Jump to content

Անն-Սոֆի Բրասմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անն-Սոֆի Բրասմ
ֆր.՝ Anne-Sophie Brasme
Դիմանկար
Ծնվել է1984[1][2][3]
ԾննդավայրՄեց
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԵրկերBreathe?
Մասնագիտությունգրող
 Anne-Sophie Brasme Վիքիպահեստում

Անն-Սոֆի Բրասմ (ֆր.՝ Anne-Sophie Brasme, 1984[1][2][3], Մեց), ֆրանսիացի գրող, որն առաջին անգամ հանդես է եկել 2001 թվականին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անն-Սոֆի Բրասմը ծնվել է 1984 թվականին։ Նրա հայրը՝ Պիեռ Բրասմը, պատմության և աշխարհագրության պրոֆեսոր էր[4]։

17 տարեկանում նա հրատարակել է իր առաջին գիրքը՝ «Ես շնչում եմ», որը պատմում է մի աղջկա մասին, ում ցավալի կապվածությունն ընկերուհու հետ հանգեցնում է սպանության։ Ստեղծագործությունը Ֆրանսիայում դարձել է բեսթսելլեր և թարգմանվել 17 լեզուներով[5]։ Վաճառվել է ավելի քան 40000 օրինակով։ 2002 թվականին վեպն արժանացել է Prix Contrepoint մրցանակի։ Բացի այդ` այն լավ արձագանքներ է ստացել քննադատների կողմից, որոնք երիտասարդ գրողին համեմատել են նույնիսկ Ֆրանսուազ Սագանի հետ[6]։

Բրասմը նաև արժանացել է Արտուայի համալսարանի մրցանակի` լավագույն առաջին վեպի համար[6]։ Ավելի ուշ որոշ քննադատներ նրան մատնանշել են որպես մեկ գրքի հեղինակ[7], սակայն իրականում նրա կարիերան կանգ չի առել. 2005 թվականին լույս է տեսել Le Carnaval des Monstres վեպը, 2014 թվականին՝ Notre vie antérieure[8]։

Բրասմի երկրորդ վեպի՝ «Le Carnaval des monstres-ի երկու հերոսներին ոչնչացնում է անհավանական կիրքը. 21-ամյա Մարիկան ​​շատ տգեղ է, նրա դեֆորմացված բերանը նրան մեկուսացնում է աշխարհից։ Մի օր նա պատասխանում է մի փոքրիկ հայտարարության. «Լուսանկարիչը փնտրում է ֆիզիկական առանձնահատկություններ ունեցող մարդկանց»։ Այդպես նա հանդիպում է Յոախիմին՝ ուժասպառ քառասնամյա մի երիտասարդի, ում հետ կործանարար հարաբերություններ է ունենալու։

Այս երկու վեպերն էլ մեծ ոգևորությամբ են ընդունվել Ֆրանսիայում[9]։ Le Carnaval des monstres վեպի համար Բրասմը ստացել է Նանսի քաղաքի Feuille d’or de la ville մրցանակը[10]։ 2014 թվականին Բրասմի դեբյուտային վեպը էկրանավորվել է ռեժիսոր Մելանի Լորենի կողմից։ Ֆիլմը ցուցադրվել է մի քանի կինոփառատոններում և արժանացել մի քանի մրցանակների[4][10]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրասմը ապրում է Ֆրանսիայի հյուսիս-արևելքում` Մեց քաղաքում[11]։ Նա ժամանակակից գրականության որակավորված ուսուցիչ է, սովորել է Փարիզի համալսարանում[12]։ Նրա համալսարանական թեզը վերնագրված էր «Վիրջինիա Վուլֆը և իմպրեսիոնիզմը» (ֆր.՝ Virginia Woolf et l’impressionnisme, 2007 թվական)։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ես շնչում եմ (ֆր.՝ Respire, 2001 թվական)
  • Հրեշների կառնավալ (ֆր.՝ Le Carnaval des monstres, 2005 թվական)
  • Մեր անցած կյանքը (ֆր.՝ Notre vie antérieure, 2014 թվական)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 Korean Authority File (կոր.)
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 «Anne-Sophie Brasme» (ֆրանսերեն). Le Figaro. Արխիվացված օրիգինալից 2016 թ. օգոստոսի 06-ին. Վերցված է 2016 թ. օգոստոսի 08-ին.
  5. Retrieved 16 December 2020.
  6. 6,0 6,1 Haegele A. Entschluss zum Wahnsinn(գերմ.) // Der Spiegel : журнал. —Hambourg, 2002. Архивировано из первоисточника 2016 թ. օգոստոսի 07.
  7. Пустовая В., Качалкина Ю. «Сейчас нет борьбы течений и школ, побеждает личность». Արխիվացված է օրիգինալից 2012 թ. օգոստոսի 04-ին. // «Культура», № 26 (7485), 2005 թ. հուլիսի 7-13.
  8. Paris, Éditions Fayard, 2014, 162 pp. (978-2-213-68130-6).
  9. Retrieved 16 December 2020.
  10. 10,0 10,1 «Anne-Sophie Brasme : son roman "Respire" adapté au cinéma» (ֆրանսերեն). Mylorraine.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. Fantastic Fiction. Retrieved 18 October 2020.
  12. Fayard (in French). Retrieved 18 October 2020.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անն-Սոֆի Բրասմ» հոդվածին։