Jump to content

Պոզնանի պատմական ժառանգության կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
07:29, 16 Ապրիլի 2024 տարբերակ, Armineaghayan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Պոզնանի պատմական ժառանգության կենտրոն
Տեսակմշակութային կառույց
Երկիր Լեհաստան
Հիմնադրվածհոկտեմբերի 1, 2009
Գլխադասային գրասենյակՊոզնանի դարպասներ, Պոզնան, Լեհաստան
Կայքpcd.poznan.pl(լեհ.)(անգլ.)
Էնիգմա գաղտնագրերի կենտրոն

Պոզնանի պատմական ժառանգության կենտրոն, մինչև 2020 թվականը՝ TRAKT մշակութային զբոսաշրջության կենտրոն (անգլ.՝ Poznańskie Centrum Dziedzictwa, PCD), Պոզնան քաղաքի հանրային մշակութային հաստատություն, որը գրանցված է մշակութային հաստատությունների քաղաքային ռեգիստրում XIV համարի ներքո[1]: Կենտրոնի հիմնական նպատակն է Պոզնանի պատմամշակութային ժառանգության մասսայականացումը, մեկնաբանությունը և պաշտպանությունը, հատկապես՝ Տումսկի կղզին, որպես ամենահին շրջան, ինչպես նաև քաղաքի կենտրոնում գտնվող պատմական համալիրը՝ Հին շուկայի հրապարակով[2]։

Պատմություն

Հաստատությունը ստեղծվել է 2009 թվականի հոկտեմբերի 1-ին, Պոզնանի քաղաքային խորհրդի որոշմամբ[1]՝ «Թագավորական-կայսերական երթուղի» կոչվող նախորդ ծրագրի վերափոխման արդյունքում, որը գործել է Պոզնանի քաղաքապետարանի զարգացման վարչությանը կից։

Կենտրոնը, որպես անկախ մշակութային հաստատություն, պատասխանատու էր Թագավորակայսերական երթուղու զարգացման համար՝ քաղաքի գլխավոր զբոսաշրջային երթուղին։ Այդ նախագծի իրականացումը կապված էր Պոզնանի քաղաքապետարանի կողմից «Մշակույթի զարգացման ազգային ռազմավարություն» ծրագրի իրականացման հետ, որի շրջանակներում իրականացվել է «Հուշարձանների և մշակութային ժառանգության պահպանություն 2004-2013» ծրագիրը[3]։ Ծրագրի հիմնական նպատակն էր ազգային զբոսաշրջային ոլորտի ստեղծման և զարգացման միջոցով ամրապնդել ազգային ինքնությունը և պահպանել նյութական և ոչ նյութական ժառանգությունը[4]։ Պոզնանը ճանաչվել է զբոսաշրջային բրենդների զարգացման մեծ ներուժ ունեցող քաղաք, որոնցից մեկը եղել է թագավորական կայսերական երթուղին։ Այսպիսով, 2006 թվականին Պոզնանի քաղաքապետարանը (Վարշավայից հետո երկրորդը Լեհաստանում) սկսել է աշխատանքներ տանել քաղաքային հիմնական զբոսաշրջային ոլորտի ստեղծման և զարգացման ուղղությամբ[5]։

2009-2014 թվականներին, ի լրումն թագավորական կայսերական երթուղու տնօրինմանը, կենտրոնը քաղաքային կառավարության հետ համատեղ իրականացրել է «Պոզնանի Տումսկի կղզու պատմության ինտերակտիվ կենտրոն՝ պետականության և քրիստոնեության օրրան Լեհաստանում» նախագիծը, որի շրջանակներում մշակվել է ժառանգության մեկնաբանման կենտրոնի կառուցման հայեցակարգը: Ծրագրի արդյունքում ստեղծվել և 2014 թվականի մայիսի 1-ին բացվել է Պոզնանի դարպասը[6]։

ТRАКТ մշակութային զբոսաշրջության կենտրոնի տնօրենները՝

  • Լեխ Լանգովսկի (2009-2013),
  • Ռոբերտ Միժինսկի (2013-2019),
  • Մոնիկա Հերկտ-Ռինաժևսկա (2019 թվականից)[7]։

