Cha Cha Cha (երգ, Käärijä)
«Cha Cha Cha» | |
---|---|
-ի սինգլը | |
Ժանր | electronicore?[1], hyperpop? և Ինդաստրիալ մետալ |
Երգահան | Aleksi Nurmi?, Käärijä և Kiro? |
Լեյբլ | Monsp Records? և Warner Music Finland? |
Պրոդյուսեր | Kiro? |
«Cha Cha Cha», ֆինն ռեփեր և երգիչ Käärijä-ի երգը, որը թողարկվել է 2023 թվականի հունվարի 18-ին Warner Music Finland լեյբլում[2]։ Երգը ներկայացրել է Ֆինլանդիան Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում՝ Uuden Musiikin Kilpailu 2023 մրցույթում հաղթելուց հետո[3][4]։
«Cha Cha Cha»-ն գլխավորել է հիթ-շքերթները իր հայրենի Ֆինլանդիայում, ինչպես նաև Լատվիայում, Լիտվայում և Շվեդիայում։ Այն ընդգրկվել է տասնմեկ այլ տարածաշրջանների լավագույն տասնյակում, ներառյալ Ավստրիան, Բելգիան, Հունաստանը, Իսլանդիան, Իռլանդիան, Իսրայելը, Նորվեգիան, Շվեյցարիան և Մեծ Բրիտանիան՝ դառնալով առաջին ֆիննական երգը, որը հայտնվել է UK Singles Chart-ի առաջին տասնյակում[5]։ 2024 թվականին Լեհաստանում շնորհվել է երաժշտական պլատինե հավաստագրում[6]։
Նախապատմություն և ստեղծագործություն
Wiwibloggs-ի հեղինակ Օլիվեր Ադամսը երգը բնութագրել է որպես «ֆյուժն մետալ-դենս-փոփ ոճի թրեք»։ Ադամսի գրած երգի վերլուծության մեջ բառերը նկարագրում են զգացմունքները գիշերային զբոսանքի ժամանակ: Սկզբում երգի հերոսը գնում է բար՝ «միտքը վախից ազատելու» մտադրությամբ։ Մի քանի բաժակ պինյա կոլադա խմելուց հետո հերոսը, վախից ազատված, գնում է պարահրապարակ և ասում, որ «այս աշխարհն ինձ այլևս չի վախեցնում»[7]։
BBC-ին տված հարցազրույցում Käärijä-ն հայտարարել է, որ երգը ազատության մասին է: Նա երգը կհամեմատեր այն բանի հետ, թե ինչպես են մարդիկ բախվում խնդիրների հետ՝ ասելով՝ «Մենք բոլորս խնդիրներ ունենք, երբ հանգստյան օրերը գալիս են, մարդիկ ուզում են մոռանալ ամեն վատ բան: Եվ հաճախ նրանք խմում են պինյա կոլադա և համարձակություն են հավաքում գնալ պարելու համար: Ինձ չի հետաքրքրում, թե ինչ են մտածում մարդիկ։ Ես լավ եմ պարում, թե` ոչ: Դա նշանակություն չունի։ Եվ հուսով եմ, որ այլ մարդիկ նույն կերպ կմտածեն»[8]։
Եվրատեսիլ երգի մրցույթ
Uuden Musiikin Kilpailu 2023
Uuden Musiikin Kilpailu 2023 մրցույթը դարձել է թվով տասներկուերորդ Uuden Musiikin Kilpailu (UMK) երաժշտական մրցույթը, որի շրջանակներում ընտրվում են ֆիննական երգեր «Եվրատեսիլ» երգի մրցույթին մասնակցելու համար: 2023 թվականի փետրվարի 25-ին տեղի է ունեցել մրցույթի եզրափակիչ փուլը, որում հանդես է եկել յոթ մասնակից[9]: Հաղթողն ընտրվել է հանրության (75%) և յոթ միջազգային ժյուրիի քվեարկության միջոցով Ավստրալիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Իսպանիայից, Շվեդիայից, Ուկրաինայից և Միացյալ Թագավորությունից (25%)[10]: Հանդիսատեսը ընդհանուր առմամբ պետք է բաշխեր 882 միավոր, մինչդեռ ժյուրին՝ 294 միավոր: Ժյուրիի յուրաքանչյուր խումբ իր միավորները բաշխել է հետևյալ կերպ՝ 2, 4, 6, 8, 10 և 12 միավորներով: Հանդիսատեսի քվեարկությունը հիմնված էր հեռախոսի, SMS-ի և հավելվածի միջոցով յուրաքանչյուր երգի հավաքած ձայների տոկոսի վրա[11]:
«Cha Cha Cha»-ն եզրափակչի երրորդ երգն էր: Եզրափակչին նախորդող օրերին երգը համարվում էր մրցույթի ֆավորիտը՝ հաղթելով Եվրատեսիլի տարբեր երկրպագուական կայքերի հարցումներում[12][13]։ Եզրափակիչ քվեարկության ժամանակ պարզվել է, որ երգը ստացել է ժյուրիի 72 և հեռուստադիտողի 467 միավոր՝ ընդհանուր առմամբ հավաքելով 539 միավոր և առաջ անցնելով 387 միավոր տարբերությամբ։ Հաղթանակի արդյունքում երգը ներկայացվելու էր Ֆինլանդիան Եվրատեսիլ 2023 երգի մրցույթում[3]։
Եվրատեսիլում
Եվրատեսիլի կանոնների համաձայն՝ բոլոր երկրները, բացառությամբ հյուրընկալող երկրի և «Մեծ հնգյակ»-ի (Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Իսպանիա և Միացյալ Թագավորություն), պետք է որակավորվեն երկու կիսաեզրափակիչներից մեկում՝ եզրափակիչ դուրս գալու համար. յուրաքանչյուր կիսաեզրափակչի լավագույն տասը երկրները հանդես են գալիս եզրափակչում: Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) նախորդ մրցույթներում քվեարկության արդյունքների հիման վրա մրցակցող երկրները բաժանել է վեց տարբեր խմբերի, ընդ որում՝ քվեարկության փոխշահավետ պատմություն ունեցող երկրները ընդգրկվել են նույն խմբում: 2023 թվականի հունվարի 31-ին անցկացվել է վիճակահանություն, որի ընթացքում յուրաքանչյուր երկիր հայտնվել է երկու կիսաեզրափակիչներից մեկում և որոշել, թե շոուի որ կեսում են հանդես գալու։
Ֆինլանդիան ելույթ է ունեցել առաջին կիսաեզրափակիչ փուլի վերջում՝ եզրափակելով շոուն, որը կայացել է 2023 թվականի մայիսի 9-ին[14]։ Երգը անցել է եզրափակիչ փուլ՝ հաղթելով կիսաեզրափակչում 177 միավորով[15]։ 2023 թվականի մայիսի 13-ին եզրափակչում երգը հաղթել է հանրային քվեարկությունը՝ հավաքելով 376 միավոր, բայց ընդհանուր հաշվարկով՝ 526 միավորով, զբաղեցրել է երկրորդ տեղը՝ Շվեդիայի ներկայացուցիչ Լորինի «Tattoo» երգին զիջելով 583 միավորով[16]։
Կոմերցիոն հաջողություն
Երգը հասել է 1-ին հորիզոնականին Spotify Viral 50 հիթ-շքերթում[17] և 7-րդ հորիզոնականին Թոփ 50 հիթ-շքերթում[18]։ Սա առաջին ֆիններեն երգն է, որը հայտնվել է Spotify-ի համաշխարհային Թոփ 200-ում[19] և դարձել է Spotify-ի բոլոր ժամանակների ամենաշատ լսված ֆիններեն երգը՝ գերազանցելով JVG խմբի «Ikuinen vappu» երգը, որին պատկանում էր նախորդ ռեկորդը[20]: UK Singles Chart «Cha Cha Cha»-ն իր դեբյուտը կատարել է 6-րդ հորիզոնականում՝ դառնալով առաջին ֆիններեն երգը, որը հայտնվել է լավագույն տասնյակում[21]։ 2023 թվականի օգոստոսին երգը հավաքել է 100 միլիոն դիտում Spotify-ում[22]։
Քավեր տարբերակներ
«Cha Cha Cha» երգի քավեր տարբերակը կատարել են գերմանական խումբ և Եվրատեսիլ 2023-ի մասնակից Lord of the Lost խումբը[23]: Թողարկվել է նաև նորվեգացի դիջեյ Ալան Ուոքերի (անգլ.՝ Alan Walker) ռեմիքսը։
Սանյա Վուչիչը, որը ներկայացրել է Սերբիան 2016 թվականին և, Hurricane-ի կազմում 2020 և 2021 թվականներին, կատարել է «Cha Cha Cha»-ն Pesma za Evroviziju '24 երկրորդ կիսաեզրափակչի ընդմիջման ժամանակ[24]:
Հիթ-շքերթներ
Շաբաթական հիթ-շքերթներ
|
Ամենամյա հիթ-շքերթներ
|
Հավաստագրումներ
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Լեհաստան (ZPAV)[6] | Platinum | 50 000* |
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Ծանոթագրություններ
- ↑ https://rateyourmusic.com/release/single/kaarija/cha-cha-cha/
- ↑ Adams, William Lee (17 January 2023). «Cha Cha Cha! Käärijä releases his UMK 2023 song in Finland». Wiwibloggs (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 17 January 2023-ին. Վերցված է 25 February 2023-ին.
- ↑ 3,0 3,1 Vautrey, Jonathan (25 February 2023). «Käärijä wins Finland's UMK 2023 and will perform "Cha Cha Cha" at Eurovision». Wiwibloggs (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 25 February 2023-ին. Վերցված է 25 February 2023-ին.
- ↑ «Finland send Käärijä to Liverpool with 'Cha Cha Cha'». Eurovision Song Contest (անգլերեն). 25 February 2023. Արխիվացված օրիգինալից 25 February 2023-ին. Վերցված է 25 February 2023-ին.
- ↑ «Eurovision Official Chart Record! Why 2023 is contest's biggest year yet». www.officialcharts.com (անգլերեն). 19 May 2023. Արխիվացված օրիգինալից 19 May 2023-ին. Վերցված է 2023-05-19-ին.
- ↑ 6,0 6,1 «OLiS - oficjalna lista wyróżnień» (Polish). Polish Society of the Phonographic Industry.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Click "TYTUŁ" and enter Cha Cha Cha in the search box. - ↑ Adams, Oliver (2023-04-19). «Käärijä "Cha Cha Cha" lyrics - Finland Eurovision 2023». Wiwibloggs (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 14 May 2023-ին. Վերցված է 2023-05-17-ին.
- ↑ Savage, Mark (2023-05-09). «Käärijä is Finland's Cha Cha Charmer. Eurovision Q&A». BBC News (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 16 May 2023-ին. Վերցված է 2023-05-17-ին.
- ↑ Farren, Neil (2022-12-01). «🇫🇮 Finland: Samu Haber to Host UMK 2023». Eurovoix (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 1 December 2022-ին. Վերցված է 2023-01-11-ին.
- ↑ «UMK announces its seven international juries». ESCBubble (բրիտանական անգլերեն). 23 February 2023. Արխիվացված օրիգինալից 25 February 2023-ին. Վերցված է 2023-02-25-ին.
- ↑ «Näin äänestät UMK23-suosikkibiisiäsi – lataa Yle-sovellus puhelimeesi!». yle.fi (ֆիններեն). Արխիվացված օրիգինալից 13 February 2023-ին. Վերցված է 2023-02-13-ին.
- ↑ Adams, William Lee (24 February 2023). «Poll results: Käärijä is our readers' favourite to win UMK 2023 in Finland». Wiwibloggs (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 25 February 2023-ին. Վերցված է 25 February 2023-ին.
- ↑ «YOU have predicted Käärijä to win UMK 2023!». ESCXTRA.com (բրիտանական անգլերեն). 2023-02-25. Արխիվացված օրիգինալից 26 February 2023-ին. Վերցված է 2023-02-26-ին.
- ↑ Groot, Evert (2023-01-31). «Eurovision 2023: Allocation Draw results». European Broadcasting Union (EBU). Արխիվացված օրիգինալից 3 February 2023-ին. Վերցված է 2023-05-10-ին.
- ↑ «Eurovision 2023: The First Semi-Final Qualifiers». European Broadcasting Union (EBU). 2023-05-09. Արխիվացված օրիգինալից 9 May 2023-ին. Վերցված է 2023-05-10-ին.
- ↑ «Viisuraportti | Cha cha chasta tuli tunnettu kappale ympäri maailmaa – HS seurasi viisuviikkoa hetki hetkeltä». Helsingin Sanomat (ֆիններեն). 2023-05-07. Արխիվացված օրիգինալից 13 May 2023-ին. Վերցված է 2023-05-27-ին.
- ↑ «Spotify Viral 50 17/05/2023». spotify.com. Արխիվացված օրիգինալից 14 May 2023-ին. Վերցված է 17 May 2023-ին.
- ↑ «Spotify Top 50 16/05/2023». spotify.com. Արխիվացված օրիգինալից 14 May 2023-ին. Վերցված է 16 May 2023-ին.
- ↑ «Käärijä's Cha Cha Cha reaches Spotify's most listened». Yle News. 2023-05-13. Արխիվացված օրիգինալից 18 May 2023-ին. Վերցված է 18 May 2023-ին.
- ↑ «Cha cha cha löi JVG:n kappaleen ennätyksen» (ֆիններեն). Helsingin Sanomat. 2023-05-17. Արխիվացված օրիգինալից 20 May 2023-ին. Վերցված է 2023-05-20-ին.
- ↑ «Viral Eurovision star Käärijä on 'Cha Cha Cha' crashing the Top 10, and finding fans in Rammstein». NME. 19 May 2023. Արխիվացված օրիգինալից 21 May 2023-ին. Վերցված է 21 May 2023-ին.
- ↑ Saulo, Sandra (2023-08-21). «UMK24-biisihaku on alkanut — Oletko sinä Käärijän seuraaja?». yle (ֆիններեն). Վերցված է 2023-08-21-ին.
- ↑ Germany: Lord of the Lost Release “Cha Cha Cha” Cover Արխիվացված 13 Մայիս 2023 Wayback Machine Eurovoix. 6 May 2023. Retrieved 13 May 2023.
- ↑ Stoisavljević, Lidija (29 February 2024). «EVO KO JE PROŠAO U FINALE PESME ZA EVROVIZIJU: Tu je Konstrakta, ali i NAJVEĆA KONKURENCIJA Breskvici, oni su sve bliže Malmeu». Kurir (Serbian (Latin script)). Վերցված է 1 March 2024-ին.
- ↑ «The ARIA Report: Week Commencing 22 May 2023». The ARIA Report. No. 1733. Australian Recording Industry Association. 22 May 2023. էջ 9.
- ↑ Käärijä — Cha Cha Cha Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien.
- ↑ Ultratop.be — Käärijä — Cha Cha Cha (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch.
- ↑ «Croatia Songs: Week of May 27, 2023». Billboard. Արխիվացված օրիգինալից 23 May 2023-ին. Վերցված է 23 May 2023-ին.
- ↑ «Ed Sheeran preuzeo listu ARC 100 s pjesmom "Eyes Closed"». HRT. Արխիվացված օրիգինալից 29 May 2023-ին. Վերցված է 29 May 2023-ին.
- ↑ ČNS IFPI (չեխ.). Hitparáda – Digital Top 100 Oficiální. IFPI Czech Republic. Note: insert 202320 into search.
- ↑ Danishcharts.com — Käärijä — Cha Cha Cha. Tracklisten. Hung Medien.
- ↑ Finnishcharts.com — Käärijä — Cha Cha Cha. Finland’s Official List
- ↑ Musicline.de — Chartverfolgung — Käärijä — Cha Cha Cha (գերմ.). Media Control Charts. PhonoNet GmbH.
- ↑ «Billboard Global 200: Week of May 27, 2023». Billboard. Արխիվացված օրիգինալից 27 May 2023-ին. Վերցված է 23 May 2023-ին.
- ↑ «IFPI Charts». ifpi.gr. Արխիվացված է օրիգինալից 25 May 2023-ին. Վերցված է 24 May 2023-ին.
- ↑ Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Single (track) Top 10 lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
- ↑ «Tónlistinn – Lög» [The Music – Songs] (իսլանդերեն). Plötutíðindi. 20 May 2023. Արխիվացված է օրիգինալից 20 May 2023-ին. Վերցված է 20 May 2023-ին.
- ↑ «שירים מובילים - רדיו - בינלאומי» [Media Forest - International Songs Weekly Chart]. Media Forest Israel. Վերցված է 22 May 2023-ին.
- ↑ «Classifica settimanale WK 20 (dal 12.05.2023 al 18.05.2023)» (իտալերեն). Federazione Industria Musicale Italiana. Արխիվացված օրիգինալից 23 October 2021-ին. Վերցված է 19 May 2023-ին.
- ↑ «Mūzikas Patēriņa Tops/ 20. nedēļa» (անգլերեն and լատվիերեն). LAIPA. May 22, 2023. Արխիվացված օրիգինալից 22 May 2023-ին. Վերցված է May 29, 2023-ին.
- ↑ «2023 20-os savaitės klausomiausi (TOP 100)» (լիտվերեն). AGATA. 19 May 2023. Արխիվացված օրիգինալից 19 May 2023-ին. Վերցված է 19 May 2023-ին.
- ↑ «Luxembourg Songs: Week of May 27, 2023». Billboard. Արխիվացված օրիգինալից 24 May 2023-ին. Վերցված է 23 May 2023-ին.
- ↑ Dutchcharts.nl — Käärijä — Cha Cha Cha (նիդեր.). Mega Single Top 100. Hung Medien / hitparade.ch.
- ↑ «NZ Hot Singles Chart». Recorded Music NZ. 22 May 2023. Արխիվացված օրիգինալից 20 May 2023-ին. Վերցված է 20 May 2023-ին.
- ↑ «Käärijä». VG-lista. Արխիվացված օրիգինալից 19 May 2023-ին. Վերցված է 19 May 2023-ին.
- ↑ «OLiS – oficjalna lista sprzedaży – single w streamie» (Select week 12.05.2023–18.05.2023.) (լեհերեն). OLiS. Արխիվացված օրիգինալից 2 February 2023-ին. Վերցված է 26 May 2023-ին.
- ↑ "Portuguesecharts.com – Käärijä – Cha Cha Cha". AFP Top 100 Singles.
- ↑ «Spain Top 100 Canciones 20 2023 – from 12/05/2023 to 18/05/2023». PROMUSICAE (իսպաներեն). 22 May 2023. Արխիվացված օրիգինալից 23 May 2023-ին. Վերցված է 23 May 2023-ին.
- ↑ «Veckolista Singlar, vecka 20». Sverigetopplistan. Արխիվացված օրիգինալից 19 May 2023-ին. Վերցված է 19 May 2023-ին.
- ↑ Käärijä — Cha Cha Cha swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien.
- ↑ Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
- ↑ «World Digital Song Sales: Week of June 3, 2023». Billboard. Արխիվացված օրիգինալից 31 May 2023-ին. Վերցված է 31 May 2023-ին.
- ↑ «TÓNLISTINN – LÖG – 2023» (իսլանդերեն). Plötutíðindi. Վերցված է 8 March 2024-ին.
- ↑ «Årslista Singlar, 2023». Sverigetopplistan. Վերցված է 18 January 2024-ին.
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Cha Cha Cha (երգ, Käärijä)» հոդվածին։ |
|