Ալֆա (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
12:15, 3 Ապրիլի 2019 տարբերակ, Susanna Nahapetyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ալֆա
անգլ.՝ Alpha
Երկիր ԱՄՆ
Ժանրթրիլեր, արկածային ֆիլմ, դրամա և պատմական ֆիլմ
ԹեմաC. lupus
Թվականօգոստոսի 17, 2018, սեպտեմբերի 6, 2018[1], օգոստոսի 24, 2018 և օգոստոսի 23, 2018[2]
Լեզուհորինված լեզու
ՌեժիսորԱլբերտ Հյուզ
ՊրոդյուսերԷնդրյու Ռոնա և Ալբերտ Հյուզ
ԴերակատարներՔոդի Սմիթ-ՄաքՖի, Լեոնոր Վարելա[3], Նատասիա Մալթե[3], Յոհանես Հյոյկյուր Յոհանեսոն[3], Մարցին Կովալչիկ, Յենս Հալթեն, Մերսեդես դե լա Սերդա, Spencer Bogaert? և Մորգան Ֆրիման
ՕպերատորՄարտին Գշլախտ
ԵրաժշտությունՄայքլ Ստեռնս
Պատմվածքի վայրԵվրոպա
Նկարահանման վայրՎանկուվեր
ԿինոընկերությունColumbia Pictures
Տևողություն96 րոպե
Բյուջե51 000 000 $
Շահույթ98 203 196 $
Պաշտոնական կայքէջ

Ալֆա (անգլ.՝ Alpha), ամերիկյան ֆիլմ, որի ռեժիսորը Ալբերտ Հյուզն է։ Պատկերի համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի օգոստոսի 16-ին։ Ռուսաստանում ֆիլմը թողարկվել է օգոստոսի 23-ին՝ 2D, 3D և IMAX ֆորմատներով[4]։

Սյուժե

Երկիր մոլորակը 20 հազար տարի առաջ։ Վերին պալեոլիթի դարաշրջան։ Նախնադարյան Տաու ցեղի առաջնորդը որդուն՝ Կեդային, իր հետ որսի է տանում՝ համարելով, որ նա արդեն բավականին մեծ է։ Որսի ժամանակ Կեդայի վրա հարձակվում է վիրավոր բիզոնը և նա ընկնում է անդունդը։ Տղան վնասում է ոտքը և դժվարանում է վերադառնալ հայրենի բնակատեղի։ Ճանապարհին նրա վրա հարձակվում է գայլերի ոհմակը։ Կեդային հաջողվում է հետ մղել գայլերին և վիրավորել նրանցից մեկին։ Սկզբում տղան ուզում է սպանել գիշատչին, բայց հետո մտափոխվում է և սկսում է խնամել նրան։ Մարդու և կենդանու միջև առաջանում է ընկերություն։ Նրանք սկսում են միասին որս անել, և մարդը գայլին անվանում է Ալֆա։ Ճանապարհորդության ընթացքում ոհմակը Ալֆային հետ է կանչում, բայց որոշ ժամանակ անց նա նորից վերադառնում է Կեդայի մոտ։ Միասին նրանց հաջողվում է անցնել փորձությունների միջով և մենամարտի ժամանակ կանգնել ընդդեմ սրատամ վագրի։ Կեդան և Ալֆան ի վերջո վերադառնում են Կեդայի հայրենի բնակատեղին։ Վարժեցրած Ալֆան, որը էգ էր, ունենում է ձագուկներ։ Ֆիլմի վերջում մարդիկ և ընտելացված գայլերը միասին գնում են որսի։

Դերերում

Դերասան Դեր
Կոդի-Սմիթ Մաքֆի Կեդա
Յոհաննես Հյոկյուր Յոհաննեսոն Տաու
Նատասիա Մալթե Ռո
Լեանոր Վարելա Քուրմ
Մերսեդես Դե Լա Զերդա Նու
Իենս Հուլթեն Քսի
Պրիյա Պադժարատնամ Որսորդուհի

Արտադրություն

Վերամշակում

Ֆիլմի մասին ծանուցվել է 2015 թվականի սեպտեմբերի 15-ին, երբ հաստատվել է Ալբերտ Հյուզի ռեժիսոր լինելը։

Նկարահանումներ

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Վանկուվեր կղզում (կղզի Բրիտանական Կոլումբիայում) և Դրախմելլերում (Ալբերտա)[5]։ Որոշ նկարահանումներ անցկացվել են Բերնաբի քաղաքում (Բրիտանական Կոլումբիա), ինչպես նաև Իսլանդիայում[6]։ Ֆիլմի մասերը նկարահանվել են Դայնոսոր գավառական այգում (Ալբերտա) 2016 թվականի ապրիլին։ Մամոնտների և բրդոտ ռնգեղջյուրների հետ տեսարանները ստեղծվել են համակարգչային գրաֆիկայի մեթոդներով։

Հետարտադրություն

2017 թվականի հունիսին ֆիլմի թողարկման ամսաթիվը 2017 թվականի սեպտեմբերի 15-ից տեղափոխվել է 2018 թվականի մարտի 1, ինչը թույլ կտար ֆիլմին ավելի շատ հանդիսատես հավաքել գարնանային արձակուրդներին [7]։ Ավելի ուշ ֆիլմի պրեմիերան կրկին հետաձգվել է․ այս անգամ 2018 թվականի օգոստոսի 17։

Մարքեթինգ

Ֆիլմի առաջին թրեյլերը հեռարձակվել է 2017 թվականի հուլիսի 18-ին[8]։

Քննադատություն

Ֆիլմը ստացել է կինոքննադատների միջին գնահատականը։ Rotten Tomatoes կայքում պատկերը ունի 79 % դրական վարկանիշ․ 119 գրախոսության հիման վրա միջին վարկանիշը 10-ից 6,5 միավոր է[9]։ Իսկ Metacritic-ում 100-ից 63 միավոր է՝ 26 գրախոսականի հիման վրա [10]։ Megacritic կայքում 10-ից 6,2 է՝ 18 գրախոսության հիման վրա[11]։

Մարդաբան Ստանիսլավ Դրոբիշևսկու կարծիքով նախնադարյան մարդկանց կյանքը, որը ցույց է տրվում ֆիլմում, ոչ մի ընդհանուր կապ չունի հնէաբաններից և ազգագրագետներից ստացած տվյալների հետ։ Ֆիլմը հարուստ է պատմական և աշխարհագրական անհամապատասխանություններով[12]։

Ծանոթագրություններ

  1. https://www.cineplex.de/film/alpha/339749/
  2. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  3. 3,0 3,1 3,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  4. «Альфа (2018)» (ռուսերեն). Վերցված է 2018-06-26-ին.
  5. 30 April 2016, Kolafa, Pat, «Ice age epic filmed near Hoodoos» (http://www.drumhellermail.com/news/28399-ice-age-epic-filmed-near-hoodoos) The Drumheller Mail. Accessed 15 May 2016
  6. February 22 2016, «The Solutrean Starts Filming in Vancouver This Week» (http://www.whatsfilming.ca/2016/02/22/the-solutrean-starts-filming-in-vancouver-this-week/) What’s Filming? Accessed 15 May 2016
  7. «'Solutrean' Retitled 'Alpha,' Gets New Release Date (EXCLUSIVE)». Variety. Վերցված է June 16, 2017-ին.
  8. SonyPicturesRU (2017-07-18). «Альфа - первый трейлер». Վերցված է 2017-07-19-ին.
  9. «Alpha» (անգլերեն). Rotten Tomatoes. Վերցված է 2018-08-30-ին.
  10. «Alpha» (անգլերեն). Metacritic. Վերցված է 2018-08-30-ին.
  11. «Альфа» (ռուսերեն). Megacritic. Վերցված է 2018-08-30-ին.
  12. Критический разбор фильма "Альфа" от С.В. Дробышевского

Արտաքին հղումներ