Կարգախոս

Մենք քաղաքային կազմակերպություն ենք, որը ակտիվորեն աշխատում է զբոսաշրջության և մշակույթի ոլորտում։ Ոգեշնչված Պոզնան քաղաքի պատմական ժառանգությունից՝ մեր թիմը աշխատում է քաղաքի և նրա բնակչության զարգացման համար[8]:

Գործունեություն

DZIKHI BIT ամսագիր

Կենտրոնն իրականացնում է զբոսաշրջային, կրթական, ցուցահանդեսային, հրատարակչական, սոցիալական և ժամանցային բնույթի մշակութային գործունեություն։ Կենտրոնի գործունեությունը կենտրոնացած է Պոզնանի մշակութային (նյութական և ոչ նյութական) և բնական ժառանգության մեկնաբանման և պաշտպանության վրա: Կենտրոնը նաև իրականացնում է հրատարակչական գործունեություն, հրատարակում է մենագրություններ (օրինակ՝ Ֆրիման Տիլդենի «Մեր ժառանգության մեկնաբանությունը») և DZIKHI BIT անվճար ամենամյա ամսագիրը[9][10]։

Զբոսաշրջային բրենդներ

Կենտրոնի գործունեությունն իրականացվում է զբոսաշրջության խոշոր բրենդների միջոցով, ներառյալ Royal Imperial Route, Poznań Gate, Fest Fyrtel, Galeria Śluza և Enigma Cipher Center (2021 թվականից)[11][12]:

Թագավորական-կայսերական երթուղի

Թագավորակայսերական երթուղու տարբերանշանը

Թագավորական կայսերական երթուղին Պոզնան քաղաքի հիմնական տուրիստական ​​երթուղին է։ Այն ներառում է ամենահայտնի զբոսաշրջային վայրերը: Երթուղին ներառում է քաղաքի 3 կենտրոնական մասեր՝ Տումսկի կղզի (Ostrów Tumski), Հին քաղաք (Stare Miasto) և Կենտրոն (Śródmieście): Այդ երթուղին ներառում է նաև 4 փոքր լրացուցիչ արահետներ՝ Սրոդկա, Չվալիշևո, Պրահայի Սուրբ Ադալբերտի բլուր և Պիասկի և Գրոբլա[13], ինչպես նաև թեմատիկ երթուղիներ, ինչպիսիք են հրեական պատմական ժառանգության արահետը, Պոզնանսկին, Ռեֆորմացիան, ջրի և կանաչի արահետը և Պոզնանի գիտական ​​երթուղին[14]:

Պոզնանի դարպասներ

Պոզնանի դարպասներ

Պոզնանի դարպասները Տումսկի կղզու պատմական ժառանգության ներկայացման կենտրոնն է, որը տեղակայված է ժամանակակից, մինիմալիստական ​​շենքում, գտնվում է Կիբինա գետի վերևում: Պոզնանի դարպասների համալիրը ներառում է նաև Մայր տաճարի դարպասը, որտեղ անցկացվում են ժամանակավոր ցուցադրություններ: Մայր տաճարի ջրարգելակը Պոզնանի ամրոցի տարածքում գտնվող մի քանի հիդրավլիկ կառույցներից մեկն է: Պոզնանի դարպասի գլխավոր ցուցահանդեսը մուլտիմեդիա ցուցահանդեսն է, որը ներկայացնում է Տումսկի կղզու պատմությունը ինտերակտիվ ձևով[15]։ Բացի ցուցահանդեսային գործունեությունից, Պոզնանի դարպասները իրականացնում են կրթական և մշակութային նախագծեր, ինչպիսիք են․

  • Հոսող գետ (Rzeka żywa)
  • Պատմական ժառանգության դպրոց (Szkoła dziedzictwa)

Galeria Śluza

Galeria Śluza-ն տարածք է, որը նախատեսված է ժամանակավոր ցուցահանդեսներ կազմակերպելու համար: Պատկերասրահը տեղակայված է Տումսկի կղզու վրա գտնվող Մայր տաճարի ջրարգելակի աղյուսե պատմական շենքում, որը Պոզնանի դարպասների համալիրի մաս է կազմում[16]։

Էնիգմա գաղտնագրերի կենտրոն

Էնիգմա գաղտնագրերի կենտրոնը ինտերակտիվ պատմական կենտրոն է Պոզնանում՝ նվիրված գերմանական Էնիգմա գաղտնագրման մեքենայի կոտրման պատմությանը և երեք լեհ մաթեմատիկոս գաղտնագրողներին՝ Մարիան Ռեջևսկուն, Հենրիկ Զիգալսկուն և Եժի Ռոժիցկուն, ովքեր մասնակցել են Էնիգմայի կոտրմանը ինչպես նաև այդ իրադարձության ազդեցությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքի վրա[17]:

Համագործակցություն Վիքիմեդիայի հետ

2020 թվականի հունիսի 25-ից TRAKT մշակութային զբոսաշրջության կենտրոնը մասնակցում է ԳԼԱՄ վիքի նախաձեռնության հետ (Galleries, Libraries, Archives and Museums)[18]։

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 «Uchwała nr LVIII/785/V/2009 z dnia 2009-07-07 - bip.poznan.pl». bip.poznan.pl. Արխիվացված օրիգինալից 2020-10-16-ին. Վերցված է 2020-09-09-ին.
  2. Nice IT- www.niceit.pl. «Poznan Heritage Centre». pcd.poznan.pl (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2022-01-27-ին. Վերցված է 2022-02-11-ին.
  3. «Narodowy Program Kultury | Narodowe Centrum Kultury». | Narodowe Centrum Kultury (լեհերեն). Վերցված է 2020-09-09-ին.
  4. «Muzeum jako podmiot turystyki kulturowej - PDF Darmowe pobieranie». docplayer.pl. Վերցված է 2020-09-09-ին.
  5. «Uchwalono Strategię Rozwoju Narodowego Produktu Turystycznego "Trakt Królewsko-Cesarski w Poznaniu"». www.poznan.pl (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2020-10-17-ին. Վերցված է 2020-09-09-ին.
  6. «Brama Poznania». Culture.pl (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2020-06-26-ին. Վերցված է 2020-09-09-ին.
  7. «Centrum Turystyki Kulturowej TRAKT - bip.poznan.pl». bip.poznan.pl. Արխիվացված օրիգինալից 2020-09-19-ին. Վերցված է 2020-09-09-ին.
  8. Nice IT- www.niceit.pl. «Instytucja i Zespół». bramapoznania.pl (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-06-22-ին. Վերցված է 2020-09-09-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Nice IT- www.niceit.pl. «DZIKHI BIT - Brama Poznania ICHOT». bramapoznania.pl (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2020-09-22-ին. Վերցված է 2020-09-09-ին.
  10. «DZIKHI BIT [RUS]». Issuu (անգլերեն). Վերցված է 2020-09-10-ին.
  11. «Budujemy Centrum Szyfrów Enigma!». www.poznan.pl (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2020-10-18-ին. Վերցված է 2020-09-10-ին.
  12. «The Enigma Museum i Poznań». Wielkopolska.travel - Wielkopolski Portal Turystyczny (բրիտանական անգլերեն). 2017-11-15. Արխիվացված օրիգինալից 2020-10-31-ին. Վերցված է 2020-09-10-ին.
  13. «Jak zwiedzać Trakt Królewsko-Cesarski?». Trakt Królewsko-Cesarski (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2017-09-24-ին. Վերցված է 2020-09-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Foldery». Trakt Królewsko-Cesarski (լեհերեն). Արխիվացված է օրիգինալից 2018-04-11-ին. Վերցված է 2020-09-10-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. Nice IT- www.niceit.pl. «Brama Poznania». bramapoznania.pl (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2020-08-14-ին. Վերցված է 2020-09-10-ին.
  16. Nice IT- www.niceit.pl. «Galeria Śluza | Poznańskie Centrum Dziedzictwa». pcd.poznan.pl (լեհերեն). Արխիվացված օրիգինալից 2022-03-01-ին. Վերցված է 2022-02-22-ին.
  17. «Центр шифров Энигма». csenigma.pl (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022-02-11-ին. Վերցված է 2022-02-22-ին.
  18. Wikiprojekt:GLAM/Centrum Turystyki Kulturowej TRAKT(լեհ.) // Wikipedia, wolna encyklopedia. — 2020-07-23.

Արտաքին հղումներ