Jump to content

Հենրիկ Զիգալսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
07:41, 16 Ապրիլի 2024 տարբերակ, Armineaghayan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Հենրիկ Զիգալսկի
լեհ.՝ Henryk Zygalski
Ծնվել էհուլիսի 15, 1908(1908-07-15)[1][2]
Պոզնան, Գերմանական կայսրություն
Մահացել էօգոստոսի 30, 1978(1978-08-30)[1][2] (70 տարեկան)
Լիսս, Իստ Հեմփշիր, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[1]
ԳերեզմանՉիչեսթերի դիակիզարան և Հիշատակի այգի[3]
Քաղաքացիություն Լեհաստան
Մասնագիտությունմաթեմատիկոս և գաղտնագիր
Հաստատություն(ներ)Գաղտնագրման բյուրո[1], Cadix?[1], Լեհաստանի ցամաքային ուժեր[1] և Սասեքսի համալսարան[1]
Գործունեության ոլորտմաթեմատիկոս
Ալմա մատերՊոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան (1931)[1] և Սուրբ Մարիա Մագդալենացու լիցեյ (1926)[1]
Տիրապետում է լեզուներինլեհերեն և անգլերեն
Պարգևներ
 Henryk Zygalski Վիքիպահեստում

Հենրիկ Զիգալսկի (լեհ.՝ Henryk Zygalski, հուլիսի 15, 1908(1908-07-15)[1][2], Պոզնան, Գերմանական կայսրություն - օգոստոսի 30, 1978(1978-08-30)[1][2], Լիսս, Իստ Հեմփշիր, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն[1]), լեհ գիտնական, մաթեմատիկոս և գաղտնագրող, ով Մարիան Ռեջևսկու և Եժի Ռոժիցկու հետ 1933 թվականի հունվարին բացահայտել է Էնիգմա մեքենայի մեխանիզմը՝ հիմնական գաղտնագրման սարքը, որն օգտագործել է Նացիստական Գերմանիան։ Նա մասնակցել է գերմանական ռազմական հաղորդագրությունների վերծանմանը։ Հնարել է Զիգալսկու Թերթերը:

Վաղ և ուսանողական տարիներ

Հենրիխ Զիգալսկին ծնվել է 1908 թվականի հուլիսի 15-ին, Պոզնանում (Լեհաստան) կարի արհեստանոցի ղեկավար՝ Միխալ Զիգալսկու և Ստանիսլավա Կիելիշի ընտանիքում։ 1926 թվականին ավարտել է Սուրբ Մարիա Մագդալենացու լիցեյը և ընդունվել Պոզնանի համալսարանի մաթեմատիկայի և բնական գիտությունների ֆակուլտետ[5]:

1929 թվականի հունվարին Ծածկագրման բյուրոյում մեկնարկել է Զդիսլավ Կրիգովսկու (լեհ.՝ Zdzisław Krygowski) գաղտնագրման դասընթացը: Այն մշակված է եղել Պոզնանի համալսարանի տաղանդավոր մաթեմատիկայի ուսանողների պատրաստման համար, ովքեր հետագայում պետք է աշխատեին Բյուրոյի համար՝ վերծանելու գերմանական հաղորդակցությունները, որոնք գաղտնալսվել են զինվորականների կողմից[6]: Համալսարանն ընտրվել է այն հիմքով, որ ուսանողների մեծ մասն ավարտել է գերմանալեզու դպրոցներ և կարող էին խոսել ինչպես լեհերեն, այնպես էլ գերմաներեն: Հենրիկ Զիգալսկին, Մարիան Ռեևսկին և Եժի Ռոզիցկին այդ դասընթացի համար ընտրված ուսանողներից են եղել: Դասընթացի ընթացքում ուսանողներին տրվել են իրական, չկոտրված գերմանական ծածկագրեր՝ վերծանելու համար: Միաժամանակ նրանց ասել են, որ ծածկագրերն արդեն կոտրված են, որպեսզի խնդիրն անլուծելի չթվա[7]։

Այն ուսանողները, ովքեր չեն կարողացել կատարել առաջադրանքները, հեռացվել ն դասընթացից։ Մյուս ուսանողները, ովքեր որոշել են, որ չունեն համապատասխան հմտություններ և գիտելիքներ, հրաժարվել են դասընթացից իրենց ցանկությամբ: Այսպիսով, մնացել են միայն ամենատաղանդավորները։ Որպես ավարտական ​​քննություն՝ ուսանողներին տրվել է գերմանական ռազմական հաղոէիրդագրություն՝ գաղտնագրված «Double Dice» ծածկագրով: Ենթադրվում է, որ դա հնարավոր չէր կոտրել։ Այնուամենայնիվ, մաթեմատիկայի երեք ուսանողներից յուրաքանչյուրը կարողացել է դա անել ինքնուրույն: Այսպիսով, քսանյոթամյա Մարիան Ռեևսկին, քսանհինգամյա Հենրիկ Զիգալսկին և քսաներկու տարեկան Եժի Ռուժիցկին հաջողությամբ ավարտեցին դասընթացը, որից հետո նրանք հրավեր են ստացել Ծածկագրման բյուրոյից հնարավորություն ունենալով համատեղել աշխատանքը ուսման հետ[7]:

Ծանոթագրություններ

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  3. Find A Grave — 1996.
  4. http://isap.sejm.gov.pl/isap.nsf/DocDetails.xsp?id=WMP20000130273
  5. «Henryk Zygalski biography». Արխիվացված է օրիգինալից 2017-09-28-ին. Վերցված է 2017-10-04-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. Jan Bury — «The Enigma—A Polish View».
  7. 7,0 7,1 S. Wesolkowski — «The Invention of Enigma and How the Polish Broke It Before the Start of WWII»

Գրականություն

  • Marian Rejewski, "The Mathematical Solution of the Enigma Cipher, " Appendix E to Władysław Kozaczuk, Enigma, 1984, p. 289
  • Лев Лайнер, «Погоня за „Энигмой“. Как был взломан немецкий»
  • M. Grajek — «Monument in Memoriam of Marian Rejewski, Jerzy Rózycki and Henryk Zygalski Unveiled in Poznań», 2008.
  • Władysław Kozaczuk & Jerzy Straszak.Enigma ; How the Poles Broke the Nazi Code New York 2004 wyd.Hyppocrene Books ISBN 0-7818-0941-X
  • Słownik biograficzny techników polskich, tom 16, Federacja Stowarzyszeń Naukowo-Technicznych, Warszawa 2005.
  • Gordon Welchman, «From Polish Bomba to British Bombe: the Birth of Ultra», Intelligence and National Security, 1986.
  • Andrzej Pepłoński — «Kontrwywiad II Rzeczypospolitej (Kulisy wywiadu i kontrwywiadu)», Dom Wydawniczy Bellona Warszawa, 2002.
  • Władysław Kozaczuk — «Bitwa o Tajemnice: Służby wywiadowcze Polski i Niemiec 1918—1939», Książka i Wiedza Warszawa 1967, 1999.
  • Andrzej Misiuk — «Służby Specjalne II Rzeczypospolitej (Kulisy wywiadu i kontrwywiadu)», Dom Wydawniczy Bellona Warszawa, 1998.
  • Henryk Ćwięk — «Przeciw Abwehrze (Kulisy wywiadu i kontrwywiadu)», Dom Wydawniczy Bellona Warszawa, 2001.
  • R. A. Woytak — «The Origins of the Ultra-Secret Code in Poland», The Polish Review, 1978.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրիկ Զիգալսկի» հոդվածին։