Անն-Սոֆի Բրասմ
Անն-Սոֆի Բրասմ ֆր.՝ Anne-Sophie Brasme | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1984[1][2][3] |
Ծննդավայր | Մեց |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Երկեր | Breathe? |
Մասնագիտություն | գրող |
![]() |
Անն-Սոֆի Բրասմ (ֆր.՝ Anne-Sophie Brasme, 1984[1][2][3], Մեց), ֆրանսիացի գրող, որն առաջին անգամ հանդես է եկել 2001 թվականին:
Կենսագրություն
Անն-Սոֆի Բրասմը ծնվել է 1984 թվականին։ Նրա հայրը՝ Պիեռ Բրասմը, պատմության և աշխարհագրության պրոֆեսոր էր[4]:
17 տարեկանում նա հրատարակել է իր առաջին գիրքը՝ «Ես շնչում եմ», որը պատմում է մի աղջկա մասին, ում ցավալի կապվածությունն ընկերուհու հետ հանգեցնում է սպանության։ Ստեղծագործությունը Ֆրանսիայում դարձել է բեսթսելլեր և թարգմանվել 17 լեզուներով[5]: 2002 թվականին վեպն արժանացել է Prix Contrepoint մրցանակի։ Բացի այդ` այն լավ արձագանքներ է ստացել քննադատների կողմից, որոնք երիտասարդ գրողին համեմատել են նույնիսկ Ֆրանսուազ Սագանի հետ[6]:
Բրասմը նաև արժանացել է Արտուայի համալսարանի մրցանակի` լավագույն առաջին վեպի համար[6]: Ավելի ուշ որոշ քննադատներ նրան մատնանշել են որպես մեկ գրքի հեղինակ[7], սակայն իրականում նրա կարիերան կանգ չի առել. 2005 թվականին լույս է տեսել Le Carnaval des Monstres վեպը, 2014 թվականին՝ Notre vie antérieure-ն[8]։
Բրասմի երկրորդ վեպի՝ «Le Carnaval des monstres-ի երկու հերոսներին ոչնչացնում է անհավանական կիրքը: Այս երկու վեպերն էլ մեծ ոգևորությամբ են ընդունվել Ֆրանսիայում[9]: Le Carnaval des monstres վեպի համար Բրասմը ստացել է Նանսի քաղաքի Feuille d’or de la ville մրցանակը[10]: 2014 թվականին Բրասմի դեբյուտային վեպը էկրանավորվել է ռեժիսոր Մելանի Լորենի կողմից։ Ֆիլմը ցուցադրվել է մի քանի կինոփառատոններում և արժանացել մի քանի մրցանակների[4][10]:
Անձնական կյանք
Բրասմը ապրում է Ֆրանսիայի հյուսիս-արևելքում` Մեց քաղաքում[11]: Նա ժամանակակից գրականության որակավորված ուսուցիչ է, սովորել է Փարիզի համալսարանում[12]: Նրա համալսարանական թեզը վերնագրված էր «Վիրջինիա Վուլֆը և իմպրեսիոնիզմը» (ֆր.՝ Virginia Woolf et l’impressionnisme, 2007 թվական):
Մատենագրություն
- Ես շնչում եմ (ֆր.՝ Respire, 2001 թվական)
- Հրեշների կառնավալ (ֆր.՝ Le Carnaval des monstres, 2005 թվական)
- Մեր անցած կյանքը (ֆր.՝ Notre vie antérieure, 2014 թվական)
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 2,0 2,1 Korean Authority File (կոր.)
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 «Anne-Sophie Brasme» (ֆրանսերեն). Le Figaro. Արխիվացված է օրիգինալից 2016 թ. օգոստոսի 06-ին. Վերցված է 2016 թ. օգոստոսի 08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadlink=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ Retrieved 16 December 2020.
- ↑ 6,0 6,1 Haegele A. Entschluss zum Wahnsinn(գերմ.) // Der Spiegel : журнал. —Hambourg, 2002. Архивировано из первоисточника 2016 թ. օգոստոսի 07.
- ↑ Пустовая В., Качалкина Ю. «Сейчас нет борьбы течений и школ, побеждает личность». Արխիվացված է օրիգինալից 2012 թ. օգոստոսի 04-ին. // «Культура», № 26 (7485), 2005 թ. հուլիսի 7-13.
- ↑ Paris, Éditions Fayard, 2014, 162 pp. (978-2-213-68130-6).
- ↑ Retrieved 16 December 2020.
- ↑ 10,0 10,1 «Anne-Sophie Brasme : son roman "Respire" adapté au cinéma» (ֆրանսերեն). Mylorraine.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ Fantastic Fiction. Retrieved 18 October 2020.
- ↑ Fayard (in French). Retrieved 18 October 2020.
Արտաքին հղումներ
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անն-Սոֆի Բրասմ» հոդվածին։ |
|