Բեքդելի թեստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բեքդելի թեստը թեստ է, որը հնարավոր է անցնել, եթե ինչ-որ հորինված գործ ունի ամենաքիչը երկու անվանված կին հերոս, ովքեր մեկ անգամ խոսակցություն են ունենում բացի տղամարդուց որևէ այլ թեմայով։ Այն օգտագործվում է, որպես կանանց ակտիվ ներկայության ցուցանիշ և գենդերային անհավասարությանը ուշադրություն դարձնելու համար ֆիլմերում և այլ հորինված գործերում։ Թեստը նաև հայտնի է որպես Բեքդել-Ուոլիսի թեստ[1]։ Թեստի հեղինակն է ամերիկացի կոմիքսների նկարիչ Էլիսոն Բեքդելն է, որի Dykes to Watch Out For կոմիքսում 1985 թվականին այն առաջին անգամ հայտնվեց։ Բեքդելը նաև շնորհակալություն է հայտնել գաղափարի համար իր ընկեր Լիզ Ուոլիսին և Վիրջինիա Վուլֆի գրվածքներին[2][3]։

Գենդերների պատկերում հանրաճանաչ հորինվածքներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց և տղամարդկանց դերերը ֆիլմերում՝ չորս ուսումնասիրությունների համաձայն

1950 թվականից 2006 թվականներին լույս տեսած ֆինանսապես ամենահաջող ֆիլմերից 855–ում միջին հաշվով երկու անգամ ավելի շատ տղամարդկանց դերեր կային քան կանանց։ 2014 թվականին կատարված հետազոտության համաձայն 2010 թվականից 2013 թվականներին նկարահանված 120 ֆիլմերում անվանված դերերի միայն 31%-ն են կանայք և միայն 23%-ն ունեն կին պրոտագոնիստ կամ համապրոտագոնիստ։ Ռեժիսորների 7%-ը կանայք էին[4]։ Ըստ մեկ այլ ուսումնասիրության 2007 թվականից 2014 թվականներին նկարահանված ֆիլմերի խոսող դերերի միայն 30%-ն են կանայք[5]։

Բեքդելի թեստը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հերոս Dykes to Watch Out For կոմիքսի հերոս բացատրում է ընկերոջը կաննոններ, որոնք հետագայում դարձան Բեքդելի թեստը

Բեքդելի թեստն առաջին անգամ հայտնվեց 1985 թվականին Dykes to Watch Out For կոմիքսում։ Երկու կին քննարկում էին ֆիլմ դիտելու մասին․ առաջինը բացատրում է երկրորդին, որ կտեսնի ֆիլմ միայն, եթե այն

  1. Ունի երկու կամ ավել անվանված կին հերոս
  2. ովքեր իրար հետ խոսում են
  3. բացի տղամարդուց ուրիշ ինչ որ բանի մասին[6][7][8]

Երկրորդ կինը ասում է, որ կանոնները խիստ են, բայց լավը։ Չգտնելով ֆիլմեր, որոնք հետևում են այդ կանոններին՝ կանայք վերադառնում են տուն[9]։ 2010-ական թվականներից այն սկսվել է բնութագրվել, որպես «ստանդարտ, որով ֆեմինիստ քննադատները քննադատում են ֆիլմեր, սերիալներ, գրքեր և այլն»[10][11]։ Թեստը մատնանշում է ոչ թե կանանց բացակայությունը ֆիլմերում, այլ նրանց պատմությունների և մտահոգությունների մակերեսությունը։ 2013 թվականին չորս Շվեդական կինոթատրոններ և Սկանդինավյան Viasat Film հեռուստատեսությունը սկսեց ընդգրկել Բեքդելի թեստը իրենց որոշ վարկանիշերի մեջ[12]։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի տվյալներով Bechdeltest.com վեբկայքի 6500 ֆիլմերից 58%-ը անցել են Բեքդելի թեստը, 10%-ը ձախողել են կանոններից մեկը, 22%-ը ձախողել են երկուսը և 10%-ը ձախողել են երեքը[13]։ Գրող Չառլզ Սթրոսը ասել է, որ անցնող ֆիլմերի կեսը անցնում են միայն այն պատճառով, որ կանայք խոսում են ամուսնության կամ երեխաների մասին[14]։

Ֆինանսական ասպեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմերը, որոնք անցել են Բեքդելի թեստը վաստակել են ընդհանուր $4.22 միլիարդ ԱՄՆ-ում, իսկ ֆիլմերը որոնք չեն անցել՝ $2.66 միլիարդ։ Ըստ 2014 թվականին կատարած ուսումնասիրության, որը հիմնված է 1990 թվականից 2013 թվականներին լույս տեսած 1615 ֆիլմերի հիման վրա, եկավ այն եզրակացությանը, որ թեստն անցած ֆիլմերի բյուջեների միջինը 35%-ով ավելի քիչ էր քան մյուսներինը[15]։

Սահմանափակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչ-որ գործ կարող է անցնել թեստը, բայց ընդգրկել սեքսիստական բովանդակություն, կամ հակառակը[16]։

Քննադատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեքդելի թեստի ամենամեծ քննադատումներից մեկը՝ ֆիլմի որակի անտեսումն է։ Լավ ֆիլմերը հաճախ ձախողում են թեստը, իսկ վատ ֆիլմերը՝ անցնում։ Էնդի Զայսլերը նշել է, որ թեստը անցնող ֆիլմերի ֆեմինիստ լինելու սխալ ենթադրության պատճառով շատ ստեղծագործներ կխուսափեն քննադատումից բավական կին դեր և խոսակցություն ավելացնելով, սակայն նաև շարունակելով կանանց անիրական պատկերումը[17]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Alison Bechdel Would Like You to Call It the "Bechdel–Wallace Test," ThankYouVeryMuch»։ օգոստոսի 25, 2015։ Վերցված է օգոստոսի 26, 2015 
  2. «Bechdel-Test: Frauen spielen keine Rolle»։ Kurier։ օգոստոսի 8, 2012։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-15-ին։ Վերցված է օգոստոսի 19, 2012 
  3. Woolf Virginia։ Thomas, Stephen, ed.։ «A Room of One's Own: Chapter 5»։ The University of Adelaide Library։ University of Adelaide Press։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-21-ին։ Վերցված է դեկտեմբերի 24, 2012 
  4. Sakoui Anousha, Magnusson Niklas (սեպտեմբերի 22, 2014)։ «'Hunger Games' success masks stubborn gender gap in Hollywood»։ Chicago Tribune։ Արխիվացված է օրիգինալից 2014-09-24-ին։ Վերցված է սեպտեմբերի 22, 2014  With reference to: Smith Stacy L., Pieper Katherine։ «Gender Bias Without Borders: An Investigation of Female Characters in Popular Films Across 11 Countries»։ See Jane (en-US)։ Վերցված է ապրիլի 16, 2016 
  5. Smith Stacy L., Choueiti Marc, Pieper Katherine, Gillig Traci, Lee Carmen, Dylan DeLuca։ «Inequality in 700 Popular Films: Examining Portrayals of Gender, Race, & LGBT Status from 2007 to 2014»։ USC Annenberg School for Communication and Journalism։ Վերցված է օգոստոսի 6, 2015 
  6. Bechdel, Allison. Dykes to Watch Out For. Firebrand Books (October 1, 1986). ISBN 978-0932379177
  7. "The Rule" comic page posted on Alison Bechdel's online photostream
  8. Alisonbechdel.blogspot.com
  9. Martindale Kathleen (1997)։ Un/Popular Culture: Lesbian Writing After the Sex Wars։ Albany, NY: State Univ. of New York Press։ էջ 69։ ISBN 0791432890 
  10. Morlan Kinsee (հուլիսի 23, 2014)։ «Comic-Con vs. the Bechdel Test»։ San Diego City Beat։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-16-ին։ Վերցված է օգոստոսի 15, 2014 
  11. Steiger Kay (2011)։ «No Clean Slate: Unshakeable race and gender politics in The Walking Dead»։ in Lowder James։ Triumph of The Walking Dead։ BenBella Books։ էջ 104։ ISBN 9781936661138։ Վերցված է 2014-04-20 
  12. «Swedish cinemas take aim at gender bias with Bechdel test rating»։ The Guardian։ Associated Press։ November 6, 2013։ Վերցված է 2013-11-08 
  13. «Statistics»։ bechdeltest.com։ Վերցված է նոյեմբերի 13, 2013 
  14. Power Nina (2009)։ One-dimensional woman։ Zero Books։ էջեր 39 et seq.։ ISBN 1846942411։ Վերցված է 2014-04-20 
  15. Hickey Walt (ապրիլի 1, 2014)։ «The Dollar-And-Cents Case Against Hollywood's Exclusion of Women»։ FiveThirtyEight 
  16. Wilson Sarah (հունիսի 28, 2012)։ «Bechdel Rule still applies to portrayal of women in films»։ The Oklahoma Daily 
  17. We Were Feminists Once: From Riot Grrrl to CoverGirl¨, the Buying and Selling of a Political Movement։ PublicAffairs։ 2016։ էջեր 55-57։ ISBN 9781610395892