Պատրիկ Շվարցենեգեր
Պատրիկ Շվարցենեգեր անգլ.՝ Patrick Schwarzenegger | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 18, 1993[1] (30 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Կրթություն | Brentwood School?, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Մարշալ բիզնեսի դպրոց և Հարավային Կալիֆոռնիայի համալսարան |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Ավստրիա |
Մասնագիտություն | մոդել, կինոդերասան, ֆոտոմոդել, դերասան, ձեռնարկատեր և հեռուստատեսային դերասան |
Ծնողներ | հայր՝ Առնոլդ Շվարցենեգեր[2], մայր՝ Maria Shriver?[1][2] |
Պատրիկ Շվարցենեգեր (անգլ.՝ Patrick Arnold Shriver Schwarzenegger, սեպտեմբերի 18, 1993[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասան, ֆոտոմոդել և ձեռնարկատեր, Առնոլդ Շվարցենեգերի և Մարիա Շրայվերի որդին։
Կենսագրություն
Պատրիկ Շվարցենեգերը ծնվել է 1993 թվականի սեպտեմբերի 18-ին Լոս Անջելեսում, աշխարհահռչակ դերասան և բոդիբիլդեր, հետագայում Կալիֆոռնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի և լրագրող, հրապարակախոս Մարիա Շրայվերի ընտանիքում։ Պատրիկն ունի երկու ավագ քույր՝ Քեթրինը (1989) և Քրիստինա Մարիա Ավրելիան (1991), կրտսեր եղբայր` Քրիստոֆեր Սարժենտ (1997) և արյունակից եղբայր Ժոզեֆ Բաեն (1997)։
Առնոլդ Շվարցենեգերը խիստ էր դաստիարակում երեխաներին, բայց Կալիֆոռնիայի նահանգապետի քաղաքական կարիերան սկսելուց հետո սկսում է ավելի քիչ ժամանակ տրամադրել նրանց։ Տնային աշխատակցուհու հետ սիրային կապի մասին հոր խոստովանությունից և դրան հետևող ծնողների բաժանումից հետո հնարավոր է, որ Պատրիկը փոխել է ազգանունը՝ վերցնելով մոր ազգանունը, բայց դա պաշտոնապես հաստատված չէ[3]։ Բայց իր Թվիթթերյան էջում նա Պատրիկ Շվարցենեգեր անունը փոխել է Պատրիկ Շրավեր անվանբ։
2012 թվականին ավարտել է Բրենտվուդի դպրոցը։ Նույն թվականի աշնանը ուսումը շարունակել է Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում [4]։
Անձնական կյանքը
2012 թվականին Ամերիկայի անկախության օրը միասին անցկացնելուց հետո Պատրիկին էին վերագրում Թեյլոր Սվիֆթի հետ սիրավեպը, բայց շուտով պարզվում է, որ դա եղել է ոչ թե նա այլ նրա եղբայրը[5]։
2014 թվականին սկսում է հանդիպել երգչուհի Մայլի Սայրուսի հետ։ 2015 թվականի ապրիլին Պատրիկը և Մայլին բաժանվում են։
Կարիերա
15 տարեկանում Պատրիկը ծնողների աջակցությամբ ստեղծել է իր Project360 ընկերությունը, որը զբաղվում է տղամարդու հագուստի արտադրությամբ։ Շվարցենեգերը պայմանագիր ունի նաև L.A. Models մոդելային գործակալության հետ։
2011 թվականի ամռանը Պատրիկը որպես մոդել է հանդես եկել՝ դառնալով Hudson Jeans ապրանքանիշի դեմքը։ Պատրիկի պատկերով ջինսեր գովազդող գովազդային տախտակները հայտնվում են Սանսեթ ծառուղում և Լոս Անջելեսի այլ վայրերում և արժանանում տեղի բնակչության հավանությանը[6][7]։
Պատրիկ Շվարցենեգերի առաջին կարևոր դերը ֆիլմում դարձել է «Համադասարանցիները 2» ֆիլմում ունեցած դերը։
2013 թվականին նկարահանվել է Արիանա Գրանդեյի և Big Sean Right there տեսահոլովակում։
2018 թվականին Շվարցենեգերը Բելա Թորնի հետ միասին[8] խաղացել է «Կեսգիշերային արև» ռոմանտիկ դրամայի գլխավոր դերում[9] ։
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Kindred Britain
- ↑ «Advice for Arnold Schwarzenegger on dealing with divorce on Twitter» (անգլերեն). The Guardian. Արխիվացված է օրիգինալից 2012-10-02-ին. Վերցված է 2012-08-15-ին.
- ↑ Johnson, Zach (May 2, 2012). «Patrick Schwarzenegger:I'm going to the University of Southern California». USmagazine.com. Վերցված է June 29, 2014-ին.
- ↑ «Taylor Swift Hangs with Patrick Schwarzenegger on Independence Day» (անգլերեն). People. Արխիվացված է օրիգինալից 2012-10-02-ին. Վերցված է 2012-08-15-ին.
- ↑ Almendrala, Anna (12.8.2011). «Patrick Schwarzenegger Billboard Graces Sunset Boulevard». // Website Huffingtonpost.com. Վերցված է 2015-10-09-ին.
{{cite web}}
: Italic or bold markup not allowed in:|publisher=
(օգնություն) - ↑ Сын Арнольда превратился в модель // Metro Москва. — 2014. — № 13 за 10 февраля. — С. 14. (Ստուգված է 9 Հոկտեմբերի 2015)
- ↑ Jodi Guglielmi (October 14, 2015). «Arnold Is That You? Patrick Schwarzenegger Flashes His Muscles On Set – Just Like His Dad Once Did». People (անգլերեն). Վերցված է 2017-12-12-ին.
- ↑ Полночное солнце (фильм)(ռուս.) // Википедия. — 2018-04-14.
Արտաքին հղումներ
- Патрик Шварценеггер (անգլ.) Internet Movie Database կայքում
- Патрик Шварценеггер Թվիթթերում