Jump to content

Դրակուլայի աղջիկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դրակուլայի աղջիկը
կինոնկար Խմբագրել Wikidata
Հիման վրաԴրակուլա Խմբագրել Wikidata
ՇարքDracula Խմբագրել Wikidata
ՆախորդԴրակուլա Խմբագրել Wikidata
ՀաջորդԴրակուլայի որդին
Դրակուլայի տունը Խմբագրել Wikidata
Ժանրսարսափ ֆիլմ, վամպիրների մասին ֆիլմ, ԼԳԲՏ թեմայով ֆիլմ, վեպի էկրանավորում Խմբագրել Wikidata
Ծագման երկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Խմբագրել Wikidata
Աշխատանքի բնօրինակ լեզունանգլերեն Խմբագրել Wikidata
Թողարկման ամսաթիվ1936 Խմբագրել Wikidata
ՌեժիսորLambert Hillyer Խմբագրել Wikidata
Սցենարի հեղինակԴևիդ Օ․ Սելզնիկ Խմբագրել Wikidata
ԿինոօպերատորՋորջ Ռոբինսոն Խմբագրել Wikidata
ՄոնտաժողՄիլթոն Քարութ Խմբագրել Wikidata
Բեմադրող-նկարիչAlbert S. D'Agostino Խմբագրել Wikidata
ԿոմպոզիտորHeinz Eric Roemheld Խմբագրել Wikidata
Արտադրող ընկերությունUniversal Studios Խմբագրել Wikidata
Բաշխիչ ընկերությունUniversal Studios, Նեթֆլիքս Խմբագրել Wikidata
After a work byԲրեմ Սթոքեր Խմբագրել Wikidata
ՏեսարանԼոնդոն, Տրանսիլվանիա Խմբագրել Wikidata
Տևողություն71 րոպե Խմբագրել Wikidata
Գույնսև ու սպիտակ Խմբագրել Wikidata
Review score61%, 5.8/10 Խմբագրել Wikidata
Բյուջե278 000 ԱՄՆ դոլար Խմբագրել Wikidata
Ստեղծագործության տարածումvideo on demand Խմբագրել Wikidata
FSK film ratingFSK 12 Խմբագրել Wikidata
Assess­mentԲեքդելի թեստ Խմբագրել Wikidata
Set in envi­ron­mentդղյակ Խմբագրել Wikidata
IMDb iden­ti­fiertt0027545 Խմբագրել Wikidata

Դրակուլայի աղջիկը (անգլ.՝ Dracula's Daughter), 1936 թվականին նկարահնված ամերիկյան սարսափ ֆիլմ վամպիրների մասին՝ Universal-ի դասական սարսափ ֆիլմերի շարքից։ Այն 1931 թվականին նկարահանված «Դրակուլա» ֆիլմի ուղիղ շարունակությունն է։ Ֆիլմի ռեժիսորն է Լամբերտ Հիլերը, սցենարը՝ Գարեթ Ֆորտի, գլխավոր դերերում՝ Օտտո Կրյուգերը, Գլորիա Հոլդենը և Մարգարեթ Չերչիլը։ Միակ դերասանը, որը հայտնվել է և՛ բնօրինակում, և՛ շարունակության մեջ, Էդվարդ Վան Սլոանն է։ Նա խաղացել է Վան Հելսինգի դերը, սակայն «Դրակուլայի աղջիկը» ստեղծագործության մեջ նրա հերոսի անունը գրված է որպես Ֆոն Հելսինգ։

Դրակուլայի դուստրը պատմում է կոմսուհի Մարիա Զալեսկայի՝ կոմս Դրակուլայի դստեր մասին, որը նույնպես արնախում է։ Դրակուլայի մահից հետո նա կարծում է, որ եթե կործանի իր մարմինը, նա կարող է ազատվել նրա ազդեցությունից, կորցնել արնախումների իր ուժերը և կկարողանա նորմալ մարդկային կյանք վարել։ Երբ դա ձախողվում է, նա դիմում է հոգեբույժ բժիշկ Ջեֆրի Հարթին: Կոմսուհին առևանգում է բժիշկ Գարտի հարսնացու Ջանեթին, և նրան տանում է Տրանսիլվանիա, ինչը հանգեցնում է Ջանեթի կյանքի համար վերջնական ճակատամարտի՝ բժիշկ Գարտի և կոմսուհու միջև։

Ֆիլմն ի սկզբանե ընկալվել է Բրեմ Սթոքերի «Դրակուլայի հյուրը» պատմվածքի ադապտացիա, բայց իրականում ոչ մի ընդհանուր բան չունի սկզբնաղբյուրի հետ։ Ժամանակակից աղբյուրները նաև պնդում են, որ ֆիլմը կարող է հիմնված լինել Կարմիլայի վրա՝ Ջոզեֆ Շերիդան Լը Ֆանուի 1872 թվականի գոթական վեպը, որը հաճախ նշվում է որպես բրիտանական առաջին հրատարակված գեղարվեստական ​​գործը, որն ուսումնասիրում է լեսբիների հարաբերությունները:

Պրոդյուսեր Դեյվիդ Սելզնիկը ձեռք բերեց Սթոքերի պատմության իրավունքները Metro-Goldwyn-Mayer-ի համար, բայց Universal-ը դրանք գնեց 1934 թվականին։ Universal-ը շտապեց կազմակերպել ֆիլմի արտադրությունը նույն ամսին, իսկ սցենարը միայն մասամբ ավարտվեց մինչև վերջնաժամկետը: Սկզբում ռեժիսոր նշանակվեց Ջեյմս Ուեյլը, որը նախկինում նկարահանել էր Ֆրանկենշտայնի հաջողակ ֆիլմը, սակայն հետագայում Universal-ի ղեկավար Կարլ Լեմլ կրտսերը ռեժիսորի գործը վստահեց Հիլիերին։

«Դրակուլայի դուստրը» չկարողացավ կրկնել առաջին ֆիլմի հաջողությունը, չնայած այն դրական ընդունվեց քննադատների կողմից։ Ժամանակակից քննադատներն ու կինոպատմաբանները նշել են ֆիլմի ուժեղ լեսբիական ենթատեքստը, որը Universal-ը նույնիսկ օգտագործել է իր առաջին գովազդում:

Դիպաշար

Ֆիլմը սկսվում է նախորդ ֆիլմի իրադարձություններից անմիջապես հետո։ Դրակուլան հենց նոր է սպանվել պրոֆեսոր Վան Հելսինգի կողմից (Էդվարդ Վան Սլոան): Հանցագործության վայրում Սքոթլանդ Յարդի ոստիկանությունը ձերբակալում է Վան Հելսինգին: Ոստիկանական բաժանմունքում նա բացատրում է, որ իրականում սպանել է մի վամպիրի, որը մեռած էր ավելի քան 500 տարի և խմում էր անմեղ մարդկանց արյունը այս տարիների ընթացքում։ Վան Հելսինգը փաստաբան վարձելու փոխարեն օգնության է կանչում հոգեբույժ Ջեֆրի Հարտեին (Օտտո Կրյուգեր), որը ժամանակին եղել է նրա աշակերտը։ Բժիշկը համաձայնվում է ամեն կերպ օգնել պրոֆեսորին ու գալիս է Լոնդոն։

Տեսարան ֆիլմից, որտեղ Զալեսկան հարձակվում է Լիլիի (Նան Գրեյ) վրա

Այդ ընթացքում Դրակուլայի դուստրը՝ կոմսուհի Մարիա Զալեսկան (Գլորիա Հոլդեն), իր օգնական Սանդորի (Իրվինգ Պիչել) օգնությամբ Սքոթլանդ Յարդից գողանում է Դրակուլայի մարմինը և այրում այն։ Կոմսուհին հույս ունի, որ հոր մարմինը ոչնչացնելուց հետո անեծքը կվերանա իրենից, և նա մահկանացու կդառնա։ Սակայն նրա ենթադրությունները չեն գործում, և նա դեռևս արյան հավերժական ծարավ ունի։ Կոմսուհին շարունակում է սպանել, իսկ ցերեկը քնում է դագաղում։ Նա հանդիպում է նույն բժիշկ Ջեֆրիին, որն օգնում է Վան Հելսինգին և սիրահարվում նրան։ Մարիան պայմանավորվում է բժշկի հետ և խնդրում, որ օգնի իրեն բուժել, թեև ինքն էլ է հասկանում, որ դա, ամենայն հավանականությամբ, անհնար է։

Կոմսուհին բժշկին չի ասում, որ ինքը վամպիր է։ Նրանց զրույցի ընթացքում Գարթը զանգ է ստանում և շտապ կանչում աշխատանքի։ Նա հեռանում է, և կոմսուհին խնդրում է Սանդորին իրեն մոդել բերել նկարելու համար։ Փողոցում Սանդորը հանդիպում է մի երիտասարդ աղջկա՝ Լիլիին (Նան Գրեյ), որը ցանկանում է իրեն ցած նետել կամրջից։ Օգնականը համոզում է նրան և բերում կոմսուհու արհեստանոց: Նա հրավիրում է Լիլիին գինի խմելու և մերկանալու։ Աղջկա համաձայնությունից հետո Զալեսկան հարձակվում է նրա վրա և խմում նրա արյունը։ Ավելի ուշ Լիլին հայտնաբերում են փողոցում արյունահոսությամբ և տեղափոխում հիվանդանոց, որտեղ նրան հետազոտում է բժիշկ Գարտը: Նա նկատում է երկու վերք պարանոցային երակի վրա։ Ջեֆրին շտապում է իր ենթադրությունները քննարկել պրոֆեսոր Վան Հելսինգի հետ, վերջինս անմիջապես ասում է, որ սա վամպիրի գործ է։ Հենց Գարտը վերադառնում է տուն, կոմսուհին արդեն սպասում է նրան։ Նա հրավիրում է Գարտին իր հետ գնալ Տրանսիլվանիա, բայց նա մերժում է։

Բժիշկին կանչում են հիվանդանոց, քանի որ Լիլին ուշքի է եկել։ Գարտը հիպնոսացնում է հիվանդին, և նա ասում է, որ իր վրա հարձակվել է մի կին և նկարագրում է նրան. Բժիշկը հասկանում է, որ խոսքը կոմսուհի Զալեսկայի մասին է։ Ջեֆրին գնում է նրա տուն, որտեղ Մարիան նրան ասում է, որ ինքը վամպիր է։

Կոմսուհին և նրա օգնականը առևանգում են բժշկի սիրելի Ջանեթին (Մարգարետ Չերչիլ) և նրա հետ թռչում Տրանսիլվանիա։ Դրակուլայի ամրոցում օգնականը կոմսուհի Զալեսկիին հարցնում է, թե ինչու են Լոնդոնից աղջիկ բերել այստեղ։ Զալեսկան ասում է նրան, որ Ջեֆրին գալու է Ջանեթի համար։ Կոմսուհին նրան հավիտենական կյանք կտա, իսկ Գարթը կմնա նրա հետ ամրոցում։ Նման խոսքերից հետո նրա ծառան կատաղության մեջ է ընկնում, քանի որ կոմսուհին նրան հավիտենական կյանք է խոստացել։

Հետևելով կոմսուհուն՝ բժիշկ Ջեֆրին և Վան Հելսինգը թռչում են Տրանսիլվանիա: Ջեֆրին հասնում է ամրոց և տեսնում Ջանեթին այնտեղ՝ հիպնոսացված։ Զալեսկան ասում է Գարտին, որ եթե նա ցանկանում է, որ իր սիրելին ողջ մնա, ապա բժիշկը պետք է ընդմիշտ մնա իր հետ։ Ջեֆրին համաձայնվում է, բայց այդ պահին Սանդորը աղեղով կրակում է նրա սրտին։ Ոստիկանները Վան Հելսինգի հետ ներխուժում են ամրոց և սպանում ծառային։ Ջանեթն արթնանում է հիպնոսից։



Գրականություն

  • Rhodes, Gary D.; Weaver, Tom; et al. (2017) Scripts from the Crypt: Dracula's Daughter. BearManor. 9781629331164

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դրակուլայի աղջիկը» հոդվածին։