11 October 2011-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Poland swears in first transsexual and gay MPs». BBC. 8 November 2011. Արխիվացված օրիգինալից 10 November 2011-ին. Վերցված է 22 November 2011-ին.
  9. «Transfuzja mission statement». Transfuzja. Վերցված է 5 June 2021-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Գրոձկա» հոդվածին